00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփն ի զորո՞ւ է «երեք ճակատով պատերազմ» վարել` Չինաստանի, Ռուսաստանի և Սիրիայի դեմ

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Donald TrumpДональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США
Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյոք կներե՞ն Թրամփի ուժերը «երեք ճակատով պատերազմ» վարելու համար` առևտրա-տնտեսական (Չինաստանի հետ), գաղափարական (Ռուսաստանի հետ) և զուտ ռազմական (Մերձավոր Արևելք, Սիրիա)։ Այս հարցի պատասխանը փորձում է գտնել Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Եվրոպայի համար ո՞րն է ավելի սարսափելի` Ամերիկայի տուրքերը պողպատի, թե չինական տուրքերը էլեկտրոնիկայի և լայն գործածության ապրանքների համար։

Իրականում Միացյալ Նահանգների նախագահն արդեն խնդիրներ ունի այն պատերազմում, որը նախաձեռնել է Չինաստանի հետ առևտրա-տնտեսական ճակատում։ Հավանաբար եվրոպական պետությունների առաջնորդների` Ամերիկա այցելությունների ակտիվացումը հենց դրա հետ է կապված։

Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп. Рукопожатие - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թրամփը Պուտինին Սպիտակ տուն հրավիրում

Հիշեցնեմ, որ հերթի մեջ են և՛ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, և՛ (երեք օր անց) Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնց Թրամփը, պատկերավոր ասած, խոստանում է փակել թթվածինը` պողպատի ներկրման համար նոր սակագներ կիրառելով։ Եվրոպացիները հույս ունեն, որ Ամերիկայի նախագահը կհամաձայնի հետաձգել նոր սակագների կիրառումն իր դաշնակիցների և ընկերների համար (Չինաստանի համար տուրքերն արդեն գործում են)։

Ճիշտ է, արևմտյան լրատվամիջոցները ևս մեկ պատճառ են նշում եվրոպական առաջնորդների նման հրատապ այցերի համար։ Բանն այն է, որ մայիսի 12-ին լրանում է այն 120 օրը, որը ԱՄՆ-ն տվել էր եվրոպացիներին Իրանի հետ ստորագրած միջուկայի գործարքի պայմանները «բարելավելու» համար, այլապես ամերիկացիները սպառնում են դուրս գալ գործարքից։

Եվրոպային նման զարգացումները դուր չեն գալիս` առաջին հերթին (անկախ նրանից, թե ինչ են խոսում) զուտ պրագմատիկ, տնտեսական նկատառումներից ելնելով։ Եվրոպական բիզնեսը շատ է ցանկանում արագ թերթել Իրանի հետ իր փոխհարաբերությունների այսպես կոչված «պատժամիջոցային» էջը և սկսել առևտուր անել` այդ երկրից էներգակիրներ, գյուղմթերք գնել, վաճառել բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինքնաթիռներ, հաստոցներ և այլն։
Ե՛վ Մակրոնը, և՛ Մերկելը, ամենայն հավանականությամբ, հույս ունեն համոզել Թրամփին, որ միանձնյա գործարքից դուրս գալ պետք չէ, և որ Իրանի «բալիստիկ» հավակնությունները նրանց (և՛ եվրոպացիներին, և՛ Իսրայելին, ինչից ամենից շատ վախենում են Վաշինգտոնում) չեն սպառնում։ Ամենայն հավանականությամբ շեշտը դրվելու է նրա վրա, որ Չինաստանի հետ առևտրա-տնտեսական պատերազմը, որում Եվրոպան կարող էր օգնել Միացյալ Նահանգներին, ավելի կարևոր է։

Владимир Джабаров - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն նմանատիպ նվեր կստանա. Ջաբարովը` ռուս դիվանագետների արտաքսման մասին

Կհաջողվի՞։ Գուցե, քանի որ Չինաստանի հետ հակամարտությունն իսկապես նոր թափ է հավաքում։ Այժմ արդեն խոսք է գնում կրկին հարկվող ապրանքների երկու նոր ցուցակների մասին` յուրաքանչյուր կողմից տարեկան շուրջ 60 մլրդ տուրքի հարկմամբ։ Եվ այս ֆոնին կարող է ի չիք դառնալ նույնիսկ այն գաղափարական պատերազմը, որը Ամերիկան այլ ճակատում է վարում` Ռուսաստանի հետ։

Ռուսաստանն ընդդեմ ԱՄՆ-ի. պատժամիջոցները որպես հետախուզա-դիվերսիոն գործունեության միջոց

Այն պատերազմը, որը ամերիկացիները քաղաքական դաշտում վարում են ռուսների հետ, պարզապես գաղափարական անվանել լեզուդ չի պտտվում։ Այնտեղ, հավանաբար, դիվերսիոն պատերազմ է գնում։ Եվ այդ դիվերսիաներն արդեն ոչ միայն և ոչ այդքան գաղափարական բնույթ են կրում։ Խոսքն իսկական առևտրա-տնտեսական պատերազմի մասին է։ «Սկրիպալի գործի» հետ կապված դեպքը միակ իրական դիվերսիան չէ, որին դիմել են արդեն այդ պատերազմում։

Ընդհանրապես սկսած 2014 թվականի ամառվանից, հարաբերությունները երկու համաշխարհային գերտերությունների միջև` Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների, մի մեծ դիվերսիայի են վերածվել։ Թվարկելը, հավանաբար, ավելորդ է. ժամանակակից աշխարհում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձբալթյան երկրներում և այլն` ամենուր երկու երկրների հատուկ ծառայությունները փորձում են միմյանց որքան հնարավոր է ավելի ցավոտ խայթել, վնաս հասցնել։

