00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիությունը չի պահանջում կայանն անմիջապես փակել։ Ու նույնիսկ առանձնապես չի շտապեցնում, պարզապես հարց է տալիս։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա.

Հին հիշողությամբ, դեռ 2000–ականներից, Եվրամիությունը Հայաստանում ընկալում են որպես Հայկական ԱԷԿ–ի «գերեզմանափորի»։ Հենց այդպիսի սև երանգով են շատերը կարդացել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԱԷԿ–ի մասին կետը։ Հենց նույն կերպ են ընկալել նաև եվրոպացի պաշտոնյա Դիրկ Լորենցի հայտարարությունը, որը նա արել է Երևանում, Հայաստան – ԵՄ էներգետիկայի,  տրանսպորտի ու բնապահպանության հարցերի ենթահանձնաժողովի նիստի ժամանակ։ Սակայն եվրոպացիները պարզապես խնդրում են կողմնորոշվել ու ասել` երբ է կայանը վերջնականապես փակվելու։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ատոմակայանը փակելու փոխարեն կկառուցենք նորը. Հայաստանը գիտի իր անելիքը

Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունում (EEAS) Արևելյան գործընկերության բաժնի պետի տեղակալ Լորենցը հայտնել է, որ կայանը պետք է հնարավորինս շուտ փակել, քանի որ այն չի կարելի բարելավել այն կարգի, որպեսզի լիովին համապատասխանի անվտանգության ստանդարտներին։

Ճիշտ է` միաժամանակ նա հավելել է. «Մենք հասկանում ենք` Հայաստանի համար էներգետիկ անվտանգությունն ինչքան կարևոր է, դրա համար հիմա աշխատում ենք այդ հարցի վրա»։

Այլ կերպ ասած` բարձրաձայնվել է մոտավորապես այն, ինչը գրված է Համաձայնագրում. եվրոպացիները հանդուրժում են կայանը, սակայն խնդրում են ասել` երբ այն վերջնականապես կփակվի։ Քանի որ միջուկային անվտանգության մեջ կասկածներ չպետք է լինեն։ Այսպիսինն են ՄԱԳԱՏԷ–ի կանոնները. դրանք բոլորի համար նույն են։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դեմ չեն։ «Ոչ ոք պատրանքներ չունի, որ կայանը կարող է հավերժ աշխատել»,  – նույն նիստին հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Բրյուսելը համաձա՞յն է Մոսկվայի հետ

Պետք է նշել, որ ոչ եվրոպաշտոնյաները, որ Հայասպան – ԵՄ պայմանագիրը չեն պահանջվում, որպեսզի կայանն անմիջապես փակվի։ Սակայն նրանք ասում են, որ կայանը չի կարող հավերժ գործել ու խնդրում են կոնկրետ ժամկետներ նշել։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումներն իրականության հետ կապ չունեն»

Սակայն հիմա մենք ԱԷԿ–ը փոխարինող ոչինչ չունենք։ Այստեղ Բրյուսելը լիովին համաձայն է Մոսկվայի հետ։

Հիմա հայկական ԱԷԿ–ը Հայաստանի ոչ միայն էներգիայի  ամենախոշոր (ամբողջ ծավալի 33-35%), այլև ամենաէժան մատակարարն է։ Ջերմային կայանները կարող են փոխարինել, սակայն այդ դեպքում մենք լույսի համար 8–9 դրամ (կամ կիլովատտի գրեթե 20%) ավելի ենք վճարելու։ Իսկ որ Հայաստանում վճարելու գումար պարզապես չունեն,  լավ հասկանում են և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում։

10 տարի առաջ էլ էր Եվրամիությունը պահանջում փակել ԱԷԿ–ն ու Հայաստանին 200 միլիոն դոլար էր առաջարկում այդ աշխատանքի համար։ Նույն աջակցությունը նույն տարիներին Բրյուսելը առաջարկել է Բուլղարիային, Սլովակիային ու Լիտվային` ԱԷԿ–ի փակման համար, երբ նրանք Եվրամիություն էին մտնում։

