00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր հաղթաթղթեր օպոնենտներին. ինչի՞ տեղիք տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը

© Sputnik / Владислав ВодневИ.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով` Sputnik-ի համար

Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի հանդեպ ուշադրությունը սևեռվել էր շատ ավելի վաղ, քան մեկնարկելը։ Իսկ պատճառը մեկն էր. ենթադրվում էր, որ Ղազախստանի մայրաքաղաքում քննարկելու են ցանկացած ինտեգրացիոն կառույցի համար ամենակարևոր` կադրային հարցը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Գժտության գլխավոր քարտուղար. Հայաստանի «ձախողումը» ՀԱՊԿ–ի ներսում շահերի բախում առաջացրեց

Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի լիազորությունները ժամանակից շուտ կասեցվեցին։ Նախորդ տարվա ապրիլին այդ պաշտոնում հաստատվեց հայկական բանակի գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Նա փոխարինել էր գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը ՀԱՊԿ–ը գլխավորում էր ստեղծման պահից։ Ընդ որում` Խաչատուրովի գալը կազմակերպվեց նոր կանոնակարգի համաձայն։ Տվյալ պահին կազմակերպության գլխավոր քարտուղարը հաստատվում է երեք տարով` մասնակից յուրաքանչյուր երկրից` այբբենական կարգով։

Ընթացակարգերի ու պատճառների միջև

Երևի, ՀԱՊԿ–ի կադրային աշխատանքը կարող էր աննկատ անցնել, եթե չլինեին դրան ուղեկցող քաղաքական հանգամանքները։ Հայաստանում այս մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների նկատմամբ  մի շարք քրեական գործեր բացվեցին։ Յուրիր Խաչատուրովը նույնպես այդ պաշտոնյաների ցանկում հայտնվեց։ Նրան 2008 թվականի մարտի իրադարձությունների սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր ներկայացվել, այդ ժամանակ Խաչատուրովը երևանյան կայազորի զորամասերի հրամանատարն էր։

Нарек Галстян - Sputnik Արմենիա
Գալստյան. «Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ում պաշտոնը կյուրացներ կարճ ժամանակահատվածում»

Այստեղ Մոսկվայի ու Երևանի միջև լուրջ տարաձայնություններ առաջացան։ Եթե հայկական նոր կառավարության համար Խաչատուրովի, նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը բացառապես ներքին քաղաքական իրադարձություն էր թվում, ապա Մոսկվայի համար դա ՀԱՊԿ–ում ընդունված  ընթացակարգերի խախտում դարձավ։ Նախ և առաջ` այն պատճառով, որ ինտեգրացիոն կառույցի գլխավոր քարտուղարն ունի իմունիտետ, որից կարող է նրան զրկել միայն այդ կառույցը։

Ֆորմալ իրավական ասպեկտներից բացի իրավիճակը լարում են նաև հույզերը, որոնք անխուսափելի են Հայաստանում հեղափոխական ցնցումների գնահատման դեպքում։ Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ մայրաքաղաքներում զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը կասկածամտորեն են նայում։

Փաստացի յուրաքանչյուր երկիր ունի իր փորձը (այդ թվում` կտրուկ բացասական), թե ինչպես է «հանուն արդարության ու լավ կյանքի» պայքարը լուրջ ցնցումների ու հակամարտությունների հանգեցնում։

Դրան նաև այլ բարդություններ ավելացնենք, որոնք ուղղակիորեն կապված չեն մարտի 1–ի գործի հետ։ Պետք չէ մոռանալ, որ նախորդ տարի Յուրի Խաչատուրովի հաստատումը գլխավոր քարտուղարի պաշտոնում միանշանակ չէր ընթացել։ Մոսկվան ստիպված էր օգտագործել իր ողջ ազդեցությունը` Մինսկի ու Աստանայի գործընկերների հետ երկխոսության ժամանակ։ Յուրաքանչյուր հետխորհրդային պետություն չափազանց զգայուն է արձագանքում անջատողականության ու տարածքային ամբողջականության խախտման հետ կապված հարցերին։ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած անկախ պետությունների ինքնությունները ձևավորման փուլում են ու, որպես հետևանք, մենք տեսնում ենք, թե որքան ցավոտ են ընկալվում հանրապետությունների դեռ խորհրդային տարիներին հաստատված սահմանները հարցականի տակ դնելու փորձերը։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
էդուարդ Շարմազանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Մտահոգիչ է, եղբայր»

