00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է ուզում պայթեցնել Ռուսաստանի «անդրկովկասյան փորատակը» և ո՞վ է փորձում կանխել դա

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Вашингтон
Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերտերությունների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրացումը միջազգային քաղաքական ասպարեզում ավելացնում է առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի բարդացման սպառնալիքը:

Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյան

Իրանը, անկասկած, այսօր Հարավային Կովկասում ծավալված մրցաշարի ամենաազդեցիկ տարածաշրջանային խաղացողներից է։ Հենց այս նրբությունը հաշվի առնելով` պետք է գնահատել այն ամենը, ինչ անում է այդ գերտերությունը` կարգավորելով փոխհարաբերություններն իր տարածաշրջանային հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Կասպիական գազատար չի լինի․ Իրանը սպառնացել է Ադրբեջանին

Իրանը փորձում է փոխարինել տարածաշրջանում թեժացման վտանգը տնտեսական հարաբերությունների ընդլայնմամբ

Հայաստանի դեպքում ամեն ինչ շատ թե քիչ հասկանալի է։ Մայիսին պայմանագիր կստորագրվի (առայժմ ժամանակավոր` երեք տարով) Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Ճիշտ է, դանդաղ, բայց առաջ է գնում Զանգեզուրով անցնող երկաթուղու շինարարության համար ներդրողներ որոնելու գործընթացը (կարծես թե միանում է Չինաստանը)։ Արդեն գործում է Իրանից ստացվող գազի փոխարեն էլեկտրաէներգիա մատակարարելու նախագիծը։

Այսինքն՝ արդեն ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի փոխգործակցության կառուցվածքում Հայաստանին հատուկ դեր է հատկացված, որի շրջանակում կընդլայնվեն նաև երկկողմ արդեն գործող նախագծերը և պայմանավորվածությունները հայ-իրական հարաբերություններում։

Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ Բաքվի հետ Թեհրանի հարաբերություններում։ Թեկուզ այն առումով, որ միայն վերջին կարճ ժամանակահատվածում Թեհրանը կարողացել է այնքան ուժեղացնել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա, որ ապշում ես։ Դա կապված է մի շարք հանգամանքների, տարածաշրջանում իրավիճակի հետ, որոնք միջնորդավորված կապ ունեն միմյանց հետ։

Ավելի շուտ կարելի է ասել, որ Իրան-Ադրբեջան տնտեսական վեկտորի նպատակուղղված ակտիվացումը չի կարող ուղիղ կապ չունենալ գլոբալ քաղաքական գործընթացների հետ, որոնք թեև դանդաղ, բայց անխուսափելիորեն մոտենում են տարածաշրջանի սահմաններին։ Այդ քաղաքական գործընթացները կապված են, օրինակ, Մերձավոր Արևելքում արմատապես փոխվող իրավիճակի հետ։

Президент Исламской Республики Иран Хасан Рухани - Sputnik Արմենիա
Ռոհանին կես միլիարդ դոլարի համար է Ադրբեջան գնացել

Խնդիրը բոլորովին Թուրքիան չէ` իր հավակնություններով, այսօր Հարավայի Կովկասի համար դա լուրջ չէ

Կարելի է նշել, օրինակ, Թուրքիայի մշտապես փոխվող դերը, որն այնքան է խրվել քրդական խնդրի մեջ, որ ուղղակի զիջում է իր դիրքերը Հարավային Կովկասում։ Ի դեպ, այդ դիրքերը հաճույքով վերցնում է Թեհրանը` Անկարայի գլխավոր հակառակորդը, տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու պայքարում։

Դրան պետք է ավելացնել նաև Արևմուտքի (առաջին հերթին նկատի ունենք ԱՄՆ-ին) և Իրանի միջև օրեցօր սրվող փոխհարաբերությունները` կապված «միջուկային գործարքի» հետ, ինչպես նաև Թուրքմենստանի հետ հարաբերություններում մշտապես ծագող խնդիրները։

Արդյունքում մենք ստանում ենք շատ թե քիչ ամբողջական պատկեր, թե ինչի վրա է հենվում Թեհրանը` Բաքվի հետ ակտիվացնելով իր տնտեսական կապերը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Չի կարող տարածաշրջանում առաջնորդության հավակնող Անկարան նստել և հանգիստ նայել, թե ինչպես է Իրանը զբաղեցնում իր տեղը։ Այդ դեպքում ո՞ւր է անհետացել «մեկ ազգ` երկու պետություն» ձևակերպումը, որն Ադրբեջանն արդեն երեք տասնամյակ շահարկում է։