Նույն գումարները, որոնք առաջարկում են ԱԷԿ–ի փակման համար, դրա ժամկետը երկարացնելու համար չեն առաջարկում։ Սակայն առանձին եվրոպական երկրներ (մասնավորապես Չեխիան) օգնում են Հայաստանին` ռուսական վարկի ու դրամաշնորհի աշխատանքի շրջանակում։

…Բայց ամեն դեպքում` ե՞րբ

ԱԷԿ–ի փակման ժամանակացույց դեռ չկա։ Հայաստանի իշխանություններն ուզում են ժամկետի կրկնակի երկարացման տարբերակը փորձել, հնարավոր է` տասը տարով։ Այսպիսով` կայանի կյանքն ուզում են 60 տարվա հասցնել։ Օրինակներ կան` այդպիսի աշխատանքներ են անցկացվել Բուլղարիայի, որը Եվրամիության անդամ է, «Կոզլոդույ» ԱԷԿ–ում, թեև Եվրամիությունը պնդում է, որ այն փակվի։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ-ի «կախարդանքը». այստեղ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողք կողքի են աշխատում

Իսկ մինչ 2018 թվականի վերջ աշխատանքը շարունակելու լիցենզիա է ուզում ստանալ Ռուսաստանի «Կոլսկայա» ԱԷԿ–ը։

Երկու կայաններն էլ աշխատում են նույն ռեակտորներով, որոնցով Հայկական ԱԷԿ–ն է աշխատում` ֊ջրային էներգետիկ ռեակտոր ВВЭР – 440.

Դրա համար էլ Հայաստանն ուզում է ուսումնասիրել բոլոր դրական ու բացասական կողմերը։ Արդյո՞ք կարելի է կայանի աշխատանքը ձգել մինչև 2037 թվականը։ Նոր հաշվարկներ են պետք։ Թե նոր չափերով ավելի փոքր բլոկ կառուցել։ Շինարարությունն ավելի էժան կնստի, միայն թե յուրաքանչյուր կիլովատտ ավելի թանկ կլինի։ Իսկ վերջերս ռուս նախագծողները էժան տարբերակներ են առաջարկել` 100-150 ՄՎտ–անոց ռեակտորներ, որոնք սառցահատերի համար են օգտագործվում։

Պետք է ընտրել այդ տարբերակներից։

Առաջին էներգաբլոկի հարցում ամեն ինչ ավելի պարզ է. այն փակվել է 1989 թվականին` Սպիտակի երկրաշարժից հետո։ Այդ պատճառով դրա ոչնչացման ժամանակացույցն արդեն կազմված ու հաստատված է։ Իսկ երկրորդ` գործող բլոկում, ժամկետի երկարացման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին, իսկ կայանը կապրի մինչև 2027 թվականը։ Իշխանությունները չեն բացառում, որ մինչ այդ նշված օրինակներով աշխատանքների նոր փուլ կսկսվի։

…Չի «գմփա», մի վախեցեք

Սակայն ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները չեն ասել, որ կայանը օրերս պետք է «գմփա»։ Դրա մասին զգուշացնում են միայն հարևան երկրի ատոմային էներգետիկայի մեծ «գիտակները»։ Թեև դրանց զգուշացումներին ուշադրություն չեն դարձնում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ՄԱԳԱՏԷ–ում։ Իսկ ՄԱԳԱՏԷ–ի OSART բոլոր մոնիթոինգային առաքելությունները կայանն անվտանգ են անվանել։

Այնպես ոչ մեզ ոչ ոք չի վախեցնում, միայն թե մի փոքր շտապեցնում են։ Մեզ պետք է մի փոքր ժամանակ` տարբերակները դիտարկվելու, ու շատ գումար` շինարարության համար։

Լրահոս
0