00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց արմատական շրջադարձների. ինչո՞ւ Մոսկվան խաղադրույք չի անի Քոչարյանի վրա

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցВстреча президентов Армении и России Роберта Кочаряна и Владимира Путина (24 января 2007). Сочи
Встреча президентов Армении и России Роберта Кочаряна и Владимира Путина (24 января 2007). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` տարեդարձի առիթով շնորհավորանքը, ակտիվորեն քննարկվում է ինչպես փորձագիտական շրջաններում, այնպես էլ հասարակության մեջ։ Բոլորին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդի այդ ժեստը Կրեմլի քաղաքականության մեջ առկա որոշակի շրջադարձի ակնարկ է։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիայի համար

Ռուս–հայկական հարաբերություններում նոր ինտրիգ մտավ ամռան վերջին օրը։ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 64-ամյակի առիթով։

Президент РФ Владимир Путин, прибывший в Кишинев для участия в саммите СНГ, провел рабочую встречу с президентом Армении Робертом Кочаряном. - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը զանգել է Ռոբերտ Քոչարյանին

Առաջին հայացքից, քաղաքավարության սովորական ժեստ էր։ Սակայն այն, ինչը սովորական մարդկանց հարաբերություններում աննշան փաստ է, քաղաքականության մեջ երբեմն առանձնահատուկ հնչողություն է ստանում։

Եթե Քոչարյանի փոխարեն լիներ մի այլ բարձրաստիճան պաշտոնաթող որևէ մեկը, որն իր պաշտոնը լքել է տասը տարի առաջ, ապա Ռուսաստանի գործող նախագահի ուշադրությունը նրա նկատմամբ, ամենայն հավանականությամբ, աննկատ կմնար։

Գլխավոր ընդդիմախոսն ու նոր իրողությունները

Սակայն Հայաստանի նախկին նախագահն այն մարդն է, որ հայտարարեց՝ վերադառնում է  մեծ քաղաքականություն։ 

Իր ծննդյան օրը նա հանրահռչակեց մոտ ապագայի վերաբերյալ իր ծրագրերը, մասնավորապես՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։

Հենց խորհրդարանական ընտրություններն են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո դառնում երկրի գլխավոր քաղաքական իրադարձությունը։ Իրավիճակին սրություն է հաղորդում այն, որ Քոչարյանը՝ նոր կառավարության իշխանության գալու ընդամենը 100 օրերի ընթացքում դարձավ նրա գլխավոր ընդդիմախոսը։ Իրենց դերն այստեղ խաղացին և՛ «մարտի 1-ի գործը», և՛ նրա կալանավորումը, այնուհետև՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակումը, և՛ շարունակվող քննությունը։

Встреча президента РФ Владимира Путина и президента Монголии Халтмагийна Баттулги в рамках III Восточного экономического форума (7 сентября 2017). Владивоток, Россия - Sputnik Արմենիա
Կրեմլում մեկնաբանել են Պուտինի և Քոչարյանի զրույցը

Ներկա պահին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոս լինելու տեսանկյունից, որևէ այլ մեկը չի կարող հավասարվել Քոչարյանի հետ։

ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լուրջ ճգնաժամի մեջ է, եթե չասենք ավելին։ Նրա առաջնորդը փաստորեն բացակայում է հանրային տարածքում, ՀՀԿ–ն հրաժարվել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին (փաստացի՝ այն խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձն է)։ Նրա առանձին ներկայացուցիչների մեկնաբանություններն (Արա Բաբլոյան, Էդուարդ Շարմազանով) ըստ էության, պարզապես հիշեցում է, որ «նման կուսակցություն կա»։ Լուրջ ակտիվ գործողություններ հանրապետականները չեն ձեռնարկում։

Մյուս խորհրդարանական խմբակցություններն այս կամ այն կերպ իրենց լոյալությունն են հայտնել Փաշինյանին։ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ–ն իրենց ներկայացուցիչներին են առաջադրել նախարարների կաբինետի կազմը համալրելու համար։ Ու թեև ՀՅԴ–ն փորձել է համեստ ու  սահմանափակ աջակցություն ցուցաբերել Քոչարյանին՝ կառավարության հետ  հարաբերությունները չի խզել։

Երևանի ավագանու վերոնշյալ ընտրարշավին մասնակցելու է դուրս եկել 13 քաղաքական ուժ (9 կուսակցություն և 4 դաշինք)։ Սակայն այդ բոլոր ուժերը կարելի է դիտարկել որպես «հեղափոխական գոյացություններ», այսինքն` այնպիսի կառույցներ, որոնց բավարարում է Սարգսյանի հեռանալուց հետո Հայաստանում հաստատված նոր քաղաքական կարգը։

Առջևում նոր սահմանազատումներ են սպասվում. այդպիսին է ցանկացած քաղաքական գործընթացի տրամաբանությունը։

