00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հայաստանի վրա կանդրադառնան Իրանի նկատմամբ պատժամիջոցները

© AFP 2024 / Patrik STOLLARZПрезидент Франции Эммануэль Макрон, канцлер Германии Ангела Меркель и президент США Дональд Трамп во время встречи G20 (7 июля 2017). Гамбург, Германия
Президент Франции Эммануэль Макрон, канцлер Германии Ангела Меркель и президент США Дональд Трамп во время встречи G20 (7 июля 2017). Гамбург, Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալն արդեն հանգեցրել է առաջին մարտական բախումներին. ամեն ինչ դեռ Սիրիայի տարածքով է սահմանափակվում։ Այժմ ողջ խելամիտ աշխարհի հույսերը կապված են կոնկրետ քաղաքական գործիչների ինքնատիրապետման հետ, իսկ այդ ընթացքում տարատեսակ, երբեմն անսպասելի հայտարարություններ են հնչում։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Այսպես օրինակ, երեկ դիվանագիտական առումով չափազանց կտրուկ հայտարարություն արեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ասելով, որ Եվրոպան պաշտպանության հարցերում այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա։ Եվրոպական երկրներին նա դիմեց իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու կոչով։

Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Իսրայելը կարող էր Ադրբեջանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալ Իրանի մասին

«Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ն պարզապես պաշտպանում էր մեզ: Ուստի մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր սեփական ճակատագիրը, և դա է ապագայի մեր խնդիրը», — Մերկելի խոսքերն է փոխանցում Bloomberg-ը։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Գերմանիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Բեռլինում կարևորում են իրանական համաձայնագիրը և՛ տարածաշրջանի, և՛ ամբողջ աշխարհի համար, և փորձելու են փրկել այն։

Սա արդեն կարելի է եվրոպական խռովություն անվանել Թրամփի կամապաշտության դեմ։ Եվ այն էլ ոչ միայն գերմանական բունտ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային առաջնորդությունը ԱՄՆ-ից պետք է անցնի Եվրոպային, քանի որ Վաշինգտոնը կորցրել է ուժն ու ազդեցությունը։ Եվ սրանք համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և դրա հետևանքների վերաբերյալ կտրուկ արձագանքներից միայն մի քանիսն են։

Խռովությունը մի կողմ, բայց իրողությունն այն է, որ համաշխարհային առաջնորդությունը կարող է և «պետք» է անցնի Եվրոպային։ Սակայն հազիվ թե դա լինի մոտ ապագայում, քանի որ Ամերիկայի դուրս գալուց հետո «միջուկային» համաձայնագիրը կշարունակի գործել, բայց զուտ ձևական բնույթ կկրի։

Չէ՞ որ Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի հետ ուրույն հարաբերություններ ունեին նաև մինչ այդ համաձայնագրի ստորագրումը և ընդհանրապես դրանից անկախ։ Իսկ Եվրոպան, որն իրեն նման կախվածության մեջ է գցել, դժվար կացության մեջ է հայտնվել։ Չէ՞ որ կարելի է հայտարարել ցանկացած բան, ցանկացած ձևով, սակայն փաստը մնում է փաստ` ցանկացած խոշոր եվրոպական բիզնես, որը զգալի շահ ունի Իրանում, ուզի-չուզի գործելու է` հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները։ Միջին շրջանառություն ունեցող բիզնեսի մասին էլ չենք խոսում։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն Հայաստանից կարող է պահանջել միանալ հակաիրանական պատժամիջոցներին. քաղաքագետ

Նշանակում է, որ եվրոպական խոշոր ընկերություններն այսուհետ և՛ սպառման շուկաները, և՛ իրենց ակտիվները կորցնելու պերմանենտ վտանգի տակ են հայտնվելու։ Եվ Ամերիկայի խոստացած պատժամիջոցների լիարժեք կիրառումից հետո սկզբնական ժամանակահատվածում Եվրոպայի որևէ դիմադրություն չի կարող հերքել այն փաստը, որ այդ պատժամիջոցներն, ըստ էության, կիրառվել են ամբողջ Արևմուտքի անունից։

Սա, իհարկե, հասկանում է նաև ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը։ «Մենք կշարունակենք ամերիկյան գործընկերների և բարեկամների հետ շատ բաց, շատ ազնիվ ու շատ պարզ բանակցությունները: Մեր նպատակն է պահպանել այս համաձայնագիրը, և մեր հետագա քայլերը համաձայնեցնելու ենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետ», — ուրբաթ ասել է գերմանացի նախարարը:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի «լարվածության և անվստահության, իսկ բացասական հետևանքները ոչ միայն քաղաքական բնույթ կկրեն, այլև բացասական կլինեն նաև համաշխարհային տնտեսության համար»։ Այսինքն կոլեկտիվ Եվրոպան Թրամփին կփորձի համոզել։ Թե ինչ դուրս կգա դրանից, դեռ պարզ չէ։

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հավանական կիրառմանը, եթե երկիրը շարունակի Իրանի հետ սերտ համագործակցությունը, ապա տնտեսագետները, քաղաքագետներն ու փորձագետները հիմնականում նշում են, որ հայ-իրանական հարաբերություններին վտանգ չի սպառնում։ Կարող են որոշակի բարդություններ լինել բանկային հատվածում, դժվարություններ ներդրումային ծրագրերի հետ, բայց ոչ ավելին։

Մասնագետներն ասում են, որ լրջագույն, զգալի պատժամիջոցներ հազիվ թե լինեն. հայ-իրանական փոխգործակցության ծավալները համաշխարհային տնտեսության մասշտաբներում մեծ չեն, բացի դրանից, այդ դեպքում միշտ հաշվի է առնվում Հայաստանի «աշխարհագրական գերու» յուրօրինակ դիրքը։

Լրահոս
0