00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տրիումֆի» խրոնիկան. թուրք «սուլթանը» մտել է սպառազինությունների մրցավազքի մեջ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезиденты РФ и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции "Аккую" (3 апреля 2018). Анкара, Турция
Президенты РФ и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում սպառազինությունների մրցավազքը թափ է հավաքում, գլխավոր շրջադարձերից մեկը Թուրքիային ռուսական «Տրիումֆ» C–400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) վաճառելն է։ Դա և դրա նման գործարքները ոչ միայն ռազմական, այլ նաև աշխարհաքաղաքական գործոններ են, որոնք ազդում են ամբողջ մոլորակի վրա։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Թուրքիային ռուսական C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների առաքումները դարձել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև բանակցությունների հիմնական թեմաներից մեկը։ Դա սպասելի էր, քանի որ Ակույուի ատոմակայանի հետ մեկտեղ այդ հարցը ռուս–թուրքական օրակարգի առանցքն է։

Թուրք «սուլթանը» մի կողմ է թողել հավակնությունները և խնդրել Պուտինին…

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и начальник Генерального штаба ВС Турции Хулуси Акар на 92-й годовщине дня Республики (29 октября 2015). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ռուսական փրկօղակ Անկարայի համար. պատրա՞ստ է Թուրքիան հարաբերությունները խզել ՆԱՏՕ–ի հետ

Արդեն վաղուց հայտնի էր, որ Ռուսաստանը կառաքի այդ համալիրները Թուրքիային։ Անակնկալ են դարձել Պուտինի խոսքերն այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական տարածքում այդ զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության մասին։ Շատերի համար դա անսպասելի էր։

Բոլորը գիտեին, որ այդ համալիրների արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու թուրքերի ցանկությունը ինչ–որ պահի փորձաքար է դարձել առաքումների մասին բանակցությունների գործընթացում։ Հիմա հայտնի է դարձել, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և Անկարան ոչ միայն կօգտագործի ռուսական ԶՀՀ–ը, այլ նաև կարտադրի դրանք սեփական հարկի տակ։

Իրականում, նման ռազմական արտադրություն կազմակերպելու գործընթացը բավական բարդ է և երկար կտևի, այնպես որ սկզբնական շրջանում թուրքական հակաօդային պաշտպանությունը կարող է հույսը դնել բացառապես ռուսական արտադրության համալիրների վրա, որոնց առաքումները (երկու դիվիզիոն) կսկսվեն 2019թ–ի հուլիսին։ Չի ասվել, թե որքան ժամանակ կպահանջվի` հենց Թուրքիայում այդ ահարկու զենքի արտադրությունը սկսելու համար։

Այդ առումով հետաքրքիր է նաև այն, որ Ստամբուլում Էրդողանն անձամբ դիմել է Պուտինին` խնդրելով հնարավորության դեպքում արագացնել առաքումների ժամկետները (ի սկզբանե C-400 ԶՀՀ–ի առաջին դիվիզիոնի առաքումը պետք է հասներ պատվիրատուին մինչև 2020թ–ը)։

Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Խելագար Էրդողանը, կամ ՆԱՏՕ–ի անդամները դուրս կգա՞ն միմյանց դեմ

Դա կարող է նշանակել, որ Թուրքիայի և Արևմուտքի միջև փոխհարաբերություններում արագացել են ինչ-որ աշխարհաքաղաքական գործընթացներ (հնարավոր է` նույնիսկ սրվել են)։ Ընդ որում, այնքան, որ «թուրք սուլթանը», մի կողմ դնելով լոլիկների վերաբերյալ իր հավակնությունները (չէ՞ որ նաև նման խնդիր եղել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում), ուղղակի սպասել է, որ Պուտինը ժամանի Անկարա և անմիջական խնդրանքով դիմի նրան։

Թուրքիան C-400 ԶՀՀ–ի առաջին գնորդը չէ

Թուրքիային C-400 ԶՀՀ առաքելու բանակցությունները կապ ունեն գլոբալ քաղաքականության հետ։ Եվ հարցը կոնկրետ ԶՀՀ–ն չէ, այլ ընդհանրապես այն, որ սպառազինության համաշխարհային շուկան լուրջ գործիք է դառնում գերտերությունների ձեռքերում։

Բավական է միայն հիշել, որ օրերս Ռուսաստանն արդեն սկսել է նույն C-400–ի առաքումը Չինաստան։ Չինական նավահանգիստ են ուղարկվել երկու նավեր` բեռնված ռադիոլոկացիոն կայաններով, գործարկման սարքերով և «Տրիումֆ» ԶՀՀ–ի համար գեներատորներով։ Հայտնի է, որ առաջին պայմանագրով առաքումները կավարտվեն մինչև ամառ։

Հավանաբար, պետք է հիշատակել, որ «Տրիումֆ» ԶՀՀ առաքումների հարցով Ռուսաստանին արդեն դիմել են Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Իրանը։

Միջազգային շուկայում այդքան թանկ զենքի առևտրի ակտիվացումը կարող է վկայել երկու բանի մասին։ Այն, որ միջազգային ասպարեզում ամեն դեպքում սկսվել է սպառազինությունների յուրահատուկ մրցավազք, որքան էլ փորձեն համաշխարհային գերտերությունները թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում, և այն, որ այս անգամ նման մրցավազքին կմասնակցեն ոչ թե առանձին պետություններ, այլ քաղաքական դաշինքներ։

Արևմուտքին (ԱՄՆ և Եվրոպա) կդիմակայի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև բազմաթիվ ուրիշ երկրներ` տարածաշրջանային գերտերություններ։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանն է անվտա՞նգ, թե՞ Թուրքիայի «Ակույուն»

Ռուսական С-400  ԶՀՀ–երը ոչ միայն ռազմական, այլ նաև աշխարհաքաղաքական գործոն են

Բանն այն է, որ գերտերությունները, որոնք զենքի առևտրի մրցավազքի մեջ են մտել, լուծում են ոչ ֆինանսական խնդիրներ և հարցեր։ Ժամանակակից հրթիռային համալիրները (ոչ միայն ռուսական և ամերիկյան, այլ նաև իրանական, պակիստանական և այլն) կարող են լրջորեն ազդել աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների վրա։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը վերջնականապես պայմանավորվել է Թուրքիայի հետ C-400 առաքումների մասին և նույնիսկ մեկ տարով արագացրել առաքումները։

Ի զուր չէ, որ հրթռիային համալիրների առաքումների շուրջ բանակցություններից հետո թեմային անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն։ Նա ասել է, որ ԱՄՆ–ի տարածքից դուրս ամերիկյան գլոբալ ՀՀՊ տարրերի տեղակայումն աշխարհում գլխավոր ապակայունացնող գործոնն է։

Պետք է հիշել, որ առաջիկա տարիներին դրա դեմ կաշխատեն ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ուրիշ պետություններ, որոնք սպառնալիք են զգում մոտակայքում ամերիկյան հակահրթռիային համալիրների տեղակայումից։

Այնպես որ, Պուտինի և Էրդողանի բանակցությունների գլխավոր նպատակը (եթե հաշվի չառնել սիրիական խնդիրը) ի սկզբանե եղել է ոչ միայն Ակույուի ատոմակայանը, այլ նաև C-400–ի առաքումները։ Ինչն էլ երեկ պատահել է, երբ ամբիոնից հայտարարվել է ոչ միայն ռուսական ԶՀՀ առաքումների ժամկետները փոխվելու, այլ նաև այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն Թուրքիայի տարածքում այդ ահարկու զենքի համատեղ արտադրության մասին։

Լրահոս
0