00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցյուրիխյան արձանագրություններն Ադրբեջանի սարսափելի մղձավանջն էին. Թուրքիան խոստովանել է

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցЗаместитель министра иностранных дел Турции Ахмет Йылдыз на пресс-конференции после заседания Совета глав МИД стран-участниц Организации черноморского экономического сотрудничества (13 декабря 2016). Белград, Сербия
Заместитель министра иностранных дел Турции Ахмет Йылдыз на пресс-конференции после заседания Совета глав МИД стран-участниц Организации черноморского экономического сотрудничества (13 декабря 2016). Белград, Сербия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի ԱԳՆ-ն վերջապես արձագանքեց ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու Հայաստանի քայլին: Թուրքիան արձանագրությունները վավերացնելուց խուսափելու իր քայլը պատճառաբանել է Արցախյան խնդրով: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես կանխատեսում էին հայկական ԶԼՄ-ները և փորձագետները: Թեև այդ պետության փոխարտգործնախարարը շարունակում է կեղծել:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

«Ցյուրիխյան» արձանագրությունները չվավերացնելու պատճառը Արցա՞խն էր

Հավանաբար հասկանալ է պետք, որ Ցյուրիխում ստորագրելով այն արձանագրությունները, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան մտադիր էին զրոյից քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ սկսել, Անկարան ամեն դեպքում մտասևեռված էր արցախյան հիմնախնդրի վրա։

Եվ այն գեղեցիկ խոսքերի հետևում, թե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերություններն իր արևելյան հարևանի հետ` ընդհուպ մինչև սահմանների վերաբացումը և շրջափակման վերացումը, թաքնված էր այդ արձանագրություններով արցախյան հակամարտության հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկությունը։

Президент Армении Серж Саргсян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Հաղթանակ՝ պարտության մեջ․ ի՞նչ է Հայաստանը շահել հայ-թուրքական արձանագրություններից

Երբ այդ մասին խոսում էին այն տարիներին, երբ պաշտոնական Երևանն իսկապես հավատում էր (կամ գուցե ձևացնում էր, որ հավատում է), թե Անկարայում արձանագրություններն ի վերջո վավերացնելու են, արտաքին քաղաքականության փորձագիտական հանրությունն ասում էր, որ թուրքերին այդ փաստաթղթերը թույլ չի տա վավերացնել նրա «կրտսեր եղբայրը»` Ադրբեջանը։

Մեծ հաշվով իմաստ չկա խոսելու այն մասին, թե որքան էին իրականում Բաքվում մտահոգված այն հեռանկարով, որ Անկարան հանկարծ կորոշի Երևանի հետ գոնե ինչ-որ քաղաքական հարաբերություններ հաստատել։

Իսկ հայ-թուրքական սահմանները բացելու հեռանկարը, հավանաբար, բոլոր այս տարիների ընթացքում Ապշերոնի ամենասարսափելի մղձավանջներից մեկն էր ։

Այնտեղ անում էին հնարավոր (և անհնար) ամեն բան` առավելագույնս ճնշելու թուրք եղբայրներին, որպեսզի նրանք հանկարծ չգայթակղվեն և այդ գայթակղությունը Թուրքիայի համար ևս մեկ` գուցե ամենակարևոր հնարավորությունը չդառնա ԵՄ —ում ընդգրկվելու համար։ Չէ՞ որ այն ժամանակ` 2009 թվականին, Անկարայի համար դա գերխնդիր էր։

Մյուս կողմից` Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզի թունավոր ելույթը, որում նա բացատրում էր, թե ինչու Անկարան այդպես էլ չվավերացրեց չարաբաստիկ արձանագրությունները, շատ պարզ բացատրություն ունի։

Այսօր, երբ Հայաստանը, պահպանելով միջազգային օրենսդրության կանոնները, չեղյալ հայտարարեց «ցյուրիխյան» արձանագրությունները` բավական տրամաբանորեն հիմնավորելով իր մերժումը, Անկարան դժվար կացության մեջ է ընկել։

