00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովի փոխզիջումային բանաձևը. Մոսկվան չի արագացնի՞ արցախյան գործընթացը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցВстреча глав МИД Армении и России Зограба Мнацаканяна и Сергея Лаврова (7 июня 2018). Москвa
Встреча глав МИД Армении и России Зограба Мнацаканяна и Сергея Лаврова (7 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի իրավիճակի քննարկումը Հայաստանի արտգործնախարարի մոսկովյան այցի կարևորագույն կետերից էր։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Հայաստանի արտգործնախարարն իր նոր կարգավիճակում առաջին աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Եթե կադրային փոփոխությունները «սովորական ռեժիմով» իրականացվեին, Մնացականյանի մոսկովյան այցը պակաս ուշադրության կարժանանար։

Ինչպես դիվանագետը դիվանագետի հետ

Քաղաքական ու հոգեբանական այս բարդ մթնոլորտում շատ կարևոր էր հաստատել Երևանի արտաքին քաղաքականության հաջորդականությունն ու Հայաստանի նոր կառավարության` Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ զարգացնելու պատրաստականությունը։ Հարցերից շատերը պատասխան ստացան Նիկոլ Փաշինյանի` Սոչի կատարած այցից ու Վլադիմիր Պուտինի հետ ԵԱՏՄ գագաթնաժողովում ունեցած բանակցություններից հետո։

Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը հոգնել է Արցախի շուրջ ձևական բանակցությունից. Փաշինյանն ուզում է վերջ տալ խաբկանքին

Սակայն երկկողմ հարաբերությունների առաջխաղացման համար երկրների առաջնորդների հանդիպումը պետք է ինստիտուցիոնալ շարունակություն ունենար նախարարների ու գերատեսչությունների մակարդակով։ Այդ համատեքստում Մնացականյանի այցը միտված էր հաստատելու այն վեկտորը, որն ավելի վաղ նախանշել էր Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նախարարի մոսկովյան այցը խորհրդանշական էր այն առումով, որ նա ժամանակին սովորել է հենց այս քաղաքում և 1990 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Ի դեպ, նա այդ մասին խոսեց Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսական պարբերականներից մեկի հետ հարցազրույցում Մնացականյանն իր ու ռուս գործընկերոջ մասնագիտական ուղիների նմանության մասին հարցը որպես հաճոյախոսություն ընդունեց (երկուսն էլ նախարար են դարձել ՄԱԿ-ում իրենց երկրների մշտական ներկայացուցիչ աշխատելուց հետո)։

Հավանաբար շուտով Մոսկվա կայցելեն նաև հայկական կառավարության մյուս ներկայացուցիչները։ Մնացականյանի ու Լավրովի բանակցություններից ստացած դրական տպավորությունը նրանց կօգնի ռուս գործընկերների հետ կառուցողական շփում հաստատել։

Փաշինյանն ու արցախյան նախաձեռնությունները

ՀՀ արտգործնախարարի այցը պետք չէ զուտ արարողակարգային ու ճանաչողական դիտարկել։ Նրա ծրագրի կարևորագույն կետերից մեկն Արցախում տիրող իրավիճակի քննարկումն էր։

Հայկական դիվանագիտության համար սա նոր հարց չէ, բայց պետք է որոշ նրբություններ հաշվի առնել։ Հայաստանի կառավարության ղեկավարը բազմիցս խոսել է այն մասին, որ պետք է բանակցային գործընթացում ներառել Արցախի ներկայացուցիչներին։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Վիճում են հին ու նոր իշխանությունները. ո՞վ է մեղավոր, որ Արցախը դուրս մնաց բանակցությունից

Պաշտոնական Բաքուն էլ սպասված խստությամբ արդեն արձագանքել է այդ հայտարարություններին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 25-ին հայտարարել է, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությունը պարզապես «ծիծաղելի է» ու կարող է սպառնալ խաղաղ կարգավորմանը։

