00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդարաններ ընտրում են առողջ բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով

© Sputnik / Asatur YesayantsГраждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես հայտարարվել է, պետք էր անցկացնել գալիք գարնանը։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները, սկզբնական հայտարարությունների համաձայն, պետք էր անցկացնել 2019թ-ի գարնանը, այլ ոչ թե դեկտեմբերին։ Եվ նրա մեջ չի խոսում կուսակցության առաջնորդը, որը չի հասցնում մասնակցել շուտափույթ ընտրական գործընթացներին։

Президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Նախագահն արձակել է խորհրդարանը

Մանուկյանի խոսքով՝ ԱԺՄ-ը գարնանը կմասնակցեր ընտրություններին, հիմա դա հիմնավորված չի լինի։ Ավելին, նա կարծում է, որ իդեալական կլիներ  այդ ընտրությունները երկու  տարի հետո անցկացնելը, իսկ մինչ այդ արժեր զբաղվել պետության արդյունավետ կառավարում ստեղծելով՝ ներգրավելով իրենց ոլորտներում կոմպետենտ մարդկանց, իսկական պրոֆեսիոնալների։

Այդ ժամանակ կարելի էր ստեղծել կառավարություն, որը ձեռնտու կլիներ բոլորին, և որտեղ ընդդիմությունը լուրջ վերահսկող դիրքեր և դերեր կունենար։ Այդ ամենը կնպաստեր պետության, դրա կառավարման համակարգի ամրապնդմանը, ներքաղաքական միջավայրի առողջացմանը։ Մի խոսքով՝ Մանուկյանը ուշ ընտրությունների մեջ շատ դրական կողմեր է տեսնում բացասականի բացակայության պարագայում։

Եվս մի նրբություն․ հեղափոխական փոփոխությունների և հետհեղափոխական գործընթացների ժամանակ մարդիկ, որպես կանոն, առաջնորդվում են զգացմունքներով , այլ ոչ թե առողջ բանականությամբ։ Զգացմունքներն ինքնին վատ բան չեն, բայց պետության ճակատագրի հետ կապված հարցերի լուծման մեջ, ինչպիսիք են խորհրդարանական ընտրությունները, տրամաբանությունը և առողջ դատողությունն ավելի անհրաժեշտ են։

Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն ցրվում է իրավունքի ուժով

Առայժմ զգացմունքային ֆոնը թեժ է, կարծում է Վազգեն Մանուկյանը և մտավախություն հայտնում, որ ընտրությունները կվերածվեն որոշակի անձանց «կողմ» կամ «դեմ» քվեարկելուն, այլ ոչ թե հանուն երկրի զարգացման ապագա ճանապարհի։ «Սևերի» և «սպիտակների» բաժանելը, ինչն ակնհայտ է հասարակությունում, չափազանց վտանգավոր է, և, անպայման, զգացնել կտա իրեն նման անարդարացի շտապողականության դեպքում։

Եվ Վազգեն Մանուկյանը ճիշտ է, ի վերջո, ի՞նչ տարբերություն ընտրություններում հաղթած քաղաքական ուժի համար․ կկազմի՞ արդյոք խորհրդարանում նրա ներկայությունը 80 կամ 60 տոկոս։ Ինչո՞ւ անցկացնել ընտրություններ, որոնք այդքան օգտակար չեն լինի հասարակության և երկրի համար, ինչպիսին կարող էին լինել, եթե իրադարձությունները չշտապեցվեին։

Մանուկյանը չի կարծում, որ մինչև գարուն Փաշինյանի և նրա թիմի վարկանիշն այնքան ընկնի, որ նրանք պարտվեն ընտրություններում։ Այստեղ հարգարժան քաղաքական գործչի հետ կարելի է վիճել․ վարկանիշն անկում չի ապրի այդ թիմի ճիշտ գործողությունների դեպքում, իսկ դրանք, ցավոք, դեռ այդքան շատ չեն, որքան ցանկալի կլիներ։

Депутат от фракции РПА Ваграм Багдасарян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Ի հեճուկս «սև–սպիտակի»` ՀՀԿ–ն խորհրդարան անցնելու շանսեր ունի. քաղտեխնոլոգ

Իհարկե, լիովին հնարավոր է, որ ընտրություններից հետո զգալիորեն կփոխվի նաև կառավարության կազմը, նրա պրոֆեսիոնալ մակարդակը և երկրի զարգացման ընդհանուր ուղղությունը։ Չպետք է անտեսել նաև քաղաքական ուժերի միջև հնարավոր թաքուն պայմանավորվածությունները, որոնց մասին լայն հասարակությունը, իհարկե, տեղյակ չէ։

Բայց այդ ամենը դեռ ենթադրություններ են, իսկ իրականությունը, որին պետք է հենվել գնահատական տալիս, այդքան էլ լավատեսություն չի ներշնչում։ Վերջին 30 տարիներին մենք վարժվել ենք ապրել լավագույնի հույսերով, և եթե դրանք հիմա էլ չիրականանան, դա բավական հեշտ կտանենք, չէ՞ որ սկզբունքորեն նոր բան տեղի չի ունենա։

Որոշ պատգամավորների մյուսներով փոխարինելն ինքնին ոչինչ չի երաշխավորում, և եթե մենք զգացմունքների վրա հիմնվելով քվեարկենք ոմանց դեմ, ոմանց կողմ, ապա երաշխիք չկա, որ մյուսները նախկինները չեն լինի՝ միայն փաստաթղթերում այլ անուններով։

Վազգեն Մանուկյանը հենց դրանից է վախենում, և նրանք, ովքեր կարողանում են որոշակի նշանակություն չտալ զգացմունքներին։

Լրահոս
0