00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խաղադրույքն ու Ծառուկյանի մարտավարությունը․ ինչպես նրանք կպայքարեն Երևանի համար

© Photo : official site of Gagik TsarukyanВстреча лидеров фракций "Елк" и "Царукян" Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար հետաքրքիր պայքար է ծավալվում․ կուսակցությունները փորձելու են միմյանցից հնարավորինս շատ ձայն «գողանալ»։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավագանու ընտրություններում կուսակցությունների մարտավարությունն արդեն նշմարվում է։

Նրա խոսքով՝ արդեն իսկ առաջադրված թեկնածուներին կարող են միանալ ևս 2-3 այլ քաղաքական ուժ։ Ամենայն հավանականությամբ` դրանք արտախորհրդարանական ուժեր կլինեն։ Հակոբյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին։

Айк Марутян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է

«Այդ մասին վկայում է Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Անիմաստ կլիներ պարտությունից հետո կրկին առաջադրվել այդ պաշտոնին»,  — ասաց Հակոբյանը։

Ընդ որում՝ փորձագետն ուշադրություն է դարձնում, որ հիմնական թեկնածուներն արդեն առաջադրվել են։ Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագրի» Հայկ Մարությանի մասին է, լավ դիրքեր կարող է զբաղեցնել նաև «Բարգավաճ Հայաստանը»։

Քաղտեխնոլոգը չի բացառում նաև, որ լավ թեկնածու կարող է առաջարկել նաև «Ելքը» («Լուսավոր Հայաստանը» ու «Հանրապետությունը» առանց «Քաղաքացիական պայմանագրի»)։

«Արդեն նշմարվում է այն մարտավարությունը, որով գործելու են կուսակցությունները։ Արարատ Զուրաբյանն առաջադրվել է ՀՀՇ-ի կողմից, սակայն այդ որոշումը կայացվել է «Բարգավաճ Հայաստանի» ժողովի ժամանակ (որի խմբակցության մեջ է ներառված Զուրաբյանը), — ասաց Հակոբյանը։

Միաժամանակ ՀՀՇ-ն ներառված չէ «Ծառուկյան» դաշինքում․ միայն դրա ղեկավարը՝ Զուրաբյանն է խմբակցության անդամ։

Այստեղից կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ու իր ղեկավարած ուժը որոշել են երկու շարասյունով հանդես գալ։

«Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, մարտավարական քայլ։ Նրանք փորձում են միասին ավագանի անցնել ու այնտեղ արդեն  կոալիցիա ստեղծել։ Բարեհաջող զարգացման դեպքում, նրանց կհաջողվի մեծամասնություն կազմել ու անցկացնել քաղաքապետի իրենց թեկնածուին», — ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին», ապա պետք է հաշվի առնել, որ իշխանափոխությունից հետո ավագանու ընտրությունն առաջինն է, որ նրանք պիտի անցնեն`դեռ պահպանված ոգևորության ֆոնին։

«Այդ ոգևորությունն ընտրություններում իր ազդեցությունը կունենա։ Որքան էլ ասեն, որ դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, բայց բացառիկ են այն իմաստով, որ հստակ քաղաքական ենթատեքստ ունեն։ «Քաղաքացիական պայմանագիրը» լավ շանսեր ունի», — ասաց Հակոբյանը։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը

Հասկանալի է, որ բավականին ռիսկային է Հայկ Մարությանի վրա խաղադրույք անել։ Փաշինյանը հասկանում էր դա, ընտրությունն արվել է ճանաչելիության գործոնի հիմքով, կարծում է քաղտեխնոլոգը։

«Նիկոլ Փաշինյանը պրագմատիկ ու փորձառու քաղաքական գործիչ է։ Սակայն վերջին 2-3 ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանի կարդային պաշարը հարուստ չէ, հատնի մարդիկ շատ քիչ են», — ասաց Հակոբյանը։

Չնայած Մարությանի անձի հակասականությանը, նա ճանաչված է։ Եթե թիմը կարողանա ներկայացնել Հայկ Մարությանին որպես լավ մենեջեր (ինչի մասին նա հայտնել է իր առաջին հարցազրույցի ժամանակ), ապա որոշ օդում կախված հարցեր կչեզոքանան։

Կարևոր է նաև ներկայացնել, որ միայն Հայկ Մարությանով պայմանավորված չէ, կա նրա թիմը, որտեղ ամեն մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվելու։ Հակոբյանի խոսքով՝ դժվար է ասել` արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանա անել դա։

«Ոգևորությունը շուտով կանցնի։ Ու կարևոր է՝ ինչ ծրագրով կներկայանա Հայկ Մարությանը։ Այն մարդիկ, որոնք անվերապահորեն հավատում են Փաշինյանին, առանց հարցերի կընտրեն նրա ցանկացած թեկնածուին։ Բայց լուրջ պայքար է ընթանալու այն  մարդկանց համար, որոնք ծրագրին են նայելու», — ասաց Հակոբյանը։

Այդ առումով հետաքրքիր է Արարատ Զուրաբյանի թեկնածությունը։ Նա տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Այս տեսակետից երկու թեկնածուներով առաջադրվելու Ծառուկյանի նախագիծը կարող է հեռանկարային լինել։

Քաղտեխնոլոգի խոսքով` շատերը կփորձեն միմյանցից ձայներ գողանալ։ Այս առումով ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են։

Լրահոս
0