00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ է արդյոք TANAP-ը Անկարայի և Բաքվի ձեռքից խլել «արցախյան խաղաթուղթը»

© AP PhotoИльхам Алиев и Реджеп Тайип Эрдоган
Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրանսանատոլիական գազատարի գործարկումը (TANAP) ժամանակացույցից առաջ ընկնելու հետ միասին ունի բազմաշերտ աշխարհաքաղաքական աստառ։ Այստեղ հատուկ տեղ ունի նաև արցախյան խնդիրը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Էրդողանի և Ալիևի ծավալած PR արշավը

Այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ներկայացնում են իրենց որպես «երկու պետություն, մեկ ազգ», ցանկանում են արագացնել TANAP գազատարի (Տրանսատլանտյան գազատար) գործարկումը, հայտնի է դարձել այն օրը, երբ Անկարա է այցելել (չորրորդ անգամ) Ադրբեջանի նորընտիր նախագահ Ալիևը։

Հերթական նախագահական ընտրություններից հետո դա Ալիևի առաջին արտասահմանյան այցն էր։ Հասկանալի է, որ վերջերս հաղթանակ տարած նախագահի հիմնական նպատակն է օգնել իր թուրք գործընկերոջն արտահերթ նախընտրական քարոզարշավում։ Իհարկե, դժվար է ենթադրել (ծիծաղելի կլիներ), որ Ալիևն Անկարա է գնացել, որպեսզի «ավագ եղբայր» Էրդողանին ներկայացնի նախագահի աթոռի համար պայքարի փորձը և  տեխնոլոգիաները։ Թուրք առաջնորդն այդ ամենի պակասը չունի։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևի հռետորաբանության տողատակերը. ու՞մ է Իլհամը «պատմական հողեր» խոստացել

Մեկ այլ բան է, որ երկու քաղաքական գործիչների միջև մտերմության և եղբայրական փոխհարաբերությունների ցուցադրումը յուրահատուկ PR գործիք է նախընտրական քարոզարշավում, առավելագույն միավոր հավաքելու հնարավորություն և, հետևաբար, քվեարկության օրը՝ ավելի շատ ձայներ ապագա հաղթողի օրինականության օգտին։

Եվ հայտարարությունն այն մասին, որ 1850 կմ երկարությամբ TANAP համատեղ գազատարը գործարկելու ժամկետը տեղափոխվում է, քանի որ «երկու պետություն, մեկ ազգը» ժամանակից շուտ են լուծել գազատարի շինարարության հարցը, կարճամիտ, պարզունակ PR քայլերից է, որը կիրառվում է նախընտրական քարոզարշավների փորձում ամբողջ աշխարհում։

Ամբոխի հիացմունքը, որ գործընկերներին հաջողվել է ժամկետից շուտ ավարտել 10-11 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի շինարարական և կազմակերպչական աշխատանքները, ենթադրում է, որ ոչ ոք այդ պահին նույնիսկ չի մտածել այն մասին, որ խոսքը գնում է ժամանակացույցից ընդամենը մեկ շաբաթ առաջ ընկնելու մասին։ Ծրագրել էին գործարկել հունիսի 19-ին, կգործարկեն 12-ին։

Դա լուրջ ժամկետ չէ գլոբալ աշխարհաքաղաքական նշանակության լուրջ նախագծի համար, ճի՞շտ է։ Սակայն դա առնվազն դրական զգացումներ է առաջացրել ամբոխի մոտ, որը հունիսի 24-ին կգնա ընտրատեղամասեր՝ նախագահին ընտրելու։

«Սուպեր նախագահը» սուպեր օրինականություն ցուցադրելու կարիք ունի Արևմուտքի առջև

Բացի այդ (և դա ամենագլխավոր գործոնն է) նախագահի ընտրությանը զուգահեռ Թուրքիան փոխում է իր ներքաղաքական վեկտորը կառավարման խորհրդարանական մեթոդից նախագահականի, իսկ Էրդողանը դառնում է այսպես կոչված «սուպեր նախագահ»։ Այդ առումով, իհարկե, նրա օգտին քվեարկած ձայների քանակը լուրջ նշանակություն ունի։ Թեկուզ միայն նրա համար, որ կարելի լինի հիմնավորել Էրդողանի գործողությունների օրինականությունը ժողովրդավարական Արևմուտքի առաջ։

Рабочий производит сварку труб на строительстве нового газопровода в окрестностях Баку. - Sputnik Արմենիա
Թուրքիան հայտնել է Ռուսաստանը շրջանցող գազատարի գործարկման ամսաթիվը

Դա, Ռուսաստանը շրջանցելով, եվրոպացիներին գազ առաքելու խոստումների հետ միասին (այսինքն` փոքրացնել ռուսական գազից կախվածությունը), պետք է աշխատի։ Եվ Եվրոպայում, ըստ էության, պետք է լուռ աչք փակեն ավտորիտար թուրք առաջնորդի արարքների վրա, որը խախտում է բոլոր եվրոպական արժեքները, ներառյալ` մարդու իրավունքները։

