00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապիտալ ծախսեր` համապատասխան արդյունքներ. ի՞նչ կտա Հայաստանին Իրան - ԵԱՏՄ համաձայնագիրը

© Sputnik / Aram NersesyanМегри. открытие свободной экономической зоны
Мегри. открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստորեն արդեն 2 օրից` մայիսի 17-ին, Աստանայի ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակներում պետք է տեղի ունենա Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Եվ երբ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը մշտական կդառնա

Միջոցառումն ամենևին էլ շարքային չէ, հատկապես ԻԻՀ–ի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունների կտրուկ սրացման ֆոնին, երբ վերջինս որոշել է Թեհրանի նկատմամբ ֆինանսա–տնտեսական պատժամիջոցները վերականգնել ողջ ծավալով։

Սակայն ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր (3 տարով) համաձայնագրի ստորագրումը գնահատել որպես Իրանի, կամ առավել ևս Ռուսաստանի (որի նկատմամբ ևս ամերիկյան պատժամիջոցներ են գործում) կողմից «մեր պատասխանը Չեմբերլենին» չարժե։

Президенты Армении и Белоруссии Серж Саргсян и Александр Лукашенко на церемонии встречи глав делегаций государств - членов ОДКБ (30 ноября 2017). Минск, Беларусь - Sputnik Արմենիա
Բելառուսը Հայաստանին դիտարկում է որպես «Մետաքսե ճանապարհի» տարանցման երկիր

Գոնե այն պատճառով, որ Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման մասին որոշումն ընդունվել էր նախքան «իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու և ամբողջ ծավալով հակաիրանական պատժամիջոցների փաթեթի վերականգնման» վերաբերյալ Թրամփի միակողմանի որոշումը։

Այսպես ասենք` ժամանակավոր ԱԱԳ–ի ստեղծման մասին համաձայնագիրը ոչ թե «ընդդեմ» (Արևմուտքին, և առաջին հերթին` Ամերիկային), այլ «հանուն» ԵԱՏՄ (որի, նախաձեռնողն ու, ինչպես ընդունված է ասել, լոկոմոտիվը Ռուսաստանն է) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ստեղծման, ամրապնդման և ընդլայնման է։

Ինչևէ, ինտեգրացիոն գործընթացներին` Մերձավոր Արևելքի հզորագույն, հսկայական տնտեսական ներուժ ունեցող երկրներից մեկին` Իրանին, ներգրավելու աշխատանքն արդեն գրեթե ավարտված է։

Տնտեսական փորձագետները, որոնք հաշվարկում են ԱԱԳ–ի գործելու երեք տարիների այն արտոնությունները, որոնք կարող են ստանալ համաձայնագրում ներառված պետությունները, արդեն իսկ վստահեցնում են, որ դրանով ամեն ինչ չի սահմանափակվի։ Եվ որ առաջին փուլից հետո կողմերը ոչ միայն կթարմացնեն համաձայնագիրը, այլ պարտադիր կգնան ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև առևտրային և տնտեսական գործընթացների հետագա ինտեգրման ճանապարհով։

Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном на саммите ЕАЭС (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության իր ուղենիշը

Դրանում փոքր, բայց էական առանձնահատկություն կա։ Իրանական օրենսդրության մեջ նշված է, որ Թեհրանն իրավունք չունի 4%–ից ցածր իջեցնելու մաքսային դրույքաչափերը։ Ահա այդպիսի մի երկիր, որն իսկզբանե ենթադրում է, որ պաշտպանելու է հայրենական արտադրողին։

Այդ իսկ պատճառով ԱԱԳ–ի համաձայնագիրը ստորագրվում է ժամանակավոր, երեք տարի ժամկետով` հաշվի առնելով ԱՀԿ–ի բոլոր պահանջները։ Եվ միայն այդ ժամկետի ավարտից հետո կողմերը կկողմնորոշվեն` կա՛մ կերկարացնեն համաձայնագիրն անհայտ ժամկետով, կա՛մ արդեն կսկսեն նախապատրաստել համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր։

Եվ այդ ժամանակ արդեն կա՛մ միանգամից, կա՛մ աստիճանաբար կսկսվի երկու կողմից մաքսային սակագների զրոյացման գործընթացը։

Հայաստանին անհրաժեշտ է լոգիստիկայում արտասահմանյան ներդրումներ անելը

Դե, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա այն արտոնությունները, որոնք կարող է ստանալ Երևանը, եթե ԵԱՏՄ–ի և Իրանի միջև համաձայնագիրը գործի ողջ թափով (ուզում ենք հուսանք, որ դա տեղի կունենա Աստանայում փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո) հնարավոր չէ չափազանցնել։

Եվ հարցը միայն այն չէ, որ Հայաստանը  ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման հսկայական առևտրային ներուժ (80 մլն բնակչությունը կատակ բան չէ) ունեցող երկրի հետ ընդհանուր սահման ունի։

Визит Президента Ирана во Францию (28 января 2016). Париж - Sputnik Արմենիա
Երևանի ճգնաժամը Իրանի համար պակաս կարևոր չէ, որքան հակամարտությունն Արևմուտքի հետ

Պարզապես պետք է չմոռանալ, որ առևտրային և հարկային արտոնությունների հետ միասին, որոնք Հայաստանի ներկայիս կառավարությունը (կուզեինք հուսալ) պետք է կարողանա խելքով տնօրինել, կա նաև մեդալի մյուս կողմը` կապված տարածաշրջանային լոգիստիկայի հետ։