Այսօրվա համատեքստում միայն Քոչարյանն է «ընթացքին հակառակ» հանդես գալիս։ Սա ոչ լավ է, ոչ էլ վատ. սա իրողություն է։ Եվ հենց նրան է ուշադրության արժանացնում ՌԴ ղեկավարը։

Անմիջապես նշենք, որ ՀՀ կառավարությունը այդ կապակցությամբ որևէ դեմարշ չի իրականացրել։ Սակայն այսօրվա քաղաքական իրողությունն այն է, որ Փաշինյանի և նրա նախարարների հետ մեկտեղ զգալի հանրային ակտիվություն են ծավալել բլոգերները, ցանցային ակտիվիստներն ու լրագրողները։ Սոցցանցերում և ԶԼՄ–ներում նույնիսկ սկսել է շրջանառվել «քաղաքացիական հասարակության դիկտատուրա» սահմանումը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Վստահության կորուստը թանկ կնստի երկրի վրա. Քոչարյանը`հայ-ռուսական հարաբերությունների մասին

Այդ ֆենոմենը մենք բազմիցս տեսել ենք հետխորհրդային տարածքում։ Չի կարելի ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել այդ գործոնի նշանակությունը, հատկապես հաշվի առնելով այն, որ Փաշինյանն ամեն կերպ ընդգծում է ժողովրդի հետ իր կապը, հատուկ լեգիտիմությունը, որը հիմնված է ոչ թե էլիտար պայմանավորվածությունների, այլ իր` որպես առաջնորդ հրապարակի հետ միասնության վրա։ Որպես հետևանք, երկրի ներքին և արտաքին քաղաքականության ընկալման չափազանց էմոցիոնալ ֆոնի ձևավորում է տեղի ունենում։ Քոչարյանի դեպքում այդ սյուժեները դժվար է տարանջատել։

Ի դեպ, անդրկովկասյան ուղղությամբ զբաղվող ռուս դիվանագետները պետք է հաշվի առնեն նոր իրողությունները, նախևառաջ՝ քաղաքացիական հատվածի աճող դերը։ Եվ կրկին՝ սա ոչ լավ է և ոչ էլ վատ, սակայն ադեկվատ ըմբռնում և արձագանքում է պահանջում։

Առանց ծայրահեղ շրջադարձների

Ինչևէ, անխուսափելիորեն հարց է ծագում, թե արդյո՞ք Պուտինի շնորհավորանքը Կրեմլի քաղաքականության որոշակի շրջադարձի ակնարկ է։ Կարելի է արդյո՞ք խոսել այն մասին, որ Պուտինը հիասթափվել է Հայաստանի նոր կառավարությունից և, մասնավորապես, նրա ղեկավարից։ Արդյո՞ք Մոսկվան խաղադրույք է կատարելու բացառապես Քոչարյանի վրա։ Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարելի է գտնել, հասկանալով, թե ինչպես է սովորաբար Ռուսաստանի իշխանությունն արձագանքում փոփոխություններին։

Մոսկվան ողջ հետխորհրդային ժամանակաշրջանի ընթացքում արդեն բազմիցս ապացուցել է. ինքը, եթե նույնիսկ «ռևիզիոնիստ է դառնում», ապա՝ իր կամքին հակառակ և միայն այն ժամանակ, երբ ստատուս քվոյի պահպանման այլ բաղադրատոմսերը չեն գործում։ Հակառակ դեպքում Աբխազիան և Հարավային Օսեթիան կճանաչվեին ոչ թե 2008 թվականին, այլ ավելի շուտ, իսկ Ղրիմի վերադարձը Ռուսաստանը կփորձեր կազմակերպել ոչ թե 2014 թվականին, այլ 1994 թվականին, երբ թերակղզում իշխանության եկավ խոսուն` «Ռոսիա» անվանմամբ դաշինքը։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Քոչարյանի վերադարձն ուշացած է, բայց և՝ ոչ անհեռանկար. ի՞նչ են ասում փորձագետները

Եթե Մոսկվան  հետևեր այն «ռևիզիոնիստական տրամաբանությանը», որը նրան վերագրում են մի շարք ամերիկյան և եվրոպական փորձագետներ, մենք արդեն ականատես կլինեինք Մերձդնեստրի և Դոնբասի «ժողովրդական հանրապետությունների», ինչպես նաև՝ Արցախի ճանաչմանը, կամ՝ Հարավային Օսեթիայում Ղրիմի սցենարի կրկնությանը։ Սակայն որևէ նման բան, կամ հետխորհրդային հակամարտությունները լուծելու միասնական ունիվերսալ բանաձև Կրեմլը չի ցուցադրում։

