00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական իրարանցում․ Հայաստանի կուսակցությունների փայլն ու թշվառությունը

© Sputnik / Asatur YesayantsСторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Сторонники премьер-министра Никола Пашиняна во дворе Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առավել բարենպաստ հեռանկարներն ունի Փաշինյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ազգային ժողով անցնելու այլ քաղաքական կուսակցությունների շանսերը վերլուծել է Վիգեն Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգտվելով Երևանի ավագանու ընտրություններում իր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակից, հանդես է եկել այս տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ։ Բայց եթե այդ ընտրություններում հայտնի են «Քաղաքացիական պայմանագրի» հեռանկարները, ապա մնացած կուսակցությունների և դաշինքների ապագան ու դերը բավական մշուշոտ են։

Մնացած խորհրդարանական կուսակցությունների շանսերի մասին Sputnik Արմենիան զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Հանրապետական կուսակցության ճակատագիրը

Եթե մայիսին Փաշինյանի օգտին քվեարկելու հարցը որոշվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում, ապա հիմա այդ քաղաքական ուժի ներսում իրավիճակն անվերահսկելի է թվում։

«Լուրջ տարաձայնություններ կան ազդեցության տարբեր խմբերի միջև։ Բայց ինչ վերաբերում է ընտրությունների ժամկետներին, ապա ՀՀԿ-ն հաշտվել է այն մտքի հետ, որ այս փուլում ինքը պարտվել է», — ասաց Հակոբյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարկանիշի հակառակ երեսը. Փաշինյանին պե՞տք է արդյոք «բուտաֆորիական» խորհրդարան

Հանրապետականների որոշումը խորհրդարանի կանոնակարգում շտկումներ անելու և մյուս կուսակցություններին այդ նախաձեռնության մեջ ներգրավելու մասին արագացրել է գործընթացը։ Իրադարձությունների նման զարգացումը, փաստացի, ձեռնտու էր գործող իշխանություններին։

Այս պայմաններում, Հակոբյանի կարծիքով, երկու ամիս անց ընտրություններին մասնակցելը լուրջ քաղաքական սխալ կլինի ՀՀԿ-ի համար, քանի որ այդ դեպքում բացասական արդյունքները կամրագրվեն արդեն դե յուրե։

«ՀՀԿ-ի այն հայտարարությունները, որ նրանք պատրաստ չեն դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, կարող են հիմք ծառայել ապագայում դրանց մասնակցելուց հրաժարվելու համար», — կարծում է քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է այդ ուժի հեռանկարներին, ապա, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ում կմնա զուտ քաղաքական դաշինքը։

Հնարավոր է՝ այն դառնա այն միջուկը, որի շուրջ ձևավորվում է որակապես նոր ուժ (ՀՀԿ-ի վերաբրենդավորումից հետո) կամ կոալիցիա։ Կուսակցության անվանումից կարող են հեռացնել «հանրապետական» բառը։

Որոշ հանրապետականներ հիմա լուծում են հարցերը Փաշինյանի և նրա թիմի մյուս անդամների հետ, և այստեղ խոսքն արդեն կոնկրետ մարդկանց ապագայի մասին է։ Նրանք, հնարավոր է, կփորձեն ինտեգրվել գործող իշխանության կազմում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Հոկտեմբերի 2-ից հետո, երբ կայացել է ԱԺ կանոնակարգում շտկումների հարցով քվեարկությունը և բողոքի ակցիա տեղի ունեցավ խորհրդարանի դիմաց, ԲՀԿ-ի հավակնությունների նշաձողը զգալիորեն նվազեց։

Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր. դեկտեմբերին արտահերթ աժ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն այլևս ընդդիմություն չէ կամ ինչպես երեք րոպեում անցնել «դու»–ի