Նախագահ Իլհամ Ալիևն էլ Երևանին հորդորել է «իրական, այլ ոչ թե ձևական բանակցություններ սկսել»։ Ակնհայտ է, որ ներկայիս ստատուս քվոն Բաքվին ձեռնտու չէ, բայց չի էլ ուզում այնպես լինի, որ ադրբեջանական դիվանագետները խոսեն հայկական երկու կողմի հետ։

Այս իրավիճակում, երբ հակամարտող կողմերը հերթական անգամ փոխզիջման չեն գնում, շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը։ Շատերն էին սպասում Մնացականյանի ու Լավրովի բանակցություններին։ Ի՞նչ կասի ռուս նախարարը։ Միանգամից կմերժի՞ ՀՀ նոր վարչապետին, թե՞ ըմբռնումով կդիմավորի։

Սերգեյ Լավրովի փոխզիջումային բանաձևը

Ռուսաստանի արտգործնախարարը փոխզիջումային բանաձև գտավ՝ հրաժարվելով ծայրահեղ դիրքորոշումներից։ Նա նշեց, որ «Ռուսաստանը կհարգի բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում, որ կկայացնեն Երևանն ու Բաքուն»։ Դրանից հետո սոցիալական կայքերում տրամագծորեն հակառակ դիրքերից սկսեցին խոսել այն մասին, որ Լավրովը «կանաչ լույս» է վառել բանակցությունների ձևաչափի փոփոխման համար։

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ

Բայց այդպիսի եզրակացություններ անելու հիմքեր չկան։ Ամերիկյան ու եվրոպական քաղաքական գրականության համար բնորոշ է այն կարծիքը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում, քանի որ ուզում է իր ազդեցությունը պահպանել Բաքվի ու Երևանի վրա։ Այդ թեզը կարելի էր ընդունել, եթե չլիներ մի շատ կարևոր մանրուք։

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջման հասնելու նշաններ ցույց չեն տալիս, նրանց արտաքին քաղաքականությունը մաքսիմալիստական նշաձողերով է սահմանվում, իսկ բուն Արցախը հայկական ու ադրբեջանական հասարակության մեջ ընկալվում է որպես որոշ չափով սրբազան տարածք։

Այդպիսի պայմաններում խաղաղ գործընթացն արագացնելը, երաշխիքներ ստանձնելու փորձերը (գիտակցելով դրանց գործնական իրագործման անհնարինությունը) չարդարացված ռիսկ կլիներ։ Այստեղից էլ գալիս է Սերգեյ Լավրովի սկզբունքային կարևոր եզրակացությունը, որը նա դեռ 2018 թվականի հունվարին էր արել․ «Ռուսաստանի Դաշնությունը չի կարող այդ խնդրի լուծման հետ կապված կոնկրետ նախագծեր ունենալ, քանի որ միայն կողմերը կարող են լուծել այն»։

Փաստորեն կես տարի անց նա կրկնեց նույն բանաձևը, բայց այս անգամ` Արցախի մասնակցության վերաբերյալ։ Եթե հակամարտության կողմերը որոշեն, որ պետք է այդպես լինի, Մոսկվան չի խոչընդոտի այդ ճանապարհին։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
«Հարցը կարող է լուծվել, ու Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել». Ալիևն Արցախի մասին

Ավելին՝ Լավրովն ընդգծեց, որ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, որում Ռուսաստանը, որպես համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ «ընդհանուր շահագրգռված, ոչ հակասական գիծ ունի՝ ուղղված այն պայմանների ստեղծմանը, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին պայմանավորվածության հասնել»։

Ավելի վաղ այդ ոգով էր արտահայտվում նաև Պուտինը` ընդգծելով, որ Մոսկվայի համար ամենալավ տարբերակը կլիներ «երկու կողմերի հաղթանակը» և փոխզիջումային որոշումը։

Ռուսական դիվանագիտությունը որևէ գաղափար միանգամից չի մերժում. առաջարկում է դրանք քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե «պարտադրվող խաղաղության» ձևաչափով։

Լրահոս
0