00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի «կոմպրոմատը». Թեհրանն ինֆորմացիա ունի ահաբեկիչների հետ Բաքվի կապի վերաբերյալ

© AFP 2024 / AHMAD GHARABLIВооруженный мужчина
Вооруженный мужчина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեհրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին տեղեկություն հրապարակել, համոզված է հայ քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Իրանը հարմար պահի է սպասում` Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հետ ունեցած պաշտոնական Բաքվի կապը բացահայտելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սերգեյ Շաքարյանցը։

«Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը մի օր իրականություն է դառնալու։ Եթե Իրանը բացահայտի ցուցակը, որտեղ նշված է, թե ով, երբ և ինչպես է Մերձավոր Արևելքում ահաբեկչական կազմակերպություններին մատակարարել, ապա պարզ կդառնա, որ նույնիսկ զենքն ԱՄՆ–ից, որը իբրև թե Աֆղանստան էր գնում, Բաքվից ահաբեկիչներին էր մատակարարվում», – ասաց Շաքարյանցը։

Антиклерикальный протесты в иранских городах - Sputnik Արմենիա
Թեհրանը գիտի` Ադրբեջանն ինչ դեր ունի Իրանի անկարգություններում. փորձագետ

Նրա խոսքով` ԱՄՆ–ն և Ադրբեջանը պայմանագիր ունեն բաց երկնքի մասին, որի համաձայն ամերիկյան ոչ մի ինքնաթիռ չի ստուգվում։ Այդպիսով, Բաքվից ցանկացած բեռ կարելի է տեղափոխել։

«Մեղադրանքներ կան, որ Ադրբեջանը Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբերի է համաֆինանսավորում ու սպառազինում։ Պարզ չէ, թե երբ է այդ ամենը հրապարակվելու, սակայն իրանական իշխանությունները պետքական պահ կընտրեն։ Այդժամ Ադրբեջանի իշխանությունները լուրջ խնդրի առաջ կկանգնեն, թե ինչպես պաշտպանվել», – ասաց Շաքարյանցը։

Նա կարծում է, որ այս տեղեկության բացահայտումը վախեցնում է ադրբեջանական իշխանություններին։ Ցանկացած ապացույց Բաքվի համար որոշակի «կարմիր գիծ» կդառնա։

«Մենք արդեն սովորել ենք, որ նման դեպքերում ամերիկացիները «քաշում են» իրենց կրտսեր գործընկերներին` նրանց վրա գցելով ամբողջ մեղքը։ Այդպես եղավ Բուլղարիայի և Ուկրաինայի պարագայում։ Այդ հանգամանքը Ալիևին դրդում է ավելի արագ լուծել իշխանության պահպանման հարցը», – ասաց Շաքարյանցը։

Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
Լիբերալիզմի «ներարկումները» Մերձավոր Արևելքում մահացու են. հայ փորձագետը` Իրանի մասին

Նրա խոսքով` Իրանը կարող է ստիպել Ադրբեջանին նահանջել մի շարք ուղղություններով, այդ թվում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հարցերում։

Ահաբեկիչների հետ Ադրբեջանի կապի վերաբերյալ մեծ սկանդալ էր ստեղծվեց 2017 թվականի ամռանը բուլղարական մամուլում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո։

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևայի ձեռքի տակ փաստաթղթեր էին հայտնվել, որոնք ավելի ուշ հրապարակել էր «Տրուդ» թերթը։ Փաստաթղթերում գրված էր, որ ադրբեջանական «Մետաքսե ճանապարհ» ավիաընկերությունը դիվանագիտական քողի ներքո օգտագործվում է ամբողջ աշխարհում գործող ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ ԻՊ–ին, Բուլղարիայից և Արևելյան Եվրոպայի մյուս երկրներից զենք մատակարարելու համար։

Իր հրապարակումներում Գայթանջիևայի պնդում է, որ 2016 թվականին Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին Արցախում մարտական գործողությունների ընթացքում «սպիտակ ֆոսֆոր» օգտագործելու մեջ այն դեպքում, երբ գործնականում Բաքվի միջոցով են, ինչպես ենթադրվում է, անցել այդ նյութի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տոննաներ։ Փաստաթղթերի համաձայն` «սպիտակ ֆոսֆորը» Ադրբեջան է ներմուծվել 2016 թվականին։

Լրահոս
0