Եվ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ բոլոր այս տարիների ընթացքում այդ նույն դիվերսիոն պատերազմի անբաժանելի մասն է, որում երկու պետությունները առաջին հերթին օգտագործում են իրենց հատուկ ծառայությունները։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփը ևս մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Հստակ ցուցակներով ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված աղմուկը կարելի էր բացառություն համարել, եթե ամերիկացիները չխոստովանեին, որ արտաքսում էին դեսպանատների և հյուպատոսությունների այն աշխատակիցներին, որոնց հատուկ ծառայությունների հետ առնչություն ունենալու մեջ էին կասկածում։ Եվ համապատասխան հայելային պատասխան Ռուսաստանից էին սպասում։

Դե իսկ այսօրվա նոր պատժամիջոցային ցուցակը, որը հրապարակեցին ամերիկացիները, հերթական անգամ հաստատեց այն, ինչը բոլորն առանց այդ էլ հասկանում են և գիտեն։ Ինչպե՞ս այլապես բացատրել, որ ցուցակը համալրել են Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Ինչ է դա, եթե ոչ երկու գերտերությունների առանց այն էլ շիկացած փոխհարաբերությունները հատուկ ծառայությունների պայքարի դաշտ տեղափոխելու ձգտում։

Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի կուտակման մասշտաբները հասկանալու համար ռուսական թոփ–մենեջերների, գործարարների և օլիգարխների ցանկից հարկ է հիշատակել այնպիսի կերպարների, ինչպես, օրինակ, Ալեքսեյ Միլերը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Կերիմովը, Անդրեյ Կոստինը և Սերգեյ Ֆուրսենկոն։ 

Ինչով այդ ամենն ի վերջո կարող է ավարտվել, ոչ ոք ասել չի կարող։ Սակայն այն, որ երկու համաշխարհային գերտերությունների միջև փոխհարաբերությունները սրման նոր փուլ են թևակոխել` փաստ է։

ՆԱՏՕ–ականների ռազմական «պատժամիջոցներ» ՆԱՏՕ–ականների դե՞մ։

Դե իսկ երրորդ ճակատը Թրամփի  համար այսօր պետք է համարել Մերձավոր Արևելքը, ավելի կոնկրետ` Սիրիան, որտեղ կարծես թե գործը հասնում է այն եզրագիծին,  որտեղ երբեմն  ռուսական  և ամերիկյան զորքերի կադրային զորամիավորումների բախումը շատ իրական է դառնում։

Глава МИД России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանը մանկական խաղեր չի խաղում. Լավրովը` ռուս դիվանագետներին արտաքսելու մասին

Այժմ, երբ Թրամփը նախ հայտարարեց, թե ժամանակն է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից, այնուհետև, կտրուկ փոխելով կարծիքը և զրուցելով Մակրոնի հետ, ասաց, որ մնում է մինչև Իսլամական պետության (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) նկատմամբ լիիրավ հաղթանակ չտանի, այդ բազմաչարչար երկրի ճակատագրի վերաբերյալ հարցերն ավելի շատացան։

Ընդ որում` ապագա ենթադրյալ մարտերի օջախներ լրացուցիչ ուժեր են տեղափոխում ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Ֆրանսիան և Բրիտանիան։ Արևմտյան հակաահաբեկչական կոալիցիա է ձևավորվում` իր ողջ «հմայքով» անմիջապես այն բանից հետո, երբ նրա ղեկավարը` ԱՄՆ–ն, հայտարարեց շուտափույթ հեռանալու մասին։

Իզուր չէր, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական չարախնդորեն արտահայտվեց` Միացյալ Նահանգների պայմանավորվածություններ ձեռք բերելու  կարողության մասին, ասելով, որ նրանք հեշտությամբ խախտում են խոշոր միջազգային պայմանավորվածությունները։ Օրինակ` Իրանի միջուկային ծրագրի, Մերձավոր Արևելքում կարգավորման մասին ՄԱԿ–ի որոշման, կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի, ԱՀԿ–ի հիմնական սկզբունքների վերաբերյալ…

Սակայն թերագնահատել այն, ինչի ընդունակ են ռուսական ՕՏՈՒ–ն և իրանցի կամավորների ջոկատները Սիրիայում, ամեն դեպքում պետք չէ։ Չէ՞ որ այնպես է ստացվում, որ այնտեղ` Սիրիայում, ամերիկացիների միակ մարտունակ դաշնակցի` քրդերի ձեռքերը Թուրքիան է կապել։ Հավանաբար, ամեն դեպքում դրա վրա էր մի փոքր հույս դրել նաև Դամասկոսը, որը թեև դեմ էր թուրքական «Ձիթենու ճյուղ» հորջորջված գործողություններին, սակայն դա այնքնա էլ չէր արտահայտում…

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա
Մոսկվան ընդլայնում է արտաքսվող եվրոպացի դիվանագետների աշխարհագրությունը

Եվ ում է Սիրիայի օրինական կառավարության բանակից (որը հենվում է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի աջակցության վրա) այսօր պաշտպանելու արևմտյան կոալիցիան, այդքան էլ պարզ չէ։ Ահաբեկիչների՞ն։

Եթե քրդերին, ուրեմն այդ դեպքում Ամերիկայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ՆԱՏՕ–ական զորքերը ստիպված են պայքարել Թուրքիայի նույն ՆԱՏՕ–ական բանակի դեմ։ Նոնսե՞նս։ Իհարկե։

Արդյոք նման առևտրա–տնտեսական, գաղափարական և ռազմական փոփոխությունների կդիմանա՞ այն քաղաքականությունը, որը վարում են Միացյալ Նահանգները միջազգային դաշտում. մեծ հարց է։ Եվ այդ հարցը կապված է նրա հետ, թե առաջինն ո՞ւմ նյարդերը տեղի կտան։ 

 

Լրահոս
0