21:51 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Մինգեչաուրի ՋԷԿ–ը

Բլեքաութ Մինգեչաուրի ՋԷԿ-ում. վթար, որ բացահայտեց Ադրբեջանի աքիլլեսյան գարշապարը

© Public domain/ ISS Expedition 23 crew
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
559622

Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած տեխնոլոգիական կատակլիզմն ակնհայտորեն ցույց տվեց, թե ինչպիսի դժոխքի կարող է վերածվել ամբողջ շրջանը լայնածավալ մարտական գործողությունների դեպքերում, որոնցով հաճախ սպառնում է Բաքուն։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Տեղի ունեցածը որոշակիորեն խորհելու տեղիք է տալիս և եզրակացությունների հանգեցնում

Ադրբեջանական ԶԼՄ-ները պարզել են, որ վերջին տարիներին երկրի էներգահամակարգի կատարելագործման մեջ ներդրվել է ավելի քան չորս միլիարդ դոլար։

Եվ հանկարծ այսպիսի անախորժություն․ շոգի պատճառով շարքից դուրս են եկել երկրի ամենամեծ` Մինգեչաուրի ՋԷԿ-ի սառեցման համակարգերը։ Դրա հետևանքով վառվել է միանգամից երկու բլոկ՝ 1-ինը և 6-րդը։

Հրդեհը հանգցրել են ամբողջ գիշեր։ Դատելով դեպքի վայրի կադրերից՝ եղել են նաև տուժածներ, Մինգեչաուրի բնակելի թաղամասերի  և ահռելի հրացոլքի ֆոնին երևում էին  շտապօգնության մեքենաները։

Ամբողջությամբ հոսանքազրկվել էին Ադրբեջանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ Բաքուն, Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Արդաշը, Զագալատան։ Մայրաքաղաքում չի գործել մետրոն, ամբողջ երկրում խափանվել է բջջային կապը։

Հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, իսկ ավելի շատ` սոցիալական ցանցերում ակտիվ գործիչներն ու բլոգերներն էին, որ իսկույն մատնացույց արեցին պատահարի յուրահատկությունը. ըստ էության մխիթարվելու ոչինչ չկար։

Բանն այն է, որ երկրի այս ենթակառուցվածքը չափազանց խոցելի է ցանկացած բնական կամ տեխնոլոգիական աղետի դեպքում. ակնթարթորեն խաթարվեցին բնակավայրերի կենսագործունեության համար անհրաժեշտ գործառույթները, ընդհուպ` մինչև ջրամատակարարում։

Լայնածավալ պատերազմի մասին խոսակցությունները միայն Ադրբեջանի ներքին լսարանի համար են

Եվ այնպես է ստացվում, որ իրականում այսուհետ այլևս հարկ չկա խոսել այդ ենթակառուցվածքն իրական վտանգով փորձարկելու մասին (կապված արցախյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մտադրության հետ)։

Բայց վերջին շրջանում Բաքվի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բավական հաճախ են խոսում հենց  ռազմական ճանապարհով Արցախը ազատագրելու մասին։

Խոսում են ամբողջ ճակատի երկայնքով ռազմական գործողությունների մասին։ Նույնիսկ այն մասին, որ պետք է հարվածել արդեն ոչ միայն Արցախին, այլ նաև` Հայաստանին։

Հարևան պետության ռազմական փորձագետները խոսում են այն մասին, որ Նախիջևանի կողմից ուղիղ նշանառության տակ են պահում Երևանը, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդհանրապես պատրաստվում էր գրավել Հայաստանի մայրաքաղաքը։

Դե, բոլորը հասկանում էին, որ նման արտահայտությունները սեփական լսարանի և ներքին օգտագործման համար են։ Իրականում Բաքուն հիանալի հասկանում է իրավիճակի պատասխանատվության ամբողջ ծանրությունը, եթե ադրբեջանական կողմն ամեն դեպքում գնա հակամարտությունը կտրուկ թեժացնելու ճանապարհով։

Իսկ հիմա հանկարծ ի ապացուցվեց այն, ինչի մասին ռազմական փորձագետները և քաղաքացիական վերլուծաբանները վաղուց էին կասկածում, բայց նախընտրում էին լռել. իրականում Ադրբեջանը խուսափում է իսկական, լիարժեք մարտական գործողություններից աչքի տակ ունենալով քաղաքացիական ենթակառուցվածքների իրական, թիկունքային մարտական պարտությունը։

Բաքվում հասկանում են, որ պատերազմի հետևանքը կարող է լինել կենսականորեն կարևոր պետական օբյեկտների կործանումը։

Ադրբեջանը չափազանց շատ աքիլլեսյան գարշապարներ ունի ռազմական գործողություններ վարելու համար

Չէ՞ որ եթե Արցախը գրավելու համար ադրբեջանական բանակը ստիպված է զրահատեխնիկայով հարձակվել լեռների վրա, ապա պաշտպանվողների  ափի մեջ են Դաշտային Ղարաբաղի խիտ բնակեցված շրջանները։

Արցախի ամենահյուսիսային կետից՝ Թալիշ գյուղից 30 կմ հեռավորության վրա անցնում են ադրբեջանական նավթատարն ու գազատարը։

Իսկ Մինգեչաուրը` երկրում իր ամենախոշոր էլեկտրակայաններով հանդերձ (ՀԷԿ և ՋԷԿ), գտնվում է նույն Թալիշից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա։

Եվ եթե հաշվի առնենք, որ երկրի ամբողջ էներգահամակարգը կաթվածահար է արել ընդամենը Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած տեխնիկական խափանումը, ապա դժվար չէ պատկերացնել, թե այդ հույժ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքի վրա ինչպես կարող են անդրադառնալ իսկական, լայնածավալ մարտական գործողությունները։

Իրերի նման դասավորության դեպքում չարժե խոսել Մինգեչաուրի ջրամբարի մասին, որի ամբարտակը կառուցված է 1950-ականների վերջին, և մինչև հիմա ոչ մի անգամ հիմնանորոգման չի ենթարկվել։ Էլ չխոսենք Միգեչաուրի և Շամքիրի ՀԷԿ-երի մասին, որոնք ամենամեծն են երկրում։

Այս ամենը համադրելով և հաշվի առնելով ևս մի շարք գործոններ` հանգում ենք եզրակացության, որ Բաքուն չի գնա գլոբալ թեժացման արցախյան հակամարտության գոտում և Հայաստանի հետ պետական սահմանին։ Կսահմանափակվի միայն տարածաշրջանը և սահմանին իրավիճակը լարվածության մեջ պահելու լոկալ փորձերով։

Ըստ թեմայի

Ադրբեջանի զորավարժությունը. ինչո՞ւ է Բաքուն արցախյան բանակցությունից առաջ ուժ ցուցադրում
Ինչո՞ւ Բաքուն չի կարող ագրեսիայի դիմել Նախիջևանի կողմից. բացատրում է գեներալը
Բաքուն անտեսում է Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը. ՀՀ ԱԳՆ
Բաքուն և Անկարան սեղմում են օղակը. ի՞նչ անի Հայաստանը
Բաքուն վիրավորվել է Փաշինյանից ու Արցախից. մոռացել է` ինչպես ավարտվեց 90-ականի վիրավորանքը
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