00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Մինասյանը կմնա՞, թե կհեռանա Հայաստանի հավաքականից. կրքերը թեժանում են

© Sputnik / Asatur YesayantsГлавный тренер сборной Армении по футболу Вардан Минасян на пресс-конференции (5 сентября 2018). Еревaн
Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян на пресс-конференции (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի խաղարկությունում Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից հետո համացանցում սկսեցին լուրեր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը կարող է հեռանալ ազգային հավաքականից: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ. փորձենք վերլուծել տիրող իրավիճակը:

Խաչիկ Չախոյան, Sputnik

Նախ, ոչ ոք էլ իր գործում հավերժ չէ: Մասնավորապես, ֆուտբոլում մարզիչների հրաժարականները կամ հեռացումները գործնական պրոցեսի մաս են, որ գրանցվում են վատ արդյունքների կամ վատ հարաբերությունների ու էլի մի շարք այլ պատճառներով: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանի նշանակումից հետո մարդիկ տարբեր սպասելիքներ ունեին: Նախ, հաշվի առնելով այս մասնագետի ցույց տված հիանալի արդյունքները հավաքականում 2012 թվականին, շատերը կտրուկ փոփոխություններ ու հաղթանակներ էին ակնկալում մեր ընտրանուց, ոմանք էլ վերապահորեն էին մոտենում այս նշանակմանը:

Вардан Минасян - Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. ովքե՞ր են նրանք

«Մենք մաքսիմալիստ ենք ու միայն հաղթանակ ենք ուզում»: Սա է հայ մարզասերների ու, տվյալ դեպքում, ֆուտբոլի երկրպագուների կարգախոսը: Բայց հաղթանակ ուզելը քիչ է, պետք է իրական պլաններ նախագծել`հաշվի առնել սեփական ու մրցակիցների հնարավորությունները: Իսկ այսօրվա մեր հավաքականն այն թիմը չէ, որ Եվրո 2012-ի ընտրական փուլում հաղթում էր Սլովակիային կամ Մակեդոնիային: Ինչևէ, հիմա Ազգերի լիգայում երկու խաղ անցկացնելուց հետո սկսում ենք կանխատեսել մեր հավաքականի մարզչի ապագա որոշումները:

Այն, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի ու Մակեդոնիայի հետ հանդիպումներում  իր խաղով չտպավորեց, փաստ է (թեկուզ և հաղթեցինք առաջինի հետ խաղում): Սկոպյեում մեր հավաքականը պարզապես չխաղաց ու մտորումների առիթ տվեց: Բայց այս պարտությունից հետո Վարդան Մինասյանի հեռանալը կանխատեսելն արդյո՞ք համապատասխանում է իրականությանը: Համացանցում գրվեց, որ նա նույնիսկ Մակեդոնիայում թիմի մարզմանը չի մասնակցել: Հնարավոր է: Բայց հազար ու մի այլ պատճառ կարող է լինել, այլ ոչ թե միակը` թե նա արդեն պատրաստվում է հեռանալ:

Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների ֆուտբոլի առաջնություն. թարմացվող

Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ նոր ղեկավարության ու գործկոմի նոր անդամների ընտրությունը, չնայած արդեն կարծես թե ամեն ինչ պարզ է: Ռուբեն Հայրապետյանը հեռանում է: Բայց դա դեռևս չի նշանակում, որ հեռանում է նաև Վարդան Մինասյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը հաստատ իր գործի բարձրակարգ մասնագետ է և ունի գործող պայմանագիր մինչև 2019 թվականի վերջը: Մեկ պարտությունից հետո հեռանալը հնարավոր կլիներ, եթե դրանից անմիջապես հետո մարզիչը հայտարարեր այդ մասին: Չեմ կարծում, որ Մինասյանը կարող է հրաժարականի դիմում ներկայացնել այս պահին: Հոկտեմբերին մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկությունում երկու հանդիպում ունի:

Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ հանդիպումներից հետո չեմ բացառում, որ Վարդան Մինասյանի մնալ-չմնալու հարցը նորից քննարկման առարկա դառնա, նույնիսկ եթե մեր հավաքականը երկու խաղերում էլ հաղթանակ տանի: Հիմնական վարկածը լինելու է փոփոխությունները ՀՖՖ-ում, որոնք արդեն հաստատ անխուսափելի են: Ուղղակի չմոռանանք, որ ժամանակին մենք Վարդան Մինասյանին մեր ֆուտբոլի կուռք էինք համարում, և նա դրան արժանի էր իր աշխատանքով ու հավաքականի արդյունքներով: Ավելի լավ է մտածենք, թե ինչպես Մինասյանը կկարողանա բարելավել հավաքականի խաղը ստեղծված իրավիճակում:

Նրա հեռանալը կանխատեսել պետք չէ, Մինասյանը, բնականաբար, հավերժ չի գլխավորելու հավաքականը: Ավելի լավ է մտածենք, թե օրինակ, մարզիչ աշխատելու Յուրի Ջորկաեֆի տարբերակը արդյո՞ք կփոխի մեր հավաքականի խաղը: Որ մարզիչն էլ գա, նրան կատարողներ են հարկավոր: Իսկ մեր հավաքականի ռեսուրսները հաստատ մեծ չեն:

Լրահոս
0