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և վարչապետ Փաշինյանը հուշագիր են ստորագրել 2018թ-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Դրանով ԲՀԿ-ն փորձում է վերականգնել իր հեղինակությունը։ Ծառուկյանը և նրա թիմը փորձում են դուրս գալ «հակահեղափոխականների» կարգավիճակից և Փաշինյանի օգնությամբ ազատվել «սևերի» պիտակից։

«Նրանք պետք է մասնակցեն ընտրություններին առավելագույն բարենպաստ ֆոնով, որպեսզի թեկուզ ինչ-որ ներկայություն ապահովեն խորհրդարանում։ Կարծում եմ, որ հուշագրում կետեր չկան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածության մասին, առավել ևս գալիք», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե կմտնեն արդյո՞ք ԲՀԿ ներկայացուցիչներն ապագա կառավարության կազմի մեջ։

Համենայն դեպս՝ հասարակական տրամադրությունները վկայում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կլինի մեծամասնություն, և կոալիցիայի անհրաժեշտություն կարող է  չլինել։

Փաշինյանի կուսակցությունը կարող է պորտֆելներ տրամադրել՝ ելնելով ինչ-որ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես ավելի վաղ դա արել է Հանրապետականը՝ ԲՀԿ-ի և Հ.Յ.Դ.-ի դեպքում։

Հ.Յ.Դ.

Հասկանալի է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենալու առանձին, նախընտրական դաշինքի մասին առայժմ խոսք չկա։ Եվ, եթե ղեկավարվենք Երևանում վերջին ընտրությունների արդյունքներով, ապա նոր խորհրդարան անցնելու շանս ունեն ընդամենը մի քանի քաղաքական ուժեր, ընդ որում Դաշնակցությունը դրանց թվի մեջ չէ։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ցինիկ քաղաքականություն. Փաշինյանի ինչի՞ն է պետք «ընդդիմադիր» խորհրդարանը

«Դաշնակցության» հետ գործող իշխանությունների համագործակցությունը կարող է բխել միայն քաղաքական նպատակահարմարությունից»,- ասաց քաղտեխնոլոգը։

Հ.Յ.Դ.-ն պետք է համոզիչ փաստարկներ բերի, որպեսզի Փաշինյանն անհրաժեշտ համարի կոալիցիա ստեղծելը։ Հակոբյանի տեսանկյունից՝ հիմա նման հեռանկար պատկերացնելը դժվար է։

«Լույս» դաշինքը

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքում Փաշինյանի նախկին գործընկերներին, ապա նրանք հնարավորություն ունեն ոչ միայն մտնել խորհրդարան, այլ նաև պայքարել ԲՀԿ-ի հետ երկրորդ տեղի համար, որը վերջին շրջանում հեղինակության լուրջ կորուստ է ապրել։

Բացի այդ, խորհրդարանում տեղի համար պայքարում կա ևս մի հետաքրքիր պահ։ Ամենայն հավանականությամբ, կընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, որը ենթադրում է խորհրդարանում չորս ուժերի առկայություն։ Ընդ որում` պարտադիր չէ, որպեսզի դրանք հաղթահարեն 4-տոկոսանոց արգելքը։

«Այստեղ կծավալվի բավական հետաքրքիր պայքար, կարող են լինել հետաքրքիր տարբերակներ, առավել ևս, որ քաղաքական դաշտը հիմա գտնվում է ամբողջական վերափոխման փուլում», — նշեց Հակոբյանը։

Հնարավոր է՝ դրանք լինեն ուժեր, որոնց կազմում ընդգրկվեն հասարակական շարժումների ընթացքում ակտիվություն դրսևորած, բայց ինչ-ինչ պատճառներով  իշխանություն չմտած մարդիկ։

Իշխանությունների համար ավելի հարմար կլինի, եթե խորհրդարան անցնեն նման ուժերը։ Հակոբյանը չի բացառում, որ գործող իշխանությունների ներկայացուցիչները որոշակի դեր կխաղան այդ ուժերի պահպանման գործում։

Լրահոս
0