00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սառնություն ՀԱՊԿ անդամների միջև. խնդիրներն «ավելորդ ականջների ու աչքերի» համար չեն

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի հարցում Երևանն ինքն իրեն ակնհայտորեն քաշեց, և կազմակերպության գործընկերների դժգոհությունն այդ առումով կարելի է հասկանալ։ Բայց գլոբալ տարածաշրջանային ռազմական կազմակերպության շրջանակներում որոշ «համախոհների» պահվածքը մի շարք լուրջ հարցեր է առաջ քաշում։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, անկասկած, չափազանց կարևոր է կազմակերպության ցանկացած անդամի համար։ Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ ՀԱՊԿ–ի շուրջ միավորված դաշնակից երկրներից յուրաքանչյուրը կարող էր դժգոհություն հայտնել Հայաստանի կողմից արած «կիքսի» վերաբերյալ։
Միևնույն ժամանակ կանխատեսելի էր, որ նրանցից մի քանիսը կցանկանան օգտվել գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին հետ կանչելու իրավիճակից։ Օրինակ՝ մեկ տարի շուտ Հայաստանից խլել առաջնության դափնին (պաշտոնը ռոտացիայի կարգով փոխանցվում է ըստ այբբենական հերթականության – խմբ.)։ Սակայն անկեղծ լինենք ինքներս մեզ հետ` պաշտոնական Երևանը Խաչատուրովի հետ կապված պատմության մեջ սխալ գործեց։

Заместитель генерального секретаря ОДКБ Валерий Семериков - Sputnik Արմենիա
Կրքերը թեժանում են. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նոր հայտարարություն է արել

Ընդհանրապես, որևէ կազմակերպության շրջանակներում ավելի բարձր, ավելի ձեռնտու պաշտոնի համար մրցելը սովորական բան է, հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին գլոբալ քաղաքականությունն է։ Եվ այդ առումով ՀԱՊԿ անդամների նեղ շրջանակում որոշակի տարաձայնություններն իսկզբանե կանխատեսելի էին։

Հասկանալի է, որ ՀԱՊԿ կանոնադրության կոնկրետ կետ խախտելու (եթե նման բան եղել է) կամ կազմակերպության իմիջին հարված հասցնելու (իսկ դա իսկապես այդպես է) դեպքում փակ դռների հետևում երկրների միջև կարող էին բավական լուրջ տարաձայնություններ առաջանալ։

Բայց միայն յուրայինների միջև և հենց փակ դռների հետևում։ Այլ ոչ թե այնպես, ինչպես տեղի ունեցավ Աստանայում հրավիրված վերջին ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Երբ խնդիրը, որը, կազմակերպության կանոնադրության համաձայն, պետք է լուծվի ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների կոնսենսուսի միջոցով, «տանից» դուրս էր հանվել։ Ապա բարձր հայտարարություններ հետևեցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, Բելառուսին կանցնի արդեն դեկտեմբերին։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Փաշինյանի խիստ հռետորաբանությունը․ ի՞նչ անել ՀՀԿ-ի «մեխի» ու ՀԱՊԿ-ի «նալի» արանքում

Ղազախստանի նախագահ Նազարբաևը, օրինակ, անմիջապես հայտարարեց, որ Հայաստանից (պաշտոնը Հայաստանինն է մինչև 2020 թվականը–խմբ.) այս պահին նոր գլխավոր քարտուղար նշանակելն իմաստ չունի։ Քաղաքականության «պատրիարքը» բացատրեց դա նրանով, որ այդ տարվա ընթացքում նոր ղեկավարը նույնիսկ չի հասցնի այցելել ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները։

Սակայն իրավիճակն ակնհայտորեն սրեց մեկ այլ «պատրիարք»` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա քննարկեց գլխավոր քարտուղարի պաշտոնում իր երկրի թեկնածությունը ոչ այլ մեկի, քան Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլով հետ։

Մի երկրի ներկայացուցչի, որը կազմակերպության անդամ չէ։ Ավելին՝գագաթաժողովին (որպես դիտորդ) մասնակցելու Ադրբեջանի ցանկությունն արգելափակվել էր հենց Հայաստանի կողմից։

