00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համեղ պատառ են կիսում». ինչո՞ւ է քաղաքապետի ընտրությունների արդյունքը կանխորոշված

© Sputnik / Aram NersesyanАйк Марутян
Айк Марутян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը նշեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, ներքաղաքական դասավորվածության առումով, նախերգանքն են դառնալու ԱԺ արտահերթ ընտրությունների, սակայն դրա արդյունքը կանխորոշված է։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններին կարելի է կանխորոշված  համարել` հաշվի առնելով հասարակության մեջ դեռ չմարած հեղափոխական ոգևորությունը։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երվանդ Բոզոյանը։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Անակնկալ ՔՊ-ից. ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը

Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունների հիմնական ինտրիգն այժմ այն չէ, թե ով կզբաղեցնի առաջին տեղը, այլ այն, թե ինչպես կբաշխվեն ձայները։ Եվ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները ներքաղաքական դասավորվածության առումով որոշակի նախերգանքը կդառնան ԱԺ արտահերթ ընտրությունների։

Ինչպես արդեն հայտնել ենք, Փաշինյանի կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ կազմած դաշինքով։ Դաշինքը բողոքի ակցիաների անունն է կրում` «Իմ քայլը»։

Քաղաքագետի կարծիքով` վարչապետն առանձնացել է նախկին դաշնակիցներից, քանի որ նրանք` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»  և  Արամ Զավենի Սարգսյանի  «Հանրապետություն» կուսակցությունները ապրիլին փաստորեն չաջակցեցին Փաշինյանի գլխավորած բողոքի շարժմանը, նրա հետ հանրահավաքի և քայլերթի դուրս չեկան։ Բացի այդ՝ այդ կուսակցությունները ձևավորեցին «Լույս» դաշինքը և քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն արդեն այդ ձևաչափով։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպիսով հասկացնում է, որ այդ երկու կուսակցությունների հետ ընդհանուր քաղաքական ապագա չի տեսնում։ Նրանք հակառակորդներ չեն, սակայն նաև ընկերներ չեն։ Կարծում եմ, որ նրանց ճանապարհներն արդեն բաժանվել են, և ԱԺ ընտրություններին նրանք ևս առանձին կմասնակցեն», – նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու էր դաշինքի համար ընտրվել «Առաքելությունը», ապա Փաշինյանն այդպիսով ուզում է ասել, որ քաղաքական մենաշնորհի կողմնակից չէ և պատրաստ է իշխանությունը կիսել մյուսների հետ։ Միևնույն ժամանակ Բոզոյանն ուշադրություն է հրավիրում  կուսակցության ոչ ճանաչված լինելու վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միության մեջ այն ակնհայտորեն քաղաքական պայքարի ստվերում է մնում։

Բոզոյանը «Լույս» դաշինքի մոտ լուրջ շանսեր չի տեսնում, քանի որ այն աշխատում է նույն ընտրազանգվածի վրա, ինչ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Սակայն վերջինս, բնականաբար, ընտրողների շրջանում ավելի բարձր վարկանիշ ունի։

Архитектурный комплекс Каскад - Sputnik Արմենիա
Առողջ քաղաք, երջանիկ երևանցի. ո՞ւմ ընտրենք քաղաքապետ

Քաղաքապետի աթոռի համար պայքարից հրաժարվեց ՀՀԿ–ն։ Կուսակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնը լքեց հուլիսին։ Եվ այժմ ՀՀԿ–ն նոր ընտրությունների չի մասնակցի։ Բոզոյանը կապում է այս հանգամանքը հասարակության մեջ կուսակցության ցածր վարկանիշի հետ։ Հանրապետականները հասկանում են, որ մասնակցության դեպքում ձայների չնչին տոկոս կստանան և փաստորեն կզրկվեն ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Քաղաքապետի ընտրություններում ձախողումը ՀՀԿ–ին կհրի դեպի քաղաքական ծայրամաս։ Իսկ այժմ նրանք դեռ ժամանակ շահելու հնարավորություն ունեն, սպասել, մինչև էյֆորիան կնվազի, և այդժամ որևէ լուրջ արդյունքի հասնելու հնարավորությունն ավելի զգալի կլինի», – կարծում է Բոզոյանը։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի խաղադրույքն ու Ծառուկյանի մարտավարությունը․ ինչպես նրանք կպայքարեն Երևանի համար

Միևնույն ժամանակ ՀՀԿ–ն ձգտելու է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորինս քիչ ձայն ստանա։  Քաղաքագետը չի բացառում, որ այդ նպատակով հանրապետականները կաջակցեն Փաշինյանի մրցակիցներին` գաղտնի կամ բացահայտ կերպով։ Այսպես, օրինակ, մամուլում տարածված տեղեկության համաձայն, ՀՀԿ–ի ներկայացուցիչների մի մասը մտադիր է աջակցել «Լույս» դաշինքին, մյուս մասը` «Բարգավաճ Հայաստանին»։

Ընտրություններին երկրորդ տեղն, ըստ Բոզոյանի, կզբաղեցնի «ԲՀԿ»–ն, որի ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ վարկանիշը հաշվի առնելով՝ այն հնարավորություն ունի զբաղեցնելու երկրորդ տեղը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Օգոստոսի 29-ին ավարտվել է թեկնածուների  գրանցումը։ Ընտրություններին կմասնակցի մոտ 10 կուսակցություն և դաշինք։

Լրահոս
0