00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեկումնային այցելություններն ու ՆԱՏՕ–ն. ինչով կհիշվի հայ–վրացական 2017–ը

© Пресс-служба премьер-министра ГрузииВизит президента Армении в Грузию
Визит президента Армении в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի սերտ համագործակցություն՝ հանուն հայ-վրացական բազմադարյա բարեկամության և տարածաշրջանում կայունության. ահա 2017թ-ին Երևանի և Թբիլիսիի միջև բանակցությունների ու երկկողմ հանդիպումների լեյտմոտիվը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Հայ-վրացական հարաբերությունները 2017թ-ին անցում են կատարել որակապես նոր մակարդակ։ Բազմաթիվ այցերը, Թբիլիսիում և Երևանում տարբեր մակարդակների հանդիպումները նոր խթան են հաղորդել երկկողմանի համագործակցությանը։

Sputnik Արմենիան ներկայացնում է հայ-վրացական հարաբերությունների համար նշանակալի իրադարձությունների 2017թ-ի ընտրանին։

Հայաստանի նախագահի «բեկումնային» այցը Վրաստան

Դեկտեմբերի 25-26-ի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը հանդիպումների և քննարկումների քանակով Հայաստանի ու Վրաստանի փորձագետներն անվանել են «բեկումնային»։ Դա ավելին էր, քան ուղղակի արդյունքների ամփոփում։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հայ-վրացական հարաբերությունները բնութագրել է որպես օրինակելի տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Սարգսյանի բեկումնային այցը Վրաստան. ինչ տվեց այն Հայաստանին

Երևանը և Թբիլիսին նախանշել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները` ապրանքաշրջանառության մեծացում, որը վերջին տարում աճել է 24 տոկոսով, զբոսաշրջություն, էներգետիկա, երկրների տարանցիկ հնարավորություններ։ Սարգսյանը նաև առաջարկել է  վրացի գործընկերոջն օգտվել Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծված ազատ առևտրի գոտուց՝  իր արտադրանքը Թեհրան առաքելու համար։ Կուլուարային զրույցների առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանին անհրաժեշտ Վերին Լարսի այլընտրանքը։

Սարգսյանը կոչ է արել նաև վրացական կողմին ըմբռնումով մոտենալ ՄԱԿ-ում բանաձևի դեմ քվեարկությանը, որը նախաձեռնել է Վրաստանը՝ վկայակոչելով տարածաշրջանում առկա մարտահրավերները։ Դրան Թբիլիսիում ըմբռնումով են մոտեցել։

Հայաստանի նախագահը նաև հայտարարել է վրացի գործընկերոջը, որ պաշտոնական Երևանը բոլոր բանակցային գործընթացներում ընդունում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կերպ չեն վնասի Վրաստանի շահերին։

Թբիլիսիում և Երևանում հանդիպումներ են ունեցել նաև երկու երկրների խորհրդարանների նախագահները և ԱԳՆ ղեկավարները։

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ապրիլի 11-ին Երևանում 2017թ-ը կարևոր տարի է անվանել հայ-վրացական հարաբերությունների համար։ Նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման օգտին։

Կողմերը միակարծիք են եղել, որ Հայաստանի և Վրաստանի միջև լուրջ խնդիրներ չկան, սակայն կան հարցեր, որոնք լուծվում են համատեղ ջանքերով։

Կարևոր էր նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան։ Այն նշանակալի էր ոչ միայն այն պատճառով, որ նա այդ կարգավիճակում առաջին անգամ էր այցելում Վրաստան, այլ նաև այն առումով, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում ուժեղանում է խորհրդարանի դերը։ Հարաբերություններն անցնում են համագործակցության նոր՝ խորհրդարանական մակարդակ։

Լարսի այլընտրանքը հիստերիա է առաջացրել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող էր տեսականորեն օգտվել (բացառապես ֆորս-մաժորային հանգամանքներում) Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տրանսպորտային միջանցքներից՝ ապրանքները Ռուսաստանից մատակարարելու համար, բուռն վեճեր է առաջացրել Վրաստանում։

Այդ միջանցքները նշված են «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» 2011թ-ի ռուս-վրացական համաձայնագրով։ Բեռնում կայացած բանակցությունների արդյունքում Վրաստանի Եկամուտների ծառայությունը (գործում է երկրի ֆինանսների նախարարությանն առընթեր) դեկտեմբերի 19-ին պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է բեռների մոնիտորինգ ապահովի։

Ара Баблоян и Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Երևանն ու Թբիլիսին խոսքից գործի են անցնում. աշունը թեժ է լինելու

