19:52 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
514 0 0

Վրաստանն արգելում է ավտոմոբիլային ճանապարհով ոչ միայն ցորենի, այլև եգիպտացորենի ներկրումը։ Այն նորությունը իրարանցում է առաջացրել փորձագետների շրջանում ինչպես Երևանում, այնպես էլ՝ Թբիլիսիում։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանը չսահմանափակվեց բեռնատար տրանսպորտով ցորեն ներկրելու արգելքով. նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնի ավտոմոբիլային ճանապարհով եգիպտացորենի ներկրման սահմանափակումը։ 

Այս տեղեկությունը Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարությունը հաստատել են վրացական Сommersant գործակալությանը։ 

Սեպտեմբերի15–ից Թբիլիսին արգելում է ավտոտրանսպորտով ցորեն կամ ցորենի ալյուր ներկրել, իսկ նոյեմբերի 1–ից արգելքը տարածվելու է նաև եգիպտացորենի վրա։

Ի սկզբանե Վրաստանում միանգամից էին ուզում մտցնել ցորենի ու եգիպտացորենի ներկրման արգելքը,  ֆինանսների նախարարը նույնիսկ համապատասխան հրահանգ էր ստորագրել։ Նոր իրողության պայմաններում եգիպտացորենի տարանցումը հնարավոր է դառնում միայն ծովային, երկաթուղային ու օդային տրանսպորտով։

Հայաստանի ու Վրաստանի փորձագետներին, նաև՝ թռչնաբույծներին այս սահմանափակումը լրջորեն մտահոգել է։ Նրանք կանխատեսում են ինչպես հավի, այնպես էլ հավկիթի գնաճ։

«Եթե եգիպտացորենը, ինչպես և ցորենն արգելեին ներկրել սեպտեմբերի 15–ից, դա կբերեր  երկու երկրներում դրա պակասուրդին։ Բերքահավաքը նոր է սկսվել, իսկ գյուղացիները պետք է հին բերքը վաճառեն», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  եգիպտացորենի հայ մատակարարներից մեկը։

Նրա խոսքով` եթե ցորենի արգելքը կարող է չազդել ալյուրի ու համապատասխանաբար` հացի գնաճի վրա, եգիպտացորենի դեպքում հնարավոր չէ խուսափել գնաճից։  Դրա համար օբյեկտիվ պատճառներ կան։

Եգիպտացորենը հիմնականում Հյուսիսային Օսեթիայից Վրաստանով է Հայաստան ներկրվում, իսկ այնտեղից արդեն երկաթուղով է տեղ հասնում։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ լրացուցիչ ծախսերը կանդրադառնան գնի վրա։

Նա կանխատեսում է, որ 1 տոննա եգիպտացորենի գինը 30 դոլարին հասնելու դեպքում հավկիթի ինքնարժեքը 2-3 դրամով կավելանա։ Այսօր դժվար է հաշվել վերջնական սակագներն ու կորուստները, դրանք հայտնի կլինեն, երբ արդեն արգելքն ուժի մեջ մտնի։

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում իր հերթին անհանգստություն հայտնեց այդ առիթով։ Եթե եգիպտացորենը պետք լինի երկաթուղով տեղ հասցնել, դրա մեկ տոննան կարող է 10-15 դոլարով թանկանալ։

«Իհարկե, երկաթուղով բեռները տեղափոխելն ավելի էժան է, սակայն բազում կողմնակի ծախսեր են առաջանում։ Պետք է եգիպտացորենը էլևատոր տանել, ֆումիգացիայի ենթարկել, որ հատիկները չփչանան, հետո պետք է այն լաստանավով հասցնել մինչև Փոթի ու հետ դեպի երկաթուղի։ Իսկ բեռնատարներով մենք ռուս գյուղացիներից կարող էինք միանգամից բերել», – ասաց Ստեփանյանը։

Իհարկե, թռչնաֆաբրիկաները կարող են պայմանավորվել երկաթուղային ընկերության հետ միասին փոխադրումների մեծ ծավալներ իրականացնելու մասին։

Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կանխատեսում է, որ գնաճ է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, առաջին հերթին` թռչնի ու հավկիթի գնաճ։

«Վրաստանի դեպքում գնաճն անխուսափելի է։ Թռչնաֆաբրիկաները երկաթուղուց հեռու են գտնվում, մատակարարները ստիպված են ապրանքը ավտոմոբիլներով տեղափոխել։ Դա լրացուցիչ ծախսեր կառաջացնի ու գները համապատասխանաբար կաճեն», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցագարեիշվիլին։

Փորձագետի կարծիքով` միակ դրականն այն է, որ Վերին Լարսը կազատվի։ Սակայն դա արդիական է միայն ամառային ամենաթեժ սեզոնի համար։

Նշենք, որ 2017 թվականին Հայաստան է բերվել մոտ 50 հազար տոննա եգիպտացորեն, հիմնականում անասնակերի ու թռչնի կերի համար։

Ըստ թեմայի

«Թբիլիսին հայկական քաղաք է». այս արտահայտության համար Վրաստանում հալածում են նրան
Ի՞նչն է պետք բացառել Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում. Փաշինյանի տեսակետը
Վրաստանի այդ որոշումն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա. Շարմազանով
Հայաստանը ցորենի թանկացման հարցով պատրաստվում է դիմել Վրաստանին
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