Նա ստիպված է բացատրել միջազգային հանրությանը, թե ինչու է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ու նախագահի վարչակազմն այդ արձանագրությունները մոռացության մատնել, թեև ամենասկզբից պայմանավորվել էին (ամենաբարձր մակարդակով), որ «ցյուրիխյան» արձանագրությունները վավերացվելու են առանց որևէ նախապայմանի։

Заместитель министра иностранных дел Турции Ахмет Йылдыз - Sputnik Արմենիա
«Դա նրանց գործն է». Թուրքիան մեկնաբանել է ցյուրիխյան արձանագրությունների չեղարկումը

Յըլդըզն, ատամները սեղմած, ամբիոնից ստիպված է խոսել այն մասին, թե Հայաստանը «… ցանկություն չի հայտնում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» (մեջբերում Թուրքիայի փոխնախարարի ելույթից)։ Այսինքն` Անկարան արդեն ստիպված է ընդունել, որ չի կարողացել նախապայմաններ չթելադրել, որոնք առաջ չքաշելու մասին նախօրոք պայմանավորվածություն է եղել ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության հետ։

… կամ, գուցե, Անկարան կրակի պես վախենո՞ւմ է Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության մասին հիշատակումից։

Ճիշտ է, նույնիսկ այդ դեպքում պարոն Յըլդըզը կեղծում է։ Նա որևէ խոսք չի ասել այն ճնշման մասին, որը և՛ իր գերատեսչության, և՛ Էրդողանի վարչակազմի վրա գործադրում էր Ադրբեջանը։ Բացի այդ. նա կեղծում է` ասելով, թե «ցյուրիխյան» արձանագրությունները չվավերացնելու հիմնական պատճառը հենց արցախյան գործոնն էր։

Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը նախապայմաններ առաջ չքաշելու վերաբերյալ պարտավորությունների իր մասը կատարելիս համաձայնել էր արձանագրություններում շրջանցել 1915 թվականի Ցեղասպանության հարցը։

Հիշենք, որ դրա պատճառով Հայաստանի նախագահի վարչակազմն ու արտգործնախարարությունը ստիպված էին բացատրություն տալ (բավական դժվար և խիստ) հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրությունների մասին խոսելիս իր վերջին ելույթում այդ մասին առանձնակի նշեց։

Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г. - Sputnik Արմենիա
Բաքվի ապտակն Անկարային, կամ մենք ոչ մի դեպքում չենք պարտվում

Սակայն Հայաստանը, անկախ այդ ամենից, կատարել է պարտավորությունների իր մասը և սպասել է ամբողջ 9 տարի, որպեսզի նույնն անի նաև Թուրքիան։

Մի կողմից` Թուրքիան ընդհանրապես չէր կարող հիշատակել Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը` գործոն, որը դամոկլյան սրի պես կախված է նրա վրա։ Չէ՞ որ բոլոր այս տարիների ընթացքում թուրքերը գտնվում էին միջազգային հանրության խիստ ճնշման տակ, քանի որ տարեցտարի գնալով ավելի շատ երկրներ էին ճանաչում Ցեղասպանությունը։

Մյուս կողմից` նույն Թուրքիան չէր ցանկանում խոսել նաև արցախյան հիմնախնդրի մասին` որպես նախապայմանի։ Ինչպե՞ս, բայց չէ՞ որ պայմանավորվել էին, ջենթլմենական համաձայնագիր էր, այնպես չէ՞…

Այդ առումով Ադրբեջանը թուրքական դիվանագիտությունը պարզապես վերջնականապես «ճնշեց»։ Ստիպեց, որպեսզի Անկարան այսօր խոսի Ղարաբաղի մասին։

Արդյունքում Թուրքիան այսօր ամեն դեպքում խոստովանեց, որ «ցյուրիխյան» արձանագրությունները չի վավերացրել նախապայմանների պատճառով, որոնք ստիպված էր ներկայացնել հայկական կողմին։ Այսինքն` կոպտորեն խախտել է այն նորմատիվները, որոնք ընդունված են առնվազն քաղաքակիրթ ջենթելմենների հասարակությունում, իսկ առավելագույնը` մեծ քաղաքականության դիվանագետների շրջանում։

Լրահոս
0