Հայ–ռուսական հարաբերությունների դեպքում ևս մենք այսօր չենք տեսնում ստատուս քվոյի որևէ ողբերգական փոփոխություն։ Այո մի շարք բաներ փոխվել են և փոխվում են մեր աչքի առաջ Հայաստանի ներսում։ Դեռ պետք է գնահատենք այդ փոփոխությունների հետևանքները, ինչպես նաև հեղափոխական էյֆորիայի շարունակականությունը։ Սակայն նոր կառավարությունը դեռ հարցականի տակ չի դրել ընդհանուր օրակարգի ոչ մի ֆունդամենտալ հարց, լինի դա ռազմական ներկայությունը, կամ ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում անդամագրումը։

Հակառակը, եվրոպացի գործընկերների հետ երկխոսության ժամանակ բազմիցս և հստակ արձանագրվել է՝ Երևանի պարագայում ժողովրդավարությունը հավասարազոր չէ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխմանը։ Ավելին, բլոգերները բլոգերներով, ակտիվիստները ակտիվիստներով, սակայն մենք ռազմատեխնիկական համագործակցության շարունակություն ենք տեսնում, բարձրաստիճան պետական այրերի շփումներ։ Այս համատեքստում տարօրինակ կլիներ կարծել, թե Մոսկվան կթողնի այդ ամենը և «գեղագիտական» նկատառումներից ելնելով (Պուտինին և նրա շրջապատին վերագրվող) խաղադրույք կանի Քոչարյանի վրա։  Եթե նա ամենից վեր դասեր «հակահեղափոխական էսթետիկան», Կրեմլի վարքագիծն այլ կլիներ 2018 թվականի ապրիլ–մայիսին։ Իսկ այն, որ Մոսկվան այս ժամանակահատվածում մեդիատորի, այլ ոչ թե նախկին իշխանության պահպանման կողմնակցի դեր խաղաց, քիչ թե շատ ակնհայտ է։

Կարևորը ազգային միասնությունն է

Այլ հարց է, որ Քոչարյանը ոչ միայն նոր կաբինետի ընդդիմության խորհրդանիշ է, այլև հայ–ռուսական դաշնակցության։ Նրա օրոք է Հայաստանն անդամակցեց ՀԱՊԿ–ին, թեև երկկողմանի համագործակցության մասին մի շարք ֆունդամենտալ փաստաթղթեր ստորագրվել են դեռ առաջին նախագահի ժամանակ։ Երևանի համար Ռուսական գործոնը չի կարելի թերագնահատել։

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ. տեսանյութ

Սակայն Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ դաշնակից երկրում գերակշռեն ազգային միասնության և համերաշխության գաղափարները, և ոչ թե մեկուսացվածության ու կոնֆլիկտայնության։

Ոմանք կասեն՝ իսկ ի՞նչ գործ ունի նա այդ ամենի հետ։ Այն, որ Հայաստանի դերը անդրկովկասյան աշխարհաքաղաքականության մեջ չափազանց կարևոր է, իսկ դաշնակցի խնդիրները չեն կարող միայն իր խնդիրները լինել։ Նման բանաձև պարզապես գոյություն չունի. այլապես՝ ինչպե՞ս բացատրել ԱՄՆ բարձր հետաքրքրությունը Իսրայելի (և հակառակը), Թուրքիայի, Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերում։

Ոմանք էլ կասեն, որ երկկողմ հարաբերություններում մեծ դեր են խաղում օլիգարխները, ոչ ֆորմալ կապերն ու ստվերային պայմանավորվածությունները։ Իհարկե,  ժողովրդավարության դասագրքերում այդ ամենը ոչ ձեռնտու լույսի ներքո է  ներկայացվում, սակայն իրական քաղաքականության մեջ այդ սյուժեները ոչ ոք չի կարող չեղարկել։ Եթե, իհարկե, մենք չենք պատրաստվում պոլպոտյան սոցիալիզմի նման ուտոպիա կառուցել՝ առանց գումարի, բանկերի և քաղաքների։

Կարևոր են խաղի կանոնները, թափանցիկությունն ու մենեջմենթի որակը։ Սակայն այդ խնդիրները պետք է պրոֆեսիոնալ կերպով լուծվեն, այլ ոչ թե հարձակվելով, ոչ թե «հեղափոխական նպատակահարմարությամբ» և համակարգային խնդիրների անտեսման ֆոնին ցուցադրական սլաքավարների առանձնացմամբ։

Այդպիսով, շնորհավորանքը ո՛չ շրջադարձ է, ո՛չ էլ՝ հետադարձ։ Մի շարք սխալներ թույլ տալով` Մոսկվան սովորել է աշխատել տարբեր գործընկերների հետ և այսուհետ, ուզում ենք հավատալ, դիվերսիֆիկացնելու է շփումները։ Սակայն միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ այժմեական ներքաղաքական նկատառումներն ու PR-ի հետևից ընկնելը չմթագնեցին ամենակարևորը` ռազմավարական համագործակցությունը, որը պետք է շարունակել զարգացնել։

Լրահոս
0