00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացիլները չքայքայեցին, իսկ Sputnik–ն ու RT–ն կարողացան. Արևմուտքի երկաթե վարագույրը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПикет. Архивное фото
Пикет. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ և հրապարակախոս Արմեն Գասպարյանը պատմել է Արևմուտքի և Ռուսաստանի ժամանակակից տեղեկատվական թշնամանքի մասին` համեմատելով ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի երկարամյա սառը պատերազմի հետ։

Գրող, լրագրող Արմեն Գասպարյան

MHZ Networks պրովայդեր ընկերությունը, որը Վաշինգտոնում հեռարձակում էր RT-ն, հեռացրել է այն հեռարձակման ցանցից։ Ֆորմալ առումով սա կապված չէ «արտասահմանյան գործակալ» կարգավիճակի և անգամ հեռուստաալիքի վրա աննախադեպ ճնշման հետ, այլ հաճախականության աճուրդի։ RT-ից բացի, WNVT և WNVC թվային կայանների եթերից կհեռանան արտասահմանյան մոտ 10 հեռուստաալիք։ Բայց աճուրդը միայն ձևական պատճառ է. ամեն դեպքում պետք է պահպանել դեմքը։ Եվ բոլորն էլ հասկանում են։ Ե՛վ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում։ Ինչպես ասում են նման դեպքերում Պրուսիայում, «պատերազմ է եղել»։

Площадь Свободы в Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Վրաստանը ևս կարտաքսի ռուս դիվանագետներին. ԶԼՄ

Սա իսկապես բարդ է այլ կերպ անվանել։ Տեղեկատվական բացահայտ պատերազմ է ընթանում։ Գրեթե օր չկա, որ մեղադրանքներ և պատժամիջոցներ չլինեն ռուս լրագրողների նկատմամբ։ Sputnik միջազգային գործակալությանը հեռացրել են Էդինբուրգի Առևտրի պալատից։ Անդամակցությունը դադարեցվել է` կապված բրիտանական ԶԼՄ-ների կողմից աճող ճնշման հետ, երբ Էդինբուրգի քաղաքային խորհուրդը կոչ է արել խզել հարաբերություններն ընկերության հետ։ Նման բան չի եղել ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի շրջանում։

«Արևմտյան ընկերները» սխալվեցին, Պուտինը ձայների մեծ մասը ստացել է Եվրոպայում

Նախկինում ավելի ազնիվ էին աշխատում

Այն ժամանակ ավելի անկեղծ է եղել։ Քաղաքական սուր առճակատումը կանոնավոր կերպով վերածվել է փոխադարձ ատելության` տարածվելով անձանց վրա։ Միաժամանակ ինչ-որ պատկերացումներ են պահպանվել «կարմիր գծերի մասին», որը չի կարելի հատել։

Ես երկար տարիներ ընկերություն եմ արել խորհրդային հայտնի քաղաքական վերլուծաբան Վալենտին Զորինի հետ։ Մոսկվայի և Վաշինգտոնի հակազդեցության ամենաբարդ շրջաններում նա պարբերաբար հարցազրույց էր վերցնում ամերիկյան նախագահներից։ ԱՄՆ-ում երբեք նման վերաբերմունք չի եղել, ինչպես այսօր։ Նույնիսկ «կոմունիզմի դեմ հայտարարված խաչակրաց արշավանքի» ժամանակ։ Հակառակը, հարգանք է ցուցադրվել։ Այսօր ռուս լրագրողները միայն կարող են երազել դրա մասին։

Министр иностранных дел России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանը չի հանդուրժի «Արևմուտքի երկրների անպատկառությունը» և պատասխան կտա. Լավրով

Ի դեպ, ոչ միայն ռուսական։ Sputnik-ում և RT-ում աշխատում են լրագրողներ ամբողջ աշխարհից։ Նրանք նաև բացահայտ հոգեբանական ազդեցության միջոցների են ենթարկվում։ Միայն նրա համար, որ անպատկառություն ունեն խոսելու այն մասին, ինչի մասին լռում են մյուսները։ Հենց այդ էլ ամենից շատ դուր չի գալիս առաջադեմ Արևմուտքին։ Այդ խորամանկ «պուտինյան գործակալները», որոնք մշտապես անհարմար հարցեր են տալիս, խանգարում են տանել սպիտակ մարդու բեռը։

«Հիմա էլ տաք ջուրը կանջատեն». Սիմոնյանը` Sputnik UK–ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին

Միջոց կա. ոչ թե արգելել, այլ վիճել

Սառը պատերազմի շրջանում խորհրդային ԶԼՄ-ները նույնպես հիացմունք չեն առաջացրել Վաշինգտոնում։ Բայց նրանց անխտիր կերպով չեն արգելել և չեն զրկել մամուլի ասուլիսներին հավատարմագրվելուց։ Նրանց հետ ակտիվորեն վիճել են։ Այդ բանավեճերը, իհարկե, միշտ չէ, որ համապատասխանել են Նեմիրովիչ-Դանչենկոյի ու Ստանիսլավսկու ինտելեկտուալ զրույցին։ Բայց գոնե խելքի ինչ-որ դրսևորում կար։ Այսօր ԱՄՆ-ն ակտիվ օգտագործում է պահակ Միմրեցովի մեթոդիկան` «Բռնել և բաց չթողնել»։ Մեզ հաճելի է, որ նրանք ինչ-որ կերպ հաղորդակից են լինում ռուսական դասական գրականությանը, բայց կարևոր ենք համարում նախազգուշացնել, որ այդ մոդելը չի աշխատում։ Ոչ թե «շատ հավանական» է, այլ 100 տոկոս երաշխիքով։

Брифинг официального представителя МИД РФ М. Захаровой - Sputnik Արմենիա
Ոչ մի պետություն Մոսկվայի մեղավորության ապացույցներ չի ներկայացրել Սկրիպալի գործով. ԱԳՆ

Նախկինում Արևմուտքի համար ավելի հեշտ էր։ Երկաթյա վարագույրն անջրպետում էր «վնասակար խորհրդային ազդեցությունից», հետո էլ մեդիադաշտն այսքան զարգացած չէր։ Իսկ հիմա ինչպե՞ս արգելել Sputnik-ին և RT-ին։ Միևնույն է, նայելու են և կարդալու։ Ավելին, որքան ավելի ակտիվ են պայքարում ռուսական ԶԼՄ-ների դեմ, այնքան մեծանում է դրանց նկատմամբ հետաքրքրությունը։

Արևմուտքը մոռացել է անցյալի սեփական դասերը։ Երբ 100 տարի առաջ Փարիզում արգելում էին վաճառել խորհրդային գրքերը, որպեսզի բոլշևիզմի բացիլները չքայքայեին ֆրանսիական նուրբ հոգիները, այդ գրքերի շուրջ միանգամից իրարանցում էր առաջանում։

Խորհրդագետներն են ձեզ պակասում

Այսօր Վաշինգտոնը դարձել է սեփական ինքնավստահության զոհը։ ԽՍՀՄ անկումից հետո խորհրդագետների սերունդը, որոնք իսկապես հիմնովին իմացել են առարկան, ուղարկվել է թոշակի։ Այլևս ինչ-որ մեկի դեմ պայքարելու կարիք չկար։ Եթե այդ մարդիկ լինեին այսօր, ապա հավանաբար կկարողանային բացատրել ԱՄՆ-ի ղեկավարությանը, որ հրեշավոր սխալ են գործում։ ԶԼՄ-ներին կարելի է հաղթել միայն բանավեճում։ Բաց։ Գաղափարը չի կարելի ոչնչացնել։ Այն միայն կարելի է փոխարինել մեկ այլ գաղափարով։

Генеральный секретарь ЦК КПСС Михаил Горбачев и президент США Рональд Рейган - Sputnik Արմենիա
Դիվանագետների արտաքսումը. Ռուսաստանն ու Արևմուտքը նոր «Ռեյկյավիկի» շեմի՞ն են

Պակասում են մասնագետները, որոնք կարող են հավասարը հավասարի պես մրցել այդքան ատելի ռուս լրագրողների հետ։ Ուրեմն կրթեք։ Բայց արգելքներով երբեք չեք հասնի դրական արդյունքի։ Այո, կարող են լինել ինչ-որ միջանկյալ հաջողություններ։ Բայց միայն այդքանը։

Այսօր Բորիս Ջոնսոնի շնորհիվ բոլորը հիշել են Դոստոևսկու մասին։ Բոլորը գիտեն, թե ով է հանցագործը։ Հարցը միայն այն է` արդյոք նա կխոստովանի՞, թե՞ կբռնվի։ Իսկապես, բոլորը հասկանում են, թե ինչու է Արևմուտքն ամեն օր փորձում նվաստացնել RT-ն ու Sputnik-ը։ Բոլորովին պետք չէ լինել քննիչ Պորֆիրի Պետրովիչ, որ անհրաժեշտ պահին ասի. «Հենց դուք եք սպանել»։ Բայց բանն այն է, որ նման փաստարկներով սպանում են ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմը։ Ոչ ռուսական։ Ամերիկյան։ Չէ՞ որ մրցակցության բացակայության պայմաններում նրանք կսկսեն ավելի ակտիվ շահագործել «fake news»-ի մեթոդիկան։ Այդպես ավելի հեշտ է։ Բայց նույնիսկ դա ամենասարսափելին չէ նրանց համար։

RT-ն ու Sputnik-ը ոչ մի տեղ չեն անհետանա մեդիադաշտից։ Ավելին, նրանք կշարունակեն իրենց շուրջը հավաքել այն լսարանը, որը մի ժամանակ հավատացել է ամերիկյան ԶԼՄ-ներին։ Եվ ահա հեղինակության կորուստը կարող է անդառնալի լինել Վաշինգտոնի համար։

Լրահոս
0