00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան-Լուկաշենկո հակամարտությունը. ՀԱՊԿ-ում համակարգային սխալներ կա՞ն

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սակայն այս իրավիճակում Կրեմլն ինչ էլ անի, մի այլ բան է ակնհայտ։ Եթե հորիզոնական կապեր հաստատելու ընդհանուր կամք չդրսևորվի, ոչ մի ինտեգրացիոն աշխատանք էլ չի ստացվի. կպահպանվի միայն ներկայիս ստատուս քվոն` Կազմակերպության արդյունավետության մասին մշտական հարցերով։ Բայց եթե ՀԱՊԿ–ն ուզում է հակակշիռ դառնալ ՆԱՏՕ–ին ու տեղ զբաղեցնել միջազգային ասպարեզում, այդ բարդ հարցերը պետք է լուծվեն։

Սերգեյ Մարկեդոնով` ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին այդ ինտեգրացիոն կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը տեղափոխվել է հանրային հարթություն` Հայաստանի և Բելառուսի առաջին դեմքերի մասնակցությամբ։ Ընդ որում, և՛ Փաշինյանը, և՛ Լուկաշենկոն, և՛ երկու պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն ձգտում ավելորդ զսպվածության։ Հակառակը, նրանք հաճույքով օգտագործում են անթույլատրելի  խիստ գնահատականներ ու այլաբանություններ։

Делегация Армении во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
«ՀԱՊԿ–ն իր դերը վերաիմաստավորելու կարիք ունի». փորձագետները Երևան-Մինսկ մենամարտի մասին

Ինչպես ստացվեց, որ մեծամասամբ տեխնիկական առօրեական աշխատանք կատարող պաշտոնյայի հաստատումն այդքան ուշագրավ քաղաքական իրադարձություն դարձավ։ Ինչն է այդ իրավիճակում պայմանավորված պահի իրադրությամբ, իսկ որ խնդիրներն են համակարգային բնույթ կրում ու կախված չեն երկու ազգային առաջնորդների բնավորություններից։ Դրա դեմ պայքարը շատ կարևոր է, քանի որ այդ հարցերի պատասխաններից կախված են ոչ միայն հայ–բելառուսական հարաբերությունները, այլև եվրասիական ինտեգրման դինամիկան։

Վիճաբանություն դաշնակիցների միջև

Առաջին  հայացքից Մինսկի ու Երևանի միջև վեճի լուրջ թեմա չկա։ Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են։ Նախկինում ինչ խնդիրներ էլ լինեին երկրների միջև, Մինսկն ու Երևանը այժմ նույն ինտեգրացիոն կառույցներում են` ՀԱՊԿ ու Եվրասիական տնտեսական միության մեջ։ Հրապարակային խիստ վիճաբանության մասնակից դարձած երկու երկրներն էլ դիտարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես կարևոր ռազմավարական առաջնահերթություն։ Միաժամանակ չի կարելի ասել, որ Հայաստանը ու հատկապես Բելառուսն էլ այդ ուղղությամբ խնդիրներ չունեն։ Դրանք կային ու կան, ու ժամանակ առ ժամանակ բուռն քննարկումների առիթ են դառնում ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագետների շրջանում։ Բայց ամեն դեպքում դա մրցակիցների կամ ընդդիմադիրների հարաբերություններ չեն։

Сурен Суренянц - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սուրենյանց. «ՀԱՊԿ–ի ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է»

Հայաստանն ու Բելառուսը հարևաններ չեն։ Հետաքրքիր է, որ հետխորհրդային տարածքում ամենաբարդ հարաբերությունները լինում են հենց հարևան երկրների միջև։ Որպես կանոն, դրանք հանգավորված են էթնոքաղաքական ու քաղաքացիական հակամարտությունների, փախստականների ու հակամարտության այս կամ այն կողմին աջակցելու հետ։ Մինսկն ու Երևանն այս առումով բացասական օրակարգ չունեն։ Միաժամանակ Բելառուսը Արցախյան հարցը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական անդամ է։ Ու թեև այդ կարգավիճակը համանախագահի կարգավիճակի պես կարևոր չէ, երկկողմանի հարաբերությունների առումով դա կարևոր խորհրդանշական կապիտալ է։ Տարիներ շարունակ դա թույլ էր տալիս Երևանին ընկալել Մինսկը ոչ միայն որպես դաշնակից երկիր, այլև որպես գործընկեր, որը պատրաստ է մասնակցել Հայաստանի անվտանգությանը սպառնող  հակամարտության կարգավորմանը։

Այնուամենայնիվ, ՀԱՊԿ երկու երկրները միտված են միմյանց հետ խիստ մրցակցության։ Իրավիճակը մի քանի գործոն է սրում։

