08:24 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
Հասան Ռոհանի

Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար

© AFP 2018 / Jewel SAMAD
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Իրան գործակցություն (53)
43240

Նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնվող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու առանցքային պատուհան է դառնում։ Այս մասին է վկայում նաև իրանական դիվանագետների հռետորաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Աշոտ Սաֆարյան․Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու դրանց առաջացրած լարվածության հերթական փուլը, որքան էլ պարադոքսալ է, հայկական լրատվամիջոցներում ու փորձագետների շրջանում ակտիվացրել է խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել կապերը Թեհրանի հետ։

Պաշտոնական Երևանը, չնայած նրան, որ ցույց է տալիս, թե չի ցանկանում փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, միշտ էլ իր կարծիքն է ունեցել ինչպես իրանական միջուկային ծրագրի, այնպես էլ Իրանի հետ համագործակցելու վերաբերյալ։ Միաժամանակ Վաշինգտոնը, հասկանալով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջապատված հարավկովկասյան պետության աշխարհաքաղաքական վիճակը, աչք է փակել ու շարունակում է աչք փակել հայ-իրանական սերտ հարաբերությունների վրա։

Պետք է հասկանալ, որ ներկայիս պայմաններում Հայաստանն Իրանի համար շատ կարևոր աշխարհատնտեսական ու ռազմավարական նշանակություն է ստանում։ Դրանում կարելի է համոզվել ուշադիր կարդալով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի վերջերս արված հայտարարությունները։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը դիվանագետն ասաց, որ երկրների «հարաբերությունների բացառիկ բարձր մակարդակի վրա են»։ Նրա խոսքով՝ Հայաստանը` Իրանի միակ քրիստոնեական հարևանը, նրա հետ ամենաջերմ բարիդրացիական ու անխախտ հարաբերություններն ունի։

Իրանական կողմի հռետորաբանությունը Հայաստանի հետ համագործակցության հարցերում միշտ դրական է եղել։ Սակայն ներկայիս դեսպանի հայտարարություններն իրենց տրամադրվածությամբ գերազանցեցին բոլոր նախորդ արտահայտությունները։ Կարծում եմ՝ դա արտացոլում է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշ փոփոխությունները, որոնք նոր իրողություններով են պայմանավորված։ Իսկ իրողությունն այն է, որ նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնվող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու համար առանցքային պատուհան է դառնում։

Այն, որ հանդիպման ընթացքում դեսպանը պատրաստակամություն է հայտնել սպասել «ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, առողջապահությունը, բնապահպանությունն ու ֆինանսները» միայն ապացուցում են դա։ Բանն այն է, որ երկկողմանի հարաբերությունների տնտեսական բաղադրիչը քաղաքական երկխոսության համեմատ միշտ «կաղել» է։ Իրանում շուկայի չափազանց փակ լինելն ու այլ կից գործոններն արգելակում էին տնտեսական կապերի խորացմանը։

Թեև որոշ փորձագետներ հայ-իրանական հարաբերությունները դիտարկում են շատ ավելի խորքային համատեքստում։ ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի կարծիքով, եթե հաջողվի հարաբերությունները ճիշտ կառուցել, ապա դրանք երկու երկրների համար գերռազմավարական նշանակություն կունենան։

«Մենք պետք է հասկանանք, որ դա իսլամական ու քրիստոնեական աշխարհների բարեկամություն է։ Սա դրանց հանդիպման վայրն է։ Բոլորն ուզում են այս հանդիպման կետում պատերազմ անել, իսկ մենք իրանցիների հետ խաղաղություն ենք կառուցում», — ասաց Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Հայաստանի նոր ղեկավարությունն` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բազմիցս խոսել է այն մասին, որ պետք է նոր խթան տալ Իրանի հետ հարաբերություններին։ Դեռ անհայտ է վարչապետի Թեհրան կայանալիք այցի ընթացքում կողմերն ինչ պայմանավորվածություն ձեռք կբերեն, բայց Մանուչարյանի խոսքով, նա շատ կցանկանար, որ Փաշինյանն ու Հասան Ռոհանին կարողանային դուրս գալ սովորական ստանդարտներից ու փոխհարաբերությունների որակապես նոր փուլ մտնեին, որն առաջին հերթին հիմնված կլիներ քաղաքակրթական ընդհանրության վրա։

թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (53)

Ըստ թեմայի

Իրանը մտադիր է լայնածավալ զորավարժություններ սկսել Պարսից ծոցում. ԶԼՄ
«Ոչ մի նախադրյալ չկա». Իրանը բացառում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը
Իրանը չի հեռանա, նույնիսկ մի խնդրեք, բայց Իսրայելը կարող է չանհանգստանալ
ԱՄՆ պետքարտուղարը Իրանի կառավարությանը համեմատել է մաֆիայի հետ
Ադրբեջանին սպառնո՞ւմ են. Իրանի գործոնը` որպես ինդուլգենցիա Բաքվի համար
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