Վրաստանի վարչապետի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր օղակներում, որոնք էլ  2011թ-ին ստորագրել են համաձայնագիրը այն բանից հետո, երբ Թբիլիսին հանել էր Ռուսաստանի`Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վետոն։ Համաձայնագրի պայմանների համաձայն` Ռուսաստանի առևտրային միջանցքները պետք է անցնեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներով, որոնք չեն գտնվում Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ։ Միաժամանակ կողմերը պարտավորվել են միջազգային դիտորդներ հրավիրել` բեռների հոսքը և դրանց պիտակավորումը վերահսկելու համար։ Արդյունքում ընտրվել է շվեյցարական SGS ընկերությունը։

Վերին Լարսին այլընտրանքի որոնումը ռազմավարական կարևորության հարց է Երևանի համար, քանի որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների առյուծի բաժինը՝ 80 տոկոս, իրականանում է Մոսկվայից։ Հարցը, հատկապես, հրատապ է դառնում ձմռանը, երբ եղանակային պայմանների պատճառով Լարսը փակ է լինում բոլոր տեսակի մեքենաների համար։

Այսօրվա դրությամբ փորձագետները դիտարկում են վեց այլընտրանքային տարբերակ` օդային, ծովային (Փոթիով), երեք ցամաքային (միջանցք Հարավային Օսեթիայով, Ավարո-Կախեթյան ճանապարհը` Դաղստանի տարածքով, Վերին Լարս) և երկաթուղային (Զուգդիդի-Սոչի երթուղով, անցնում է Աբխազիայի տարածքով) ուղիներ։

Դեսպանն ասաց, դեսպանը կանի

Հայ-վրացական հարաբերություններում շրջադարձային էր նաև հոկտեմբերի 31-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի նշանակումը Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում։

Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Աշոտյանը հորդորում է սպասել Վրաստանում Հայաստանի դեսպանի «պտուղներին»

Մեծամասնությունը դեսպանի պաշտոնում Սադոյանի անձին հոռետեսորեն է վերաբերվել, սակայն նա կարճ ժամանակում արդեն հասցրել է ներկայացնել իրեն որպես ակտիվ գործիչ։ Սադոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ համայնքի ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի հայ-վրացական բարեկամությանը։ Նա խոստացել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հնարավոր ամեն ինչ կանի համայնքի միասնությունն ամրապնդելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ և լուրջ պատասխանատվություն է հարազատ երկրում արտակարգ և լիազոր դեսպան լինելը», — ասել է Սադոյանը։

Հայաստանը պատվավոր հյուր է Վրաստանի զորավարժություններում

Երևանը հրավիրված է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» (Noble Partner) և «Ճարպիկ ոգի» (Agile Spirit) զորավարժություններին: Նախորդ անգամ Երևանը հրաժարվել է մասնակցել «Ճարպիկ ոգուն», ինչը շատ հարցեր է ծնել։ «Արժանի գործընկեր» զորավարժություններին Հայաստանը ներկայացված է եղել 40 զինծառայողներով։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2018թ-ին հայ և վրացի զինվորականները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին:

Հայաստանի պաշտպանության նախարարը գտնվել է Թբիլիսիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում` կառավարական պատվիրակության կազմում։

Իզորիան նաև առաջարկել է հայ զինվորականներին մասնակցել Սաչխերում գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի լեռնային նախապատրաստության դպրոցի զորավարժություններին։

Международные учения Agile Spirit-2017 - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ–ի «ճարպիկ» ոգին. Վրաստանը Հայաստանին հրավիրել է «բաց թողած» զորավարժություններին

Հայ զինծառայողները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (NATO Partnership for Peace — PfP) ծրագրի շրջանակում ակտիվորեն մասնակցում են Սաչխերում գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի լեռնային նախապատրաստության դպրոցի միջանկյալ ձմեռային դասընթացին։

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է ամեն տարի թարմացվող համաձայնագիր` ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին։ Վերջինը 2017թ-ին ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի կողմից Թբիլիսիում պաշտոնական հանդիպման ընթացքում 2016թ-ի դեկտեմբերին։

Միջպետականն համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմավարական պլանավորման ոլորտում փորձի փոխանակումը, ռազմական կրթությունը, բժշկությունը և ռազմական ոստիկանությունը։

«Հայերը կարոտել են Վրաստանի այս մթնոլորտին»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այս արտահայտությունը Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ տարածվել է սոցցանցերում, հայկական, վրացական և արտասահմանյան ԶԼՄ-ներում։

Премьер-министр Армении Карен Карапетян завершил визит в Грузию - Sputnik Արմենիա
Ոչ մի անձնական բան` զուտ բիզնես. հայկական կողմի գաղափարները վրացիների սրտով են

«Մենք կարոտել ենք այն մթնոլորտին, որով մեզ այստեղ դիմավորել են։ Մենք Վրաստան ենք ժամանել գործնական և բարիդրացիական տրամադրվածությամբ։ Նախատեսում ենք մթնոլորտ ստեղծել գործարար հատվածի երկկողմ փոխազդեցության համար», — ասել է Կարապետյանը 2017թ-ի փետրվարինն Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Չնայած պաշտոնական և արարողակարգային հայտարարություններին, այս անգամ երկու կողմերը կոնկրետ դիրքորոշում են արտահայտվել փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Ստորագրվել է պայմանագիր առողջապահության ոլորտում։

Հանդիպումների հիմնական մեսիջն այն է, որ հայ-վրացական հարաբերությունները ժամանակակից աշխարհում անհնար է դիտարկել միայն երկկողմ ձևաչափում, դրանք ավելի լայն են։ Այդ գաղափարը, որը պարբերաբար քննարկել են փորձագետները, վերջապես հնչեցվել է երկու երկրների վարչապետների կողմից։ Վրաստանի վարչապետն ընդգծել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի պոտենցիալի օգտագործման կարևորությունը։

Հանդիպման առավել վառ լեյտմոտիվը կողմերի որոշումն էր առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու մասին, հատկապես` զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև գործարար հատվածի փոխգործակցության համար միասնական հարթակի ստեղծումը։ Այսօրվա դրությամբ Հայաստանում  վրացական կապիտալով գործում են 180 ընկերություն։

Առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվացնելու և երկու երկրներ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով առաջիկայում կգործարկվի տարածաշրջանում առաջին, եզակի նախագիծը՝ «Բարեկամության կամուրջը»։ Արդի է նաև էներգակամրջի շինարարության հարցը, որը թույլ կտա Ռուսաստանին, Վրաստանին, Հայաստանին և Իրանին փոխանակվել էլեկտրաէներգիայով, իսկ Հայաստանի և Վրաստանի դեպքում ստանալ իրանական գազի որոշակի քանակ՝ էլեկտրաէներգիայի փոխարեն։

Հայ-վրացական համագործակցության ստորջրյա խութերը

Վրաստանում հայ-վրացական ժառանգության հարցը շարունակում է ցավոտ թեմա մնալ, երբեմն էլ այն կռվախնձոր է դառնում։ 2017թ-ի վերջին իրադարձությունը դարձավ Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի քայլը Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) եկեղեցին Վրացական ուղղափառ եկեղեցուն հանձնելու մասին Վրաստանի իշխանությունների որոշումը։ Եկեղեցին հայկական է, ինչի մասին վկայում են Վրաստանի և Հայաստանի արխիվներում պահվող փաստաթղթերը։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրացահայերը դիմում են բոլոր ատյաններին՝ Շամխորեցոց եկեղեցին փրկելու համար

Մինչև հիմա որոշված չէ Շամխորեցոց 19-րդ դարի հայկական եկեղեցու հարցը. շենքը հնացել է, հիմքը՝ թուլացել, անհրաժեշտ է վերանորոգում: Սակայն Վրաստանի իշխանություններն` ի դեմս մշակույթի նախարարության, թույլ են տվել տուն կառուցել եկեղեցու մոտ։ Վրաստանի հայ համայնքի և «Թիֆլիս Համքարի» կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ եկեղեցու հարևանությամբ շինարարությունը վերջնականապես կթուլացնի նրա հիմքը։

Տարին սկանդալային էր նաև Գումբուրդո (Ջավախք) գյուղի հայ համայնքի համար։ Գյուղի բնակիչները ցանկանում էին խաչքար տեղադրել, սակայն հանդիպել էին ոստիկանության դիմադրությանը։ Կանչվել է հատուկ նշանակության ջոկատ։ Լարվածությունը թուլացել է, երբ դեպքի վայր է ժամանել Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին։

Ստեղծվել է հայ-վրացական հանձնաժողով։ Տաճարի բակում գտնված հայերի նախնիների աճյունները կվերահուղարկավորեն եկեղեցու բակում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։

Տարին հուզումնառատ էր նաև Սամցխե-Ջավախեթի շրջանի Դադեշ գյուղի բնակիչների համար։ Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղում երկու գոմ են թալանել: Առևանգել են 21 կով, ձի, շուն, ինչպես նաև տեխնիկա։ Գյուղացիները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես է գողերին հաջողվել անաղմուկ այդքան կենդանի գողանալ։ Մարդիկ վախենում են․ նախկինում դռները նույնիսկ փականով չեն փակել, իսկ այսօր մի քանի անգամ ստուգում են` փեղկերը լավ փակվա՞ծ են արդյոք։

Բնակիչները դեռ պահանջում են գտնել իրենց կովերին, որոնք եկամտի միակ աղբյուրն են։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ գողերը Թուրքիայից են եղել։ Հարցն առայժմ չլուծված է մնում։

Լրահոս
0