Նախ` Հայաստանում շուտով ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվելու, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարող է երկրում այնպիսի իշխանություն ստանալ, որի մասին նրա նախորդները կարող էին միայն երազել։ Նա բարձր վարկանիշ ունի, որը դժվարանում են վիճարկել նույնիսկ վարչապետի պաշտոնակատարի ծայրահեղ տրամադրված ընդդիմադիրները, իսկ բոլոր այն ուժերը, որոնք կարող են նրա հետ պայքարի մեջ մտնել, մասնատված ու ապակողմնորոշված են։

Ален Гевондян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղևոնդյան. «Բելառուսը մեսիջ էր հղում` համապատասխան ենթատեքստերով»

Սակայն հենց դա է Փաշինյանի համար լուրջ մարտահրավերներ ստեղծում։ Նրա անունը սկսել է ասոցացվել արագ հաղթանակների հետ ու նրա թիմի լավ PR-ը հաստատում է այդ իմիջը, իսկ դա նաև չափազանցված ակնկալիքներ է ստեղծում։ «Նիկոլն եկավ, Սերժը գնաց», «Փաշինյանը խոսեց Ալիևի հետ, միջադեպերը շփման գծում պակասեցին»։ Պուտինի, Մերկելի, Մակրոնի հետ լուսանկարների ֆոնին խորհրդարանական մրցավազքի ներկայիս ֆավորիտը իրականության արարիչ է թվում։ Նրանից նոր ու նոր հաջողություններ են սպասում։ Ու ահա այստեղ ճանապարհին առաջանում է պարզ ու կարծես ընթացակարգային մի հարց։ Քանի՞ նման հարցեր է վերջին ամիսներին Փաշինյանը լուծել Հայաստանի ներսում։ Ընտրողը կարծում է, արտաքին քաղաքականությունում էլ ժողովրդի սիրելին նույնպես կարող է հարցեր լուծել։ Ու այդ տրամաբանությամբ նրա համար շատ դժվար է հետ կանգնել։

Հետո էլ, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ ունենար բացառությամբ «Յուրի Խաչատուրովի գործի» քննադատությամբ, դա առանձնապես այդքան ազդեցիկ չէր լինի։ Սակայն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո սկսեց հրապարակայնորեն քննարկել այդ հարցը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Դրանից մեկ շաբաթ անց Բելառուսի մայրաքաղաք այցով գնացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու նախագահն էլ խոսել էին երկկողմանի հարաբերություններում դրական դինամիկայի ու խնդիրների բացակայության մասին։ Ստեղծված իրավիճակում նման բաները սուր են ընկալվում, հատկապես, էթնոքաղաքական հակամարտությունների մեջ գտնվող երկրների կողմից։ Ու արդյունքում հայկական լրատվամիջոցները սկսում են մեջբերել Լուկաշենկոյի հայտարարություններն Ադրբեջանի մասին՝ որպես «բարեկամական հանրապետության» ու «ռազմավարական գործընկեր»։

Заседание Совета коллективной безопасности ОДКБ в Астане - Sputnik Արմենիա
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի կարևորում. ավելի խորքային հարցեր կան

Իսկ Ստանիսլավ Զասի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Մինսկի թեկնածուի կենսագրության բազմաթիվ փոխադրություններում հիշատակվում է, որ 1985 թվականին նա գերազանց ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը։ Ու այն փաստը, որ խորհրդային այդ տարիներին հանրապետություններն ընդհանուր խորհրդային բանակ ունեին, չի ազատում կարծրատիպերից։ Հնարավոր գլխավոր քարտուղարի ռազմական երիտասարդ տարիներին գրեթե ադրբեջանական լոբբիզմ են տեսնում։

Ինչևիցե, սակայն Լուկաշենոկն սովոր չէ հետ կանգնել։ Հատկապես, որ նա բարձրագույն մակարդակի քաղաքական գործիչների հետ վիճաբանությունների մեծ փորձ ունի։

Համակարգային խնդիրներ

Թերևս, սխալ կլիներ ներկայացնել իրավիճակն այն ձևաչափով, որ սա «պատմություն է  այն մասին, թե ինչպես կռվեցին Ալեքսանդր Գրիգորևիչն ու Նիկոլ Վովաևիչը»։ Երևանի ու Մինսկի վեճերը համակարգային հիմքեր ունեն։

Նախևառաջ՝ ՀԱՊԿ կանոնակարգային փաստաթղթերը բավականաչափ մշակված չեն նման դեպքերի համար, երբ գլխավոր քարտուղարն արտակարգ իրավիճակում է փոխվում։ Հստակ ձևակերպված չէ, արդյո՞ք երկիրն ամեն դեպքում պահպանում է այդ պաշտոնը, թե իր ներկայացուցչի հետ ավտոմատ կերպով կորցնում է պաշտոնը։ Նման պատմություն կարող էր լինել ոչ միայն Մինսկի ու Երևանի միջև, այլև ինտեգրացիոն կառույցի երկու ցանկացած այլ անդամների միջև։

И.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения - Sputnik Արմենիա
«Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլևս չեն լինելու». Փաշինյանի պատասխանը Մինսