00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հեռանկարները ԵԱՏՄ–ում. լոգիստական մեգանախագիծ ու ելք դեպի համաշխարհային շուկա

© Sputnik / Сергей ВенявскийРостовский морской торговый порт
Ростовский морской торговый порт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջափակված ու դեպի ծով ելք չունեցող Հայաստանին դժվար է գերագնահատել Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։ Հայկական ապրանքները համաշխարհային շուկա հասցնելու էժան ճանապարհը հայրենական տնտեսության զարգացման համար լավ խթան է։

Արման Վանեքսեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ռուսական բոլոր նավահանգիստները հայ արտահանողների տրամադրության տակ են

Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների քննարկած յուրաքանչյուր թեման տնտեսական փորձագետների ու վերլուծաբանների առանձին ուշադրությանն է արժանի։ Այդ թվում նաև` հայկական։

Դա վերաբերում է և՛ ԵԱՏՄ–ի երկրների երկնքում ավիադեպքերի հետաքննման միջպետական նախագծի ստեղծմանը, և՛ միության իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությանը։

Неформальная встреча участников заседания Евразийского межправительственного совета ЕАЭС (26 июля 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանի պետերբուրգյան այցի վերջաբանը․ Ռուսաստանի հայերը հիացած են, բայց` սպասման մեջ

Նաև նախագծեր ու հեռանկարներ կան կապված գազի ընդհանուր շուկայի ստեղծման հետ, նաև այսպես կոչված «թվային օրակարգի», արդյունաբերական համագործակցության և ԵԱՏՄ անդամ–երկրների մաքսային համագործակցության ։

Մի խոսքով, թեմաները շատ էին։ Եվ բոլորը կարևոր են ինչպես ընդհանուր առմամբ ԵԱՏՄ–ի, այնպես էլ յուրաքանչյուր երկրի համար։

Օրինակ` դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար շատ կարևոր է ռուսական ծովային ենթակառուցվածքների օգտագործման հասանելիությունը։

Քանի որ այդ արտոնությունը կարող է ու պետք է ուժեղ խթանի հայկական արտադրող–արտահանողների աշխատանքը, որոնք դժվարությամբ են դուրս գալիս Եվրոպայի ու Ասիայի երկրներ։ Այլ երկրներում նավահանգստային ենթակառուցվածքի օգտագործման համար անհրաժեշտ է մեծ գումարներ վճարել։

Հարավային Կովկասում գործող լոգիստական կառուցվածքն այնքան բարդ է, որ դրանից բարդ էլ հնարավոր չէ պատկերացնել։ Ու դա զգալիորեն ազդում է հայկական ապրանքի գների վրա, որոնք շուկա են մատակարարվում։ Այդպիսով, ընկնում է դրանց մրցունակությունը։

Ընդ որում` վերոհիշյալ կետերը վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ անդամ այլ երկրներին։

Այդ առումով Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումը` անդամ–երկրների արտահանողներին համար հասանելի դարձնել Ռուսաստանի նավահանգիստները, կարող է պատկերավոր ասած ևս մեկ պտուտակ դառնալ տնտեսական միության մեխանիզմում։

Թանկարժեք ու բարդ, բայց բավականին գայթակղիչ մեգանախագիծ

Եվս մեկ հետաքրքիր դիտարկում։ Հայտնի է, որ խորհրդի նիստում մեկ այլ աշխարհաքաղաքական թեմա էլ կար`ՉԺԴ–ԵԱՏՄ–ԵՄ տրանսպորտային միջանցքը։

Ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսում էր այդ մասին։

Заседание Евразийского межправительственного совета глав правительства стран ЕАЭС (27 июля 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ի հաջողությամբ. Փաշինյան

«Եթե Պեկինն ու Եվրոպան կապող միջանցք լիներ, ապա ապրանքի տեղափոխման ժամանակը զգալիորեն կկրճատվեր», – ասել է նա։

Հասկանալի է, որ նման լոգիստական մեգանախագիծը լուրջ ֆինանսական ու կազմակերպչական ծախսեր է պահանջում։ Պետք է զրոյից տրանսպորտային ենթակառուցվածք ստեղծել, նաև հսկայական ներդրումներ են հարկավոր։

Այլ բան է, որ շինարարության ու ենթակառուցվածքային ծախսերից բացի պետք է որևէ մեկի հետ համաձայնեցնել նախագծի իրականացման ու միջանցքի հետագա շահագործման պայմանները։

Հայաստանի համար Մեդվեդևի նշած միջանցքը կարող է լոգիստական առումով լուրջ առաջընթաց դառնալ։ Ճիշտ է` այդ առումով էլ բազում խնդիրներ կան` հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը։

Սակայն չի կարելի մոռանալ նաև Իրանի մասին, որը վերջերս սերտ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ։

Ընդհանուր առմամբ, ՉԺՀ–ԵԱՏՄ–ԵՄ տրանսպորտային միջանցքի գաղափարը որքան գայթակղիչ, այնքան էլ բարդ է քաղաքական ու աշխարհաքաղաքական տեսակետից։

Շատ բան կախված է պաշտոնական Թբիլիսիից, որը կարող է օգնել Երևանին։ Այդ ժամանակ Իրանի ու Հայաստանի տարածքով չինական ապրանքների ելքը Եվրոպայի հարավ ու հարավ–արևելք կարող է իրականություն դառնալ։

ԵԱՏՄ անդամ–երկրները պետք է սովորեն պաշտպանել իրենց շահերը համաշխարհային շուկայում։ Ու շատ ավելի հեշտ ու արդյունավետ է դա անել համատեղ ջանքերով։

Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հետաքրքիր բան էր հայտնել։ Պարզվում է` պատասխանատու գերատեսչությունը քննությունից հետո հաստատել է այն փաստը, որ եվրոպական մրցակիցները դեմպինգ են օգտագործել ԵԱՏՄ տարածքի հերբիցիդների շուկայում։

Լրահոս
0