Այս համատեքստում կարելի է հիշել Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի զգույշ արձագանքը կապված Հայաստանի միանալուն սկզբում Մաքսային, հետո՝ Եվրասիական տնտեսական միությանը, հաշվի առնելով, որ դե ֆակտո Արցախը, որը իրավաբանորեն չեն ճանաչում ո՛չ Մինսկը, ո՛չ Աստանան, ո՛չ Մոսկվան, Հայաստանի հետ տնտեսության ու անվտանգության ընդհանուր տարածք է։ Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև բարդ երկխոսությունը` կապված Հայաստանի ներկայացուցչի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դերում հաստատելու հետ։ Պետք է արդյո՞ք զարմանալ, որ «Խաչատուրովի գործից» հետո ՀԱՊԿ–ի ներսում «հայակասկածամտության» կողմնակիցները լրացուցիչ հաղթաթղթեր ստացան։

Հետաձգված խաղ ու անհարմար հարցեր

Սակայն Աստանայի գագաթնաժողովն անցավ, իսկ ամենակարևոր կադրային  որոշումը չկայացվեց։ Այն հետաձգվել է մինչ դեկտեմբեր։ Ի՞նչ է կարելի ակնկալել 2018 թվականի վերջին։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Կոլլիզիա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ. ինչո՞ւ Փաշինյանը կարող է զիջել

Ակնհայտ է, որ գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ մասնակից երկրների առաջնորդները ուզում էին խուսափել այդ սուր թեմայի հրապարակային դեբատներից։ Պարզապես այն պատճառով, որ վիճաբանությունները ևս մեկ անգամ կցուցադրեին կազմակերպության ներսում առկա տարաձայնությունների մասին։ Այստեղ, սկզբունքայնորեն, ոչ մի նոր բան չկա։  Փաստացի ՀԱՊԿ շրջանակում մենք հստակ տարածաշրջանային մասնագիտացում ենք տեսնում։ Կենտրոնական Ասիայի երկրները չուզելով են համերաշխություն հայտնում Հայաստանին Արցախի վերաբերյալ, միաժամանակ Երևանին այդքան էլ չեն հետաքրքրում ոչ տաջիկա–աֆղանական սահմանի իրավիճակը, ոչ էլ այդ տարածաշրջանի երկրների երկկողմանի հարաբերությունների խնդիրները։ Ու թեև Ռուսաստանը, թերևս, ՀԱՊԿ միակ անդամն է, որը ակտիվ խաղում է բոլոր երեք (Կենտրոնական Ասիա, Անդրկովկաս, Բելառուս) ուղղություններում, այլ մասնակիցները միշտ չէ, որ պատրաստ են համաձայնել Մոսկվայի մոտեցումների հետ։

Դրա առավել վառ օրինակը 2008 թվականի իրադարձություններն են Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում, 2014 թվականի Ղրիմի ու Դոնբասում շարունակվող հակամարտությունը։

Այո, Ռուսաստանի շահերին ոչինչ չի հակասում, սակայն միաժամանակ նրբություններ կան` գործընկեր երկրների և տեսակետների ու մոտեցումների լրիվ միասնականությունն արձանագրելու համար։

Главы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գագաթնաժողովում ստորագրվել է հռչակագիր սպառազինություն առաքելու մասին

Կարծում եմ`հենց դրանով է պայմանավորված կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը ոչ հրապարակային դիվանագիտության ձևաչափ տեղափոխելու ձգտումը, որտեղ իրենց տեղը կգտնեն և՛ բարդ համաձայնությունները, և՛ ոչ ֆորմալ պայմանավորվածությունները։ Ամեն դեպքում կլինեն կողմեր, որոնք դժգոհ կլինեն վերջնական արդյունքից։ Եթե Հայաստանը Խաչատուրովին մինչև 2020 թվականը ժամկետով փոխարինելու իրավունք ստանա, կասեն, որ Մոսկվան սատարում է «թավշյա հեղափոխություններին»։ Եթե կազմակերպության ղեկավար առաջադրելու իրավունք ստանա Մինսկը, կակտիվանան այն կողմերը, որոնք ՀԱՊԿ–ն ու այլ ինտեգրացիոն նախագծերը Հայաստանի համար  անպետք բեռ են համարում։ Ու իհարկե կլինեն խոսակցություններ Երևանի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխման, կամ առնվազն շտկումների մասին։

Այն, որ նախաձեռնություններ են եղել ոչ թե պետության առաջին դեմքերից, այլ հայտնի բլոգերներից կամ սոցցանցերի օգտատերերից, չպետք է անլուրջ տպավորություն  թողնի։