Երևանի նման պահվածքի պատճառներն ավելի քան պարզ ու հասկանալի են։ Բավական է ասել, որ երկրների միջև հավակնությունները միայն Արցախով և շրջափակումով չեն սահմանափակվում։ Սակայն Աստանայի գագաթնաժողովին որպես դիտորդ Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանի կողմից արգելափակելու պատճառներից մեկն առանձին է պետք ներկայացնել։

Չէ՞ որ Աստանայում տեղի ունեցած գագաթաժողովին քննարկվում էր ոչ միայն Հայաստանն ու նրա թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Անդրադարձ է եղել նաև զուտ ռազմական բնույթի հարցերի։

Քննարկվել է հենց կազմակերպության շրջանակներում ռազմավարական գործընկերության հարցը։ Նեղ շրջանակում, փակ դռների հետևում խոսվել է ռազմական համագործակցության զարգացման և միջազգային ահաբեկչությանը համատեղ հակազդելու մասին։

Ակնհայտ է, որ Մինսկն ու Աստանան կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներ էին հետապնդում։

ՀԱՊԿ նպատակների շրջանակում համատեղ համագործակցությանն առնչվող ռազմական թեման, ինչպես ասում են «ավելորդ ականջների ու աչքերի» համար չէ։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Ի՞նչ իրավունքով. Փաշինյանը հարցեր ունի Բելառուսի և Ղազախստանի նախագահներին

Հասկանալի է, որ Ղազախստանի և Բելառուսի նման հզոր երկրների ղեկավարները քաղաքական գործիչ լինելով, այդ ամենը բոլորից լավ են հասկանում։ Յուրաքանչյուրն ավելի քան լուրջ նախագահական ստաժ ունի (Լուկաշենկոն` 24 տարի, Նազարբաևը` 28 տարի)։ Իսկ դա նշանակում է, որ «վեճը տանից հանելով», «պատրիարքները» կոնկրետ քաղաքական (ես կասեի աշխարհաքաղաքական) նպատակներ էին հետապնդում։

Չէ՞ որ նույն Մինսկը դաշնակցային հարաբերություններ և կոնկրետ տնտեսական (այդ թվում՝ էներգակիրների և սպառազինության վաճառքի առումով) շահեր ունի Ադրբեջանի հետ։ Եվ նա (Մինսկը) հաճույքով Բաքվին կօժանդակի Երևանին գոնե փոքր-ինչ վնաս հասցնելու հարցում։ Բացի այդ, Ղազախստանը ևս, որն ավելի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան Հայաստանի հետ կօժանդակի իր դաշնակցին։

Բայց չէ՞ որ դա արդեն ամբողջությամբ հակասում է բոլոր այն սկզբունքներին, որի հիման վրա էլ ստեղծվել է (և հաջողությամբ զարգանում է) ՀԱՊԿ–ը։ Այդ իսկ պատճառով էլ լարված, գրեթե սկանդալային իրավիճակ առաջացավ, երբ Հայաստանը առողջ տրամաբանության շրջանակում որոշեց պարզաբանումներ պահաջել և՛ Մինսկից, և՛ Աստանայից։

Եվ ամենևին էլ «միջազգային գլխավոր դատախազության» դիրքից արված պահանջի տեսք չունի սա, ինչպես Հայաստանի ղեկավարի խոսքերը գնահատեցին Մինսկում։ Պահանջը պետք է գնահատել բացառապես ՀԱՊԿ-ի նման ռազմական կազմակերպության շահերից, սկզբունքներից, և ինչու ոչ՝ անվտանգությունից ելնելով։

Իրավիճակը փորձեց մեղմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որը ստիպված էր լսարանին բացատրել գագաթաժողովին եղած երկու դիրքորոշումները` և՛ Հայաստանի, և՛ Ղազախստանի։ Ընդ որում, (հատուկ նշենք) չհիշատակեց Բելառուսի առաջնորդի պահվածքի մասին, որը չսպասելով փակ դռների հետևում կայանալիք կոնսենսուսին, արդեն խորհրդակցում էր «երրորդ երկրի» ներկայացուցչի հետ։ Ինչն իսկապես անընդունելի էր։

Լրահոս
0