Իրանի և Թուրքմենստանի միջև գազատարի նախագիծը, որը Բաքուն և Աշխաբադը նախատեսում էին կառուցել Կասպից ծովի հատակում, կարելի է վստահաբար ասել, որ առանց Թեհրանի մասնակցության դժվար թե կյանքի կոչվի։

Եվ, ամենագլխավորը, գերտերությունների միջև հարաբերությունների կտրուկ սրացումը (առաջին հերթին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև) միջազգային քաղաքական ասպարեզում ավելացնում է առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակը բարդացնելու վտանգը։

Китай. Логистика. - Sputnik Արմենիա
Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

Այդ առումով հավանաբար պետք է ուշադրություն դարձնել նրան, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը ծածուկ ամեն ինչ անում է, որպեսզի ազդեցություն ունենա Հարավային Կովկասի վրա և անհրաժեշտ պահին (երբ հարկ համարի, որ եկել է ժամանակը) պայթեցնի անկայուն իրավիճակը։

Հավանաբար կարող է մի պահ գալ, երբ ամերիկացիները կարիք կունենան յուղ լցնել կրակի վրա Ռուսաստանի «անդրկովկասյան փորատակում»։ Բայց կա նաև Իրանը, որի վրա Վաշինգտոնում արդեն վաղուց ատամ են սրել։

Մի՞թե ԱՄՆ-ը մեկնարկային հարթակ է ստեղծում` տարածաշրջանում թեժացման համար

Ահա և ստացվում է, որ ամերիկացիները նախապես իրենց համար մեկնարկային հարթակ են պատրաստում։ Ասենք, սկսում են հրապարակումներում խոսել այն մասին, որ կարող է մի պահ գալ, երբ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են տարածվել այն երկրների վրա, որոնք Մոսկվայից սպառազինություն են գնում։ Կամ այն մասին, որ Հայաստանը բոլորովին հաշվի չի նստում շահերի հետ, որոնք ունի ԱՄՆ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես վերջերս գրել էր հայտնի վերլուծաբան Ջեյմս Քոյլը ամերիկյան The Hill-ում։

Ընդ որում՝ մեղադրում էր պաշտոնական Երևանին նրանում, որ ամերիկացիները նախկինում երբեք չեն էլ մտածել մեղադրել Հայաստանին։ Օրինակ, որ խախտում են Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների ռեժիմը։ Իբր հայերն առևտուր են անում նրանց հետ` անտեսելով պատժամիջոցները։ Իսկ վերջին շրջանում նույնիսկ ինչ-որ փոխհարաբերություններ են հաստատել զենքի առուվաճառքի ոլորտում։

Իհարկե, կարելի էր վիճել ամերիկացի վերլուծաբանի հետ այն հարցի շուրջ, թե ում հետ կարող է առևտուր անել Հայաստանը, եթե համաշխարհային հանրությունը (այդ թվում` ԱՄՆ-ը) արդեն 25 տարուց ավելի լուռ նայում է, թե ինչ շրջափակման մեջ է երկիրը` ունենալով բաց սահման միայն Իրանի և Վրաստանի հետ։ Ուրիշ ումի՞ց, եթե ոչ Իրանից Հայաստանը կարող էր գնել վառելիք, երբ Ռուսաստանից եկող գազատարն անընդհատ պայթեցնում էին Մառնեուլում, որտեղ (թեև վրացական տարածք է) մեծամասամբ ապրում են ադրբեջանցիներ։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Թեհրանյան ճեպընթաց. կմիանա՞ արդյոք Իրանը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին

Կամ ումի՞ց զենք գնի Հայաստանը, եթե ոչ Ռուսաստանից, որի հետ նա մտնում է միասնական տնտեսության միության` ԵԱՏՄ-ի մեջ և կարող է ներքին գների հույս ունենալ։ Թե՞ ամերիկացիները մեծ ջանքեր են գործադրել միջազգային ասպարեզում, և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացման վտանգը հասցված է զրոյի։

Պետք է խոստովանել, որ ինչ-որ պահի Արևմուտքի և Ռուսաստանի միջև գործել է լուռ պայմանավորվածություն Հարավային Կովկասում իրավիճակը չսրելու վերաբերյալ։ Այսպես կոչված ջենթլմենական համաձայնություն։ Սակայն հիմա այդ պայմանավորվածությունը հօդս է ցնդել։ Ամեն դեպքում, The Hill-ում հրապարակումից տարածաշրջանում իրավիճակը պայթեցնելու, թեժացնելու սպառնալիքի հոտ է գալիս։

Լրահոս
0