00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես և ինչու Երևանի փողոցները «նիկոլյան փակուղիների» վերածվեցին

© Sputnik / Asatur YesayantsАктивисты на проспекте Маштоца (17 апреля 2018). Ереван
Активисты на проспекте Маштоца (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում արդեն չորրորդ օրն է բողոքի ակցիաներ են իրականացվում։ Բայց փորձագետները կասկածի տակ են դնում շարժման հաջողությունը, նշելով, որ այն լայն հասարակական աջակցություն և բավարար արտաքին օգնություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Անկախ ՀՀ ոստիկանության բազմաթիվ կոչերին, վարչապետի պաշտոնին` Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ բողոքող ցույցի մասնակիցները ցրվել չեն պատրաստվում։ Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի կենտրոնը շարժումը կաթվածահար է արել, ակտիվիստները փակում են փողոցները` կոչ անելով միանալ իրենց ակցիային, որը գլխավորում է ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Микаел Мелкумян - Sputnik Արմենիա
Խղճի ու գաղափարի քվեարկություն. «Ծառուկյան» խմբակցությունն ազատ է քվեարկելու

Ցուցարարների գործողություններն առաջին հայացքից ինքնաբուխ բնույթ են կրում, սակայն մանրակրկիտ վերլուծելու դեպքում կարելի է համոզվել, որ ակցիան, ընդհանուր առմամբ բավական գրագետ և լավ ծրագրված է, իսկ Փաշինյանը հմտորեն խուսափում է իրավապահ մարմինների հետ բախումներից։ Բայց ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի շենքի մոտ ամեն դեպքում բախում տեղի ունեցավ, երբ ցուցարարները փորձում էին անցել պատնեշը։ Արդյունքում, ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։

Ցուցարարների հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվի։ Նրանց կարծիքով` նախկին նախագահը փաստորեն «երրորդ ժամկետին է գնում»։ Որպես փաստարկ բերվում է այն, որ երկրի ՀՆԱ–ն 2008 թվականին, երբ Սարգսյանը ստանձնում էր պաշտոնը, 11.7 մլրդ դոլար էր կազմում, աղքատության մակարդակը` 27,6%, պետական պարտքը` 1.9 մլրդ դոլար։ 10 տարի անց հետևյալ պատկերն է. ՀՆԱ` 11,5 մլրդ դոլար, պետական պարտք` մոտ 6 մլրդ, աղքատության մակարդակ` 30%։ Հենց այս ցուցանիշների վրա են հիմնվում Սարգսյանի հակառակորդները։

Այնուամենայնիվ, որոշակի անվստահություն կա նաև ընդդիմության ներկայիս առաջնորդ Փաշինյանի նկատմամբ։ Շատերը նաև նրա մեղքն են տեսնում 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական դեպքերի մեջ, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ մահացավ։ Այն ժամանակ «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը աջակցեց նախագահական մրցարշավին մասնակցող և Սարգսյանին պարտված Լևոն Տեր–Պետրոսյանին։ Ընդդիմությունը փողոց դուրս եկավ` բողոքի ձայն բարձրացնելով ընտրությունների արդյունքների դեմ։ Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը, շատերի կարծիքով,  սադրեց ամբոխին իրավապահների հետ բախման գնալու համար։

Президент Серж Саргсян присутствовал на открытии гостиницы Александр в Ереване - Sputnik Արմենիա
«Ինձ պիտի շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա». Սարգսյան

Փորձագետները կասկածում են շարժումը հաջողության վրա` նշելով, որ այն մի շարք կարևոր պայմաններ բացակայում են։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` Հայաստանում իշխանափոխության համար առնվազն երկու բան է պետք` լայն հասարակական զանգվածների մոբիլիզացիա և արտաքին ուժերի, մասնավորապես` Արևմուտքի, վառ արտահայտված աջակցություն։

«Ո՛չ մեկը, ո՛չ մյուսն այսօր չկա։ Թեև մի շարք արևմտյան ԶԼՄ–ների կողմից բողոքի ակտիվ լուսաբանումն ուշադրություն է հրավիրում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց Բադալյանը։

Երևանում ընթացող բողոքի շարժման մասին ավելի վաղ գրել էին Washington Post–ը, The New York Times–ը, Daily Mail–ը, BBC–ն և այլ առաջատար պարբերականներ։ Արևմտյան ԶԼՄ–ները նախկինում, Բադալյանի կարծիքով, այսքան ակտիվ չեն եղել։

Փորձագետը նաև հայտարարեց բողոքի գրագետ մշակված սցենարի մասին։ Ներկայիս ակցիաներն, ըստ նրա, առանձնանում են համակարգման բարձր մակարդակով և փոքր մոբիլ խմբերի սերտ փոխգործակցությամբ։ Այդ խմբերը գրեթե հանկարծակի են հայտնվում` ոչ մի տեղից, արագ, 10-15 րոպեի ընթացքում, փակում են փողոցները` կաթվածահար անելով ճանապարհային երթևեկությունն ու մեծ խցանումներ առաջացնելով։

«Պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգի ձեռագիր է զգացվում։ Չեմ կարող ասել, թե ով է օգնում շարժմանը, կամ ով ֆինանսավորում, սակայն այնպիսի տպավորություն է, որ բավական լավ են մշակված տեխնոլոգիաները», – ասում է նա` չբացառելով, որ մի շարք արևմտյան կառույցների կողմից շարժմանը ոչ բացահայտ աջակցությունն ամեն դեպքում առկա է։

Հիշեցնենք, որ երկուշաբթի` ապրիլի 16-ին, ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց վարչապետի պաշտոնի համար։ Իսկ ապրիլի 17–ին ԱԺ հատուկ նիստում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրությունը։

Լրահոս
0