00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզիկների լավագույն տասնյակի ընտրության մութ կողմը, կամ որոշիչ–խառնակիչ sms

© Sputnik / Asatur Yesayants Церемония чествования десяти лучших спортсменов Армении
Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 25-ին հրապարակվեց Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը: Երկար տարիների ընդմիջումից հետո տասը լավագույն մարզիկների ընտրությունը կատարվեց ոչ միայն լրագրողների, այլ նաև SMS հաղորդագրությունների միջոցով:

Ստացվում է, որ լավագույն տասը մարզիկների ընտրությանը մասնակցելու հնարավորություն տրվեց նաև ժողովրդին: Ու պետք է ասել, որ SMS հաղորդագրություններն իրենց ազդեցությունն ունեցան տասնյակի վերջնական ձևավորման վրա:

2017 թվականին փոխվել էր լավագույն մարզիկներին ընտրելու կարգը. առաջին անգամ չորոշվեց Հայաստանի լավագույն մարզիկը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու օլիմպիական կոմիտեի համատեղ ընտրությունը կատարվեց առանց որևէ մեկին առանձնացնելու տարբերակով՝ լավագույն տասը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Յուրաքանչյուր քվեարկությունից հետո միշտ էլ լինում են և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ: Կարծում եմ` հիմա էլ կան մարդիկ, որոնք ճիշտ չեն համարում SMS հաղորդագրությունների միջոցով տասնյակին որոշելը: Փաստը այն է, որ քվեարկությանը մասնակցած 23 մարզական լրագրողների քվեարկությունից հետո տասնյակը ուրիշ տեսք ուներ, իսկ SMS հաղորդագրությունների հաշվարկից ու համատեղելուց հետո, ստացվեց այլ արդյունք:

Նախ և առաջ, նշենք, որ զարմանալի կերպով SMS հաղորդագրությունների քանակը բավականին քիչ էր: 29 հազարից մի քիչ ավելի հաղորդագրություններ էին ստացվել: Բայց չէ, որ բոլորին էր հնարավորություն տրվել քվեարկելու նախընտրած մարզիկի օգտին: Ընդ որում, վստահ եմ, որ կային մարդիկ, որոնք հաղորդագրություններ ուղարկել էին առնվազն երկու համարից: Այսինքն SMS ուղարկողների թիվը 29 հազարից հաստատ պակաս էր:

Ինչևէ, հաշվի էին առնվել քվեարկված բոլոր ձայները: Ընտրություններն, այսպես ասած, պարզ ու թափանցիկ էին: Երկարատև ընդմիջումից հետո լավագույն տասնյակում հայտնվեց նաև ֆուտբոլիստ: Դե, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը: Տասնյակում, բացի  Մխիթարյանից տեղ գտան նաև Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Լևոն Արոնյանը, Հովհաննես Բաչկովը, Տիգրան Կիրակոսյանը, Գրիգոր Մխիթարյանը, Արթուր Թովմասյանը և Էդգար Ստեփանյանը:

Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը «Սպիտակ արջին» պարգևատրել է անձնական զենքով

Բոլորն էլ արժանի էին, միանշանակ: Ոչ մեկի վաստակն էլ ոչ ոք նսեմացնելու իրավունք չունի: Բայց նշենք, նաև որ այն մարզիկները, որոնք չհայտնվեցին տասնյակում ոչ պակաս վաստակ ու արժանիքներ ունեին լավագույն տասնյակում հայտնվելու համար: Պատկերացրեք, որ տասնյակից դուրս են մնացել Եվրոպայի առաջնության չեմպիոններ, մրցանակակիրներ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ: Ստացվում է, որ լավագույն տասնյակում հայտնվելու համար արդեն շատ լուրջ մրցակցություն է առաջանում ու դրա «մեղավորը» մեր մարզիկներն են, որոնք 2017 թվականին նվաճել են 201 մեդալ:

Համոզված եմ` տասնյակում հայտնվելու մրցակցությունը թեժանալու է 2018 թվականին: Այն պարզ պատճառով, որ եթե հաջորդ տարի էլ քվեարկությունն անցնի նույն կանոնակարգով, ապա արդեն SMS հաղորդագրությունների թիվը անհամեմատ շատ կլինի: Պարզապես, ցանկալի կլիներ, որ մարզիկների ընտրությունը միշտ կատարվեր երկու հիմունքով՝ արդյունք և ճանաչելիություն:

Լրահոս
0