00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հարց. «Էրիվանի» նկատմամբ ալիևյան նկրտումները և հոմերական քրքիջը Հայաստանում

© Official site of the President of RAПосле встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария
После встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առկա իրավիճակը չափազանց անկայուն է. սա ստիպված են խոստովանել նրանք, ովքեր թեկուզ փոքր–ինչ պատկերացում ունեն հակամարտության և բանակցային գործընթացի մասին։ Դրա բացատրությունը Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է, որը հնարավոր ամեն ինչ անում է, միայն թե չկատարի համաշխարհային հանրության պահանջները։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Բոլորովին բացառված չէ, որ նախագահական վաղաժամկետ ընտրությունների պատճառներից մեկը, որին ստիպված էր դիմել ալիևյան վարչակազմը, անցած երկու տարում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից եթե ոչ հրաժարվելու, ապա թեկուզ դրանք հետաձգելու ցանկությունն է։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
«Ադրբեջանի գերագույն սիրաճնշիկը». Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևին

Խոսքը Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնցից Բաքուն արդեն երկու տարի խուսափում է։ Դրանց կարելի է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպումը, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորություններն ընդլայնելու մասին։ Հիմա Ադրբեջանը կրկին ամեն կերպ հրաժարվում է դրանից։

Այն օրը, երբ Բաքուն հայտարարեց, որ նախագահական ընտրությունները վեց ամիս շուտ են կայանալու, սա ընդամենը ենթադրություն էր։ Բայց հետո հանկարծ պարզվեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ Բաքու կատարած այցի ժամանակ տանտերերը հայտարարել են, որ գործընթացը դադարեցվում է առնվազն մինչև ընտրությունները (այսինքն մեկուկես-երկու ամսով)։

Եվ այդ ժամանակ բոլորին պարզ դարձավ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելը հետաձգելու մտադրությունն ադրբեջանական կողմի գերխնդիրն է։ Բաքուն իսկապես հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի չընդլայնի ԵԱՀԿ գրասենյակի հնարավորությունները, չավելացնի դիտորդների թիվը։

Հնարավոր է՝ ալիևյան վարչակազմը բազմաթիվ զուտ ներքաղաքական պատճառներ ունի նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխելու համար (այս տարվա հոկտեմբերից ապրիլ)։ Բայց այս ցուցակում արցախյան խնդիրը բոլորովին էլ վերջին տեղում չէ։

Эдуард Шармазанов. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Շարմազանովն Ադրբեջանին ուղարկել է Միջին Ասիա ու Ալթայ` պատմական հողեր փնտրելու

Թեկուզ այն հանգամանքը, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ասել է, թե ղարաբաղյան կարգավորման ստատուս քվոն չափազանց անկայուն է, մի բան է վկայում, որ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյանի հետ զրույցն արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կայունության մեջ կասկածելու առիթ է տվել։

Ընդ որում, եվրապաշտոնյաներից ոչ մեկը՝ ո՛չ համանախագահները, ո՛չ Մոգերինին, վերջին շրջանում ոչ մի խոսք չեն ասել այն մասին, թե վերջին հաշվով ում է ձեռնտու ստեղծված իրավիճակը, և ով է ուզում բացահայտ կերպով խաթարել այն։ Օրինակ` ինչպես եղավ 2016թ-ի ապրիլին՝ գրեթե երկու տարի առաջ։

Չեն համարձակվել նույնիսկ նշել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի ժամանակ հրադադարի ռեժիմը նորից խախտվել է, և դրա հետևանքով հայ զինվոր է զոհվել։

Եվ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը պարտավոր է նվաճել հայկական Զանգեզուրն ու Երևանը, չի արժանացել ո՛չ համանախագահների, ո՛չ էլ ամբողջ դիվանագիտական կորպուսի արձագանքին։

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Բաքվի հավաստիացումներին, թե ուզում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծում գտնել (թեկուզ փոխզիջումների ճանապարհով), եթե երկրի ղեկավարը թույլ է տալիս նման հայտարարություններ անել։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևի հռետորաբանության տողատակերը. ու՞մ է Իլհամը «պատմական հողեր» խոստացել

Մի՞թե նույն Մոգերինիին ուրիշ փաստեր էլ են պետք, որոնք կվկայեն, թե Ադրբեջանն ինչպես է նպատակաուղղված խաթարում համաշխարհային հանրության բոլոր ջանքերը՝ ուղղված արցախյան փակուղուց դուրս գալուն։

Միաժամանակ, Հայաստանը երբեք չի կասկածել, որ արևելյան հարևանն ագրեսիվ մտադրություններ ունի, չի փորձել կեղծ ժպիտի տակ թաքցնել սեփական անհաջողությունները… Բայց նույնիսկ բարձրաստիճան հայ պաշտոնյաները ստիպված են եղել զսպել հոմերական ծիծաղը Երևանի և Զանգեզուրի մասին հայտարարությունից հետո։

Սակայն համաշխարհային հանրությունը, որը ժամանակին համարձակվել է իր ուսերին բարդել արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը, չգիտես ինչու այսօր ուղղակի չի համարձակվում բաց տեքստով ինչ-որ բան ասել։

Օրինակ` պատասխանել բավական ակնհայտ հարցի՝ ամեն դեպքում ո՞ւմ է ձեռնտու, որ շփման գծում անընդհատ խախտվի հրադադարի ռեժիմը, կամ ո՞ւմ ձեռնտու չէ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը։

Լրահոս
0