00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Կոստանյան
Քաղաքային իշխանությունները մտադիր են արգելել հանրային տրանսպորտի վարորդներին առնչություն ունենալ ուղևորների մետաղադրամները մանրելու գործին։
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկանխատեսելիությունը միշտ մտահոգիչ է, ինչո՞ւ էր Տոնոյանը մեկնել Մոսկվա

© Photo : official site of the MoD of RAВстреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa
Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհաքաղաքական մրրկայնության ֆոնին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ռուսաստանյան այցն ընդգծեց Մոսկվայի ու Երևանի դաշնակցային հարաբերությունների բնույթը։ Հասկանալի է, որ ուղևորությունը պարզապես տեղի չէր ունենա այդ ձևաչափից դուրս։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցեց «Միջազգային բանակային խաղերի» փակման արարողությանն ու ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններին (որին «Արարատ» հայկական կոնյակ է նվիրել)։ Կարծես թե միջպետական երկկողմանի ու բազմակողմանի հարաբերությունների նոր էջ բացվեց։ Քննարկվեց Մոսկվայի ու Երևանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, Հայաստանի` սիրիացիներին ցուցաբերած մարդասիրական ու մասնագիտական օգնությունը։

Заместитель министра обороны РФ Александр Фомин - Sputnik Արմենիա
Կդադարեցնի՞ արդյոք Ռուսաստանը զենքի մատակարարումը Հայաստան. պարզաբանում է Ալեքսանդր Ֆոմինը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցը կայացավ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի երևանյան այցից անմիջապես հետո։ Նկատելի դինամիկան կողմնակի դիտորդներին թույլ են տալիս ավելի դրական ընկալել ու գնահատել Հայաստանի արտաքին քաղաքականության մրրկայնությունը, ռուսական ռազմական օգնության կայուն բնույթը։

Երևանը պատրաստվում է Մոսկվայից զենք գնելու համար նոր վարկ վերցնել, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Պատահական չէ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ժամանակացույցում հայ գործընկերոջ հետ հանդիպում առայժմ նշված չէ։

Ադապտացման յուրահատկությունները

Հայաստանի նոր վարչապետի ու Ռուսաստանի երկու հին ընկերների վիճաբանության մասին շատ է խոսվել. սուր սյուժեով պատմությունները գրեթե ամեն օր են հայտնվում։ Հեղափոխական տենդի մեջ ներդաշնակ, բայց այնուամենայնիվ մտահոգիչ է հնչում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դրույթն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի նոր Հայաստանին։ Ու քանի դեռ Եվրոպայում անհանգստանում են` արդյո՞ք ՀԱՊԿ-ի դաշնակիցները թույլ կտան կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի մի ներկայացուցչին փոխարինել մյուսով, անվտանգության հավաքական համակարգը տուժում է։ Հնարավոր է` Երևանն այլընտրանքային համակարգ ունի։

Министр обороны Армении Давид Тоноян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տոնոյան.« Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություն, որը չի փոխվել տասնյակ տարիներ»

Ինչևիցե, ՀԱՊԿ-ը ռազմական կազմակերպություն է, ինչն անխուսափելիորեն միասնական նախագծով փոխներգործության խիստ ալգորիթմ է ենթադրում։ Տարբեր ուղղվածություններ ունեցող նախաձեռնություններն ու հեղափոխական էքսպրոմտները միայն վնասում են ընդհանուր գործին։ Հարգելով գործընկերներին` Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ի այլ անդամները, միևնույնն է, չեն կարող «ադապտացվել» անկանոնությանը։ Տեխնոլոգիապես անհնար է (անձնական ոչինչ, միայն բիզնես)։

Այո, Հայաստանի իրավապահ մարմիններն ընդունեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինական անձեռնմխելիությունը ու գրավի դիմած ազատ արձակեցին ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Սակայն ռուս դիտորդների մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ոչ թե նպատակ է, այլ Նիկոլ Փաշինյանի «նոր արդարության» գործիք։

Չափազանց նկատելի է «իմիջային կորուստը», իսկ ավելի ճիշտ` հարվածը ՀԱՊԿ-ի հեղինակությանն ու Ռուսաստանի ազդեցությանը հետխորհրդային տարածքում։ Ու միևնույն է` թավշյա հեղափոխության գլխավոր թիրախը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը։

Երևանում պարբերաբար հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերությունների համագործակցության ու գործընկերության մթնոլորտն անփոփոխ է, ու դա ճիշտ է։ Մոսկվան հաստատում է, որ ռազմավարական գործընկերությանը հավատարիմ է մնում Միացյալ զորախումբ ստեղծելով, ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլարի երկու վարկերով, հարյուրավոր այլ փաստաթղթերով, որոնք որոշում են երկու երկրների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը և ուժային կառույցների միացյալ օպերատիվ տարածքը։ Հավանական է` Երևանը հեռանկարում նոր ռուսական վարկ ստանա, սակայն գումարն ու զենքը միայն գործիքներ են, որոնք կարելի է օգտագործել հօգուտ կամ ի վնաս մեր ժողովուրդների։

Многоцелевой истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Հնարավոր է` Ռուսաստանը նոր ռազմական վարկ տրամադրի Հայաստանին

Նշենք, որ Հայաստանը նոր զենքի մատակարարման բանակցություններ է վարում նաև այլ պետությունների հետ, որոնք ՀԱՊԿ-ի կազմում չեն։ Միաժամանակ հայ զինվորականները Թուրքիայից ու Ադրբեջանից մեկնած հնարավոր հակառակորդների հետ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Վեհանձն գործընկեր» զորավարժությանը (Վրաստանում)։ Անկանխատեսելիությունը միշտ մտահոգիչ է։

Իսկ Հայաստանի մշտատև բողոքների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ սոցիալական հավասարության համար պայքարում կարելի է խախտել պետության հիմքերը, արժեզրկել ձեռք բերված պայմանավորվածությունները, ձևափոխել արտաքին քաղաքականությունը, որն առանց այդ էլ բազմավեկտորային է։ Թե այս անկայուն վիճակում ուր կհասնի Երևանը, հիմա դժվար է կանխատեսել։

Հայաստանն ու Ռուսաստանն ավելի քան 20 տարի կապված են դաշնակցային հարաբերություններով։ Հիմնարար փաստաթղթերն են 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը» և 2000 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»: Բայց միևնույնն է` վաղեմի հարաբերությունները բարդ շրջանում են հայտնվել։

Լրահոս
0