Չէ՞ որ իրականում Էրդողանը շատ լուրջ խնդիր է լուծում՝ իր ձեռքերում կենտրոնացնելով 80 միլիոն բնակչությամբ երկրի ամբողջ իշխանությունը։ Երկրում, որտեղ համատարած խախտվում են մարդու իրավունքները։ Որտեղ հարավ-արևելքում, ուր բազմաթիվ քրդեր են բնակվում, ոչ մի րոպե չի դադարում քաղաքացիական պատերազմը։

Եվ հետո չպետք է մոռանալ, որ խոսքը մի երկրի մասին է, որը բռնազավթել է իր հարևանի՝ Սիրիայի տարածքի մի մասը, զորքեր մտցրել Աֆրինի շրջան, իսկ հիմա մտադիր է (և Էրդողանը դա չի թաքցնում) շարունակել իր հաղթարշավը արևելք՝ մինչև Մանբիջ և քրդաբնակ իրանական տարածք։

Եվ դառը հաբը, որը պետք է կուլ տա արևմտյան քաղաքակրթությունը, կարող են քաղցրացնել ադրբեջանական գազի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրերը, որոնք նախագծի համաձայն` Թուրքիայի տարածքով առաքվելու են TAP (Տրանսատլանտյան գազատար՝ Հունաստան-Ալբանիա-Իտալիա)՝ սկսած 2020-ից։

Հունիսի 12-ից սկսած բացառապես թուրք սպառողների համար TANAP-ով տարեկան կանցնի 6 միլիարդ խմ գազ։ Էրդողանի վարչակազմի ևս մեկ PR քայլ, որը ընտրությունների նախաշեմին լայնորեն կտարածվի։ Եվ քարոզչական միջոցառումների այդ մեկ ավելորդ շաբաթը շատ կօգնի Էրդողանին։

Երբ TANAP գազատարն անցնում է Արցախի «քթի տակով»

TANAP նախագիծն ունի նաև մեդալի հակառակ երեսը, որը դուր չի գալիս Ադրբեջանին։ Թուրքիայում լուրջ փոփոխությունների նախօրեին այդ երկրների ԶԼՄ-ները փորձում են չխոսել այդ մասին։ Սակայն գլոբալ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք այս տարիներին կախվել են նախագծի գլխին, չեն անհետացել։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը խստացնում է հսկողությունը․ ոստիկանությունը կալանավորումներ է իրականացնում

Բանն այն է, որ գազատարի որոշ հատված անցնում է Արցախի սահմանի մոտով՝ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 30 կմ հեռավորության վրա։

Եվ այն պահին, երբ գազատարով իսկապես գազ կանցնի, կարելի է վստահորեն ասել, որ այսուհետև արցախյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրը հակամարտության զինված թեժացման գնալուց առաջ պետք է մտածի ոչ թե յոթ կամ տասնյոթ անգամ, ինչպես եղել է մինչև վերջերս, այլ 77 կամ 777։ Եվ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի այն արկածախնդրությունից, որը սադրել են հենց այս վայրում 2016թ-ի ապրիլին։

Վերջին հաշվով հայկական կողմին ձեռնտու է նման տարբերակը։ Երևանը շատ վաղուց ձգտում է արցախյան գործընթացին ամրագրել խաղաղ կարգավորման այլընտրանք չունեցող տարբերակ։

Ինչ վերաբերում է Բաքվին, որը շարունակում է սպառազինվել մինչև ատամները և ներքաղաքական դաշտում մշտապես խոսում է իր տարածքային ամբողջականության, Արցախը վերադարձնելու և ցանկացած գնով Երևանը նվաճելու մասին, գաղափարախոսական առումով նման դասավորությունն այդքան էլ ձեռնտու չէ։

Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Հիշենք, որ 2016թ-ին բավական լուրջ կասկածներ են եղել, որ հենց Անկարան է զինված թեժացում սադրել ապրիլի սկզբին, քանի որ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունների սրման շրջանն էր Լաթաքիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի Սու-24 ռմբարկուի կործանումից հետո։

Անկարան պետք է շեղեր Կրեմլի ուշադրությունը, և արցախյան սահմանին զինված առճակատումն այդ ժամանակ թուրքերին փայլուն տարբերակ է թվացել։ Հիմա, երբ TANAP-ը գործարկվի, թանկ կնստի հերթական զինված թեժացումը սադրելն այն տեղերում, որտեղով անցնում է գազատարը։

Սակայն այդ դեպքում Բաքուն և Անկարան զրկվում են քարոզչական խաղաթղթից, որը (հատկապես Բաքուն) մշտապես խաղարկում է ներքաղաքական ասպարեզում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչն է նրանց համար ավելի կարևոր՝ ֆինանսները, թե գաղափարախոսությունը։ Բայց հիմա արդեն կարելի է խոսել այն մասին, որ TANAP-ի գործարկումով արցախաադրբեջանական շփման գծում զինված հակամարտության բռնկման հավանականությունը նվազում է։

Լրահոս
0