Այսօր «նոր ԶԼՄ–ների» ու ոչ  կառավարական ռեսուրսների դերակատարությունը շատ կարևոր է։

Առանց կապվածության ԱՄՆ–ի ու դրա դաշնակիցների հետ, պարզապես որպես հասարակական կարծիքի ձևավոր կարևոր աղբյուր։

Չսպասել առավելագույնի, այլ պահպանել նվազագույնը

Իսկ ինչպե՞ս այդ դեպքում գնահատել ՀԱՊԿ–ի օգտակարությունն ու արդյունավետությունը։ Պատասխանն ուղղակիորեն կախված է այն բանից` ինչ ենք ակնկալում այդ միավորումից։ Եթե ուզում ենք տեսնել ՆԱՏՕ–ի նման կառույց՝ խիստ կարգապահությամբ ու միանման ստանդարտներով, ապա այդ հույսերը դժվար թե կարճաժամկետ կամ միջաժամկետ հեռանկարներում իրականացվեն։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Հայկական կողմը տապալել է Աստանայի գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը. ԶԼՄ

Պետք  նաև հասկանալ ու հաշվի առնել առկա բոլոր օբյեկտիվ սահմանափակող փաստերը։ Հետխորհրդային երկրները դեռ իրենց ինքնության ձևավորման փուլում են։ Այդ պատճառով առաջին պլանում նրանց մոտ ազգային էգոիզմն է (այս դեպքում օգտագործում ենք այդ հասկացությունն առանց բացասական իմաստի)։ Դրանք շատ զգույշ են վերաբերվում իրենց ինքնավարության փոխանցմանը կազմակերպությունների, լինի դա ՀԱՊԿ–ը, թե ԵԱՏՄ–ն։ Ինտեգրացիոն նպատակների ու սեփական շահերի միջև  ընտրություն կատարելիս հիմնականում նախընտրում են երկրորդը։ Հարցը երկրների, կառավարությունների կամ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կոնկրետ ազգանունները չեն։ Պարզապես ոչ մեկին չի հաջողվել ստեղծել արդյունավետ  ինտեգրացիոն մոդել առանց նույնքան արդյունավետ ազգային պետականության։

Աստանայի գագաթնաժողովում ՀԱՊԿ դիտորդի ու գործընկերոջ կարգավիճակների իրավական ձևակերպման փաստաթղթեր ընդունվեցին։ Ակնհայտ է երրորդ երկրներ հետ կազմակերպության  ընդլայնման հնարավորությունը։ Սակայն առաջարկություն չեղավ։ Ամենայն հավանականությամբ վերոհիշյալ պատճառներով։ Մասնակիցների քանակական ավելացումը դժվար թե ինտեգրացիոն միավորմանը նոր որակ տա։ Միայն նոր հակասություններ կավելացնի ու լրացուցիչ դիվանագիտական վարպետություն կպահանջի։

Президент Казахстана Нурсултан Назарбаев встречает и.о. премьер-министра Армении Никола Пашиняна перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում

Այսպիսով` ՀԱՊԿ–ը չպետք է ակնկալի առավելագույնը, բայց պետք է գնահատել այն նվազագույնը, որն արդեն կա։ Երևանում չեն կարող անընդհատ բողոքել  կազմակերպությունում Արցախի շուրջ կոնսոլիդացված դիրքորոշման բացակայությունից, բայց հենց մասնակցությունը ՀԱՊԿ–ում թույլ է տալիս Ռուսաստանից ցածր գներով ու վարկով զենք ստանալ։ Հակառակ դեպքում շուկայական սկզբունքների գերակայություն ու մատակարարումների արժեք կլինի, ինչպես, ասենք, Հնդկաստանի դեպքում։ Հնարավոր է, որ Կենտրոնական Ասիայի երկրներին Արցախի հարցն այդքան էլ հետաքրքիր չէ, սակայն Մոսկվայի հետ նրանք ահաբեկչության զսպման լավ գործնական փորձ են հավաքել։

Ու Մինսկն էլ Արևմուտքի կողմից այլ կերպ է ընկալվում, քան եթե կլիներ Մոսկվայի գործոնի բացակայության պարագայում։

Միաժամանակ պետք չէ անտեսել երկկողմանի օրակարգը։ Եղած տարաձայնությունների ֆոնին ՀԱՊԿ անդամ առանձին երկրների հետ Մոսկվայի երկխոսությունները հեշտանում է լրացուցիչ հարթակի առկայությամբ։

Լրահոս
0