23:14 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը լքող Ռեքս Թիլերսոնը

Թրամփն ամենևին Կոռլեոնե չէ, սակայն արժեքավոր խորհրդատու է գտել

© AFP 2018 / SAUL LOEB
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ինչպես «Կնքահայրը» ֆիլմում մաֆիայի երիտասարդ ղեկավար Մայքլ Կոռլեոնեն էր մարտական գործողությունների ժամանակ փոխում խորհրդականին («...դու լավ կոնսիլյերի ես խաղաղ ժամանակ, պատերազմի համար հարմար չես»), այնպես էլ Թրամփը պաշտոնանկ արեց Ռեքս Թիլերսոնին՝ «համադամներ» խոստանալով: Ամերիկայում Մարիո Պյուզոյի նկարագրած ժամանակներից այդքան էլ բան չի փոխվել։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Այժմ ԱՄՆ-ում ինչ-որ «կոնսենսուսային» խորհրդատու է

…Հավանաբար այսօր, երբ Թրամփի և նրա համախոհների դեմ շատ ուժեր են պատերազմի դուրս եկել, որոնք ամերիկայի ներքաղաքական դաշտում պայմաններ և, եթե այդպես կարելի է ասել, վարքագծային տրամաբանություն են թելադրում, այն մարդը, որը ժամանակին անձամբ Պուտինից (2013 թվական) Բարեկամության շքանշան ստացավ, որպես խորհրդատու Թրամփի համար այլևս հարմար չէ։

Ամենակարևոր եզրակացությունն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են իրենց արտաքին քաղաքական ուղին՝ առանց հաշվի առնելու եվրոպական դաշնակիցների փաստարկները (որոնք, ի դեպ, բավականին հիմնավորված են) և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելով։

Այս դեպքում այլևս տնտեսական նկատառումների ժամանակը չէ, որոնք Թրամփին հուշում են, որ չարժե Եվրոպայի հետ առևտրային պատերազմի մեջ մտնել: Ներկայիս ԱՄՆ նախագահը հնարավոր ամեն ինչ անելու է առավելագույնս ամրապնդելու եվրոպացիների և ռուսների միջև առկա օտարացման պատը, որի հիմքը դրել է Օբաման 2014 թվականին, երբ նրա (Օբամայի) վարչակազմը Ուկրաինայում զինված և արյունալի հեղաշրջում էր կազմակերպել:

Եվ այս դեպքում նույնիսկ արտաքնապես էպատաժային (իսկ գործնականում բավական խելամիտ) գործարար, մեծահարուստ Թրամփը ոչինչ անել չի կարողանա։ Նրանից, փաստորեն, ի սկզբանե ոչինչ կախված չէր։ Ներքաղաքական խաղի կանոնները հյուսիսամերիկյան աշխարհամասում, ստացվում է, բացարձակ այլ են։

Եվ այդ կանոններն այսօր պարտադրում են, որ հակառակորդի (Ռուսաստանի) համար ճակատագրական նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ը գործի ամենայն դաժանությամբ՝ այդ ընտրություններն օգտագործելով, որպեսզի առավելագույնս սրի Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև փոխհարաբերությունները։

Թիլերսոնին Թրամփը չի ազատել պաշտոնից։ Արդեն նախկին ԱՄՆ պետքարտուղարին պաշտոնանկ է արել 200 տարվա ընթացքում ստեղծված ներքաղաքական մեքենան, որի դեմ գործող նախագահը անզոր է։ Նա նույնիսկ հակառակվելու ցանկություն չի ունեցել, քանի որ ուրիշներից լավ գիտի, թե որտեղ է նրա համար նախանշված այն կարմիր կետը, որից այն կողմ… Փամփո՞ւշտ է, ի՞նչ է։ Չէ՞ որ այդպես էլ է եղել բազմիցս։

Ինչևէ, Թրամփը՝ որպես ավելի քան պրագմատիկ մարդ (միևնույն ժամանակ բավականին խելացի, որը կարողանում է ոչնչից փող ստեղծել), իր նախագահության ամենասկզբում թիմ էր հավաքում՝ ելնելով այն նկատառումներից, որ իրեն խորհրդատու է անհրաժեշտ լինելու ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի համար։ Եվ անհրաժեշտության դեպքում փոխել նրանց։
ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն, ով այսուհետ զբաղեցնելու է Պետքարտուղարի պաշտոնը, հենց այդ դեմքն է։ Նա արդեն միջազգային քաղաքական դաշտում նկատվել է՝ որպես ամերիկյան շահերի և արժեքների վառ պաշտպան և Ռուսաստանի բավական լուրջ հակառակորդ։ Բացի այդ, կադրային հետախույզ է և այլն…

Իրականում Պոմպեոն կարծում է, որ ԱՄՆ-ի համար հիմնական վտանգն այսօր ոչ թե Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքն է, այլ Չինաստանի կողմից տնտեսական սպառնալիքը։

Որպես իրական հետախույզ՝ Պոմպեոն գրեթե համոզված է, որ Կրեմլը ամերիկայի ընտրությունների վրա մեծ ազդեցություն է գործել ոչ միայն 2016 թվականին (երբ ընտրում էին Թրամփին), այլև Օբամայի ընտրության ժամանակ (2018 և 2012)։ Իրոք որ հիանալի «կոնսիլյերի է պատերազմի համար»։

Իրականում եթե խորամուխ լինեն Թրամփի գործողությունների տրամաբանության մեջ, ապա կարելի է գրեթե համոզված ասել, որ Թրամփը ԱՄՆ-ի ներքին գաղափարային մեքենայի խորքերում փորձել է որոշակի «կոնսենսուսային» տարբերակ գտնել, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները` ողջ»։

Ռուսաստանի, նրա վտանգի, պատժամիջոցների անհրաժեշտության մասին և այլն Պոմպեոն կխոսի երկար և համառորեն, սակայն վարչակազմը դրա միջոցով առաջին հերթին կփորձի «լիցքաթափել զայրույթը»։
Այն ուժերին, որոնք իսկական, այլ ոչ թե «նախագահական» արտաքին քաղաքականություն են կերտում, արյուն է պետք, և դա նրանք կստանան ՌԴ-ի վրա ճնշում գործադրելով և թերհավատության (կամ գուցե նաև ատելության) պատն ամրացնելով Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Դրա համար Թիլերսոնը, որը «ռուսների մեծ ընկերն էր», իսկապես չէր սազում։

Դե Թրամփն էլ՝ որպես իսկապես պրագմատիկ մարդ (կապիտալիզմի շնաձկան իրական մարմնավորում), շարունակելու է իր բիզնեսն անել (որը, ինչպես հայտնի է, ո՛չ Մերձավոր Արևելքում, ո՛չ Ճապոնիայում, ո՛չ էլ Եվրոպայում չի բուրում)։

Գլխավոր թեմաներ