00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն իրեն ապահովագրում է թուրք «մաչոյի» ձախողմից . Իրանի ՊՆ ղեկավարն այցելել է Բաքու

© Пресс-служба Министерства обороны АзербайджанаМинистр обороны Азербайджанa Закир Гасанов встретился с Министром обороны и поддержки Вооруженных сил Ирана Амиром Хатеми
Министр обороны Азербайджанa Закир Гасанов встретился с Министром обороны и поддержки Вооруженных сил Ирана Амиром Хатеми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Իրանի պաշտպանության նախարարի ծանոթությունը ադրբեջանցի գործընկերոջ հետ համընկավ լուրջ քաղաքական զարգացումների ժամանակահատվածի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Թեհրանին լրջորեն անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը մտերմացել է Սաուդյան Արաբիայի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը` մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամի այցը Բաքու։

Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի գլխավորած պատվիրակության հետ։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ադրբեջան-Իսրայել շփումները Իրան-Հայաստան հարաբերությունների ֆոնին բավական լուրջ են ընկալվում

Իսրայելյանի խոսքով` այցը նախևառաջ ծանոթության նպատակով է իրականացվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանի պաշտանության նախարարը վերջերս է պաշտոնը ստանձնել։ Մյուս կողմից էլ` երկու երկրների միջև բազմաթիվ խնդիրներ կան` կապված Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետ։

Նա նշում է, որ Ռոուհանիի օրոք Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները բարիդրացիական են դարձել` ի տարբերություն Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակաշրջանի։ Երկրները փորձում են խորացնել տնտեսական կապերը, սակայն դա ի չիք չի դարձնում երկու երկրների միջև եղած խնդիրները։

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը հակաիրանական դաշինք է ստեղծել, որի հիմքը դրվել է Սաուդյան Արաբիայում` 2017 թվականին Իրանում կայացած ընտրություններից հետո, Թեհրանն անհանգստացած է Բաքվի ու Ալ-Ռիադի հարաբերություններով», — ասաց Իսրայելյանը։

Բացի այդ` Ադրբեջանը շարունակում է աչք տնկել իրանական տարածքների ուղղությամբ։ Իրանագետի կարծիքով` եթե մի քանի տարի առաջ Բաքվի քաղաքականությունն այդ առումով ակնհայտ էր, հիմա այն ավելի քողարկված է։

Իրանն անհանգստացած է նաև Ադրբեջանի կրոնական քաղաքականությամբ։ Մեծ մասամբ շիիթներով բնակեցված երկրի իշխանությունը ճնշում է գործադրում տարատեսակ կրոնական խմբավորումների վրա` նրանց մեղադրելով Թեհրանի հետ համագործակցության մեջ։ 2008-2009 թվականներին Ադրբեջանում տասնյակից ավելի շիիթական մզկիթ են քանդել։

Շիիթների դեմ բռնություն գործադրելով` Բաքուն չի դիպչում վահաբականներին, որոնց աջակցում է Ալ-Ռիադը։ Այդ պետությունն ամեն ինչ անում է Իսլամական պետության ազդեցությունը նվազեցնելու համար։

«Իրանը չեղարկել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը դեռ 2010 թվականին։ Թեհրանը կոչ է անում Բաքվին նույն կերպ վարվել, սակայն Բաքուն դեռևս հապաղում է` չնայած Ալիևի խոստումներին», — ասաց Իսրայելյանը։

Իրանագետի խոսքով` այդպես Ադրբեջանը հսկում է հենց իրանցի հոգևորականների մուտքը երկիր։ Իրանի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ պահանջում են պատասխան միջոցներ ձեռնարկել ու վերանայել վիզաների չեղարկման հարցը։

Միաժամանակ իրանցիները ուշադիր հետևում են Ադրբեջանում տիրող իրավիճակին, քանի որ ադրբեջանցիները համագործակցում են Իսլամական պետության հետ (արգելված է մի շարք երկրներում)։

«Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը բազմիցս անդրադարձել է այդ հարցին` անհանգստություն հայտնելով, որ նրանք կարող են Հարավային Կովկաս վերադառնալ», — ասաց Իսրայելյանը։

Իսրայելյանի գործընկեր, իրանագետ Արտյոմ Տոնոյանը նույնպես կարծում է, որ Հաթամի այցը պլանային բնույթի է, սակայն չի բացառում, որ Իրանի պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններին։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Իսրայելը հաճոյանում է Հայաստանին. պատրա՞ստ է արդյոք Թել Ավիվը դաս տալ Էրդողանին

Նա մատնանշում է, որ Ադրբեջանի նախարարը մի քանի ամիս առաջ պատմության մեջ առաջին անգամ Իսրայել այցելեց։

«Հնարավոր է, որ հենց այդ հարցն է քննարկվելու։ Հասկանալի է, որ այդպիսի այցն ամենևին Իրանի շահերից չի բխում ու չի կարող նրան չանհանգստացնել», — ասաց Տոնոյանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ երկու երկրները բավականին շատ կուտակված հարցեր ունեն քննարկելու` ինչպես գաղտնի, այնպես էլ ակնհայտ։ Դրանից մի քանիսը կապված են տարվա սկզբին Իրանում անցկացված բողոքի ակցիների հետ։

«Չի բացառվում, որ երկրները ճշտում են իրենց դիրքերը` կապված ընդհանուր առմամբ տարածաշրջանի իրավիճակի հետ։ Իրանը ակտիվորեն ներգրավված է տարատեսակ հակամարտություններում, այդ թվում` սիրիական, Թուրքիայի հետ։ Այսպիսի ակտիվությունը կարող է անհանգստացնել Ադրբեջանին», — ասաց Հակոբյանը։

Բացի այդ` Բաքուն փորձում է հասկանալ` ինչ կլինի, եթե իր մոտակա դաշնակիցը` Թուրքիան, «մաչոյի» պահվածքի պատճառով լուրջ ճնշման տակ հայտնվի։

«Ադրբեջանին անհանգստացնում է այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիայի հանդեպ պատժամիջոցները չեն անդրադառնա իր վրա, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական ու քաղաքական դաշնակիցներ են։ Նա փորձելու է դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունն ու ապահովագրվել», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` երկրների միջև բազմաթիվ խնդիրներ կան` ինչպես Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցությունը, այնպես էլ այն, որ Բաքվին Թեհրանի դեմ խաղում են օգտագործում։

«Հիմա աշխարհաքաղաքականության մեջ թրենդային է դառնում տարածաշրջանի փոքր երկրները սեփական «խաղերում» օգտագործելը։ Դա վերաբերում է Հայաստանին և շատ վաղուց նաև Ադրբեջանին», — ասաց Հակոբյանը։

Իրանի պաշտպանության նոր նախարարն իր պաշտոնը ստանձնել է 2017 թվականի օգոստոսի 20-ին։ Նախկինում նա պաշտպանության փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։

Լրահոս
0