Եվ այստեղ Հայաստանը պետք է, անպայման կարողանա այնպիսի ճարպկություն ցուցաբերել, որպեսզի մոտակա երեք տարիների ընթացքում լուծի Սյունիքից Մեղրի ընկած տարածաշրջանի միջոցով անցնող երկաթուղու շինարարության ներդրումների հարցերը։

Եվ այդ ժամանակ ԵԱՏՄ–ի երկրների և Իրանի միջև հիմնական առևտրային հոսքը հնարավոր կլինի ուղղել հենց Հայաստանի տարածքով։ Իսկ տարանցումը մեր ժամանակներում, այն էլ մի երկրի համար, որը սեփական էներգակիրներ` նավթ ու գազ չունի, ինքներդ եք հասկանում…

Սակայն կենտրոնանալ միայն լոգիստիկայի և տարանցման վրա չարժե։ Չէ՞ որ իրականում 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի համար Իրանի 80-միլիոնանոց սպառողական շուկան իդեալական տարբերակ է մի քանի անգամ մեծացնելու սեփական արտադրանքի արտահանումը։ Այն արտադրանքի, որն այսօր կա։

Трасса Ереван - Ехегнадзор - Sputnik Արմենիա
Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը կնպաստի՞ Հայաստանի զարգացմանը

Լինի դա ձուկ, հանքային ջուր, բնական և գազավորված ըմպելիքներ, միս… Մեծ հաշվով, եթե լավ փորփրես, ապա նույնիսկ տնտեսության և արդյունաբերության ներկայիս կրիտիկական պայմաններում, կարելի է մի շարք ապրանքներ գտնել, որոնք պոտենցիալ պահանջված կլինեն հարավային հարևանի սպառողական շուկայում։

Եվ նույնիսկ եթե «վարդագույն երազանքներն» իրականանան կրիայի արագությամբ…

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա արդյունքներով այդքան էլ մեծ չէ` ընդամենը 260 մլն դոլար։ Սակայն մասնագետների հաշվարկով, այս թիվը երեք տարվա ընթացքում (քանի դեռ գործելու են ԵԱՏՄ և Իրանի միջև ժամանակավոր ԱԱԳ–ի արտոնությունները) կարող է երեք անգամ ավելանալ։

Եվ դա լուրջ օժանդակություն կլինի հայկական տնտեսության համար, նույնիսկ այն դեպքում, եթե ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև լոգիստիկայի և տարանցման վերաբերյալ բոլոր վարդագույն երազներն այդպես էլ երազանք մնան։ Կամ, եթե, սկսեն իրականանալ կրիայի քայլերով, ինչը ներկայիս իրավիճակում չի բացառվում։

Սակայն չէ՞ որ գոյություն ունի նաև ազատ տնտեսական գոտի Մեղրիի հայ–իրանական սահմանին, որը պարտադիր պետք է գործի դրվի որպես Աստանայում մայիսի 17-ին ստորագրվելիք համաձայնագրի գլխավոր օղակներից մեկը։

Եվ այդ առումով փոքրիկ Հայաստանը կարող է ցույց տալ իր առավելությունը ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ։

Տրամաբանությունն այսպիսին է` Մեղրին, պատկերավոր ասած, «գայթակղում է» երկու կողմի արտադրողներին` և՛ ԵԱՏՄ–ից, և՛ Իրանից։ Մեղրիի գոտի ներմուծվող հումքը (ծայրահեղ դեպքում կիսաֆաբրիկատ) «պատրաստվածության աստիճանի է հասցվելու», վերջնական շուկայական վիճակի և արտահանվելու է սպառողական շուկա արդեն շահավետ մաքսային գներով։

Տարբերությունը, կարծես թե, այնքան շոշափելի պետք է լինի, որ երկու կողմի արտադրողները «կուլ տան խայծը»։

Սակայն այս ամենում ևս մեկ նրբություն կա։ Բանն այն է, որ տեղում` Մեղրիում, ազատ տնտեսական գոտում պետք է պոտենցիալ հաճախորդների համար գրավիչ, ընդունելի պայմաններ ստեղծվեն։

Заседание межправительственного Евразийского совета - Sputnik Արմենիա
Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրի ԵԱՏՄ–ի հետ

Որպեսզի նրանք չգան ու զրոյից չսկսեն իրենց համար պահեստների անգարներ կառուցեն կամ վերամշակող հաստոցներ ստեղծեն, այլ որպեսզի այդ ամենը (շենքերը, շինությունները, անգարները) պատրաստի ենթակառուցվածքներով արդեն տեղադրված լինեն այնտեղ։

Որպեսզի երկու կողմի արտադրողներն էլ պարզապես բերեն իրենց հաստոցները, սարքավորումները կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի համար, անմիջապես դրանք տեղադրեն, պատրաստի տարածքում։ Եվ այդժամ նրանք, անպայման, կգայթակղվեն և կգան…

Սա ամենևին էլ յուրօրինակ նորարարություն չէ, դրանից էին սկսել նույն Սինգապուրն ու Մալայզիան։ Կապիտալ ծախսեր, իհարկե, կպահանջվեն, սակայն արդյունքն էլ համապատասխան կլինի։ Փորձված է։

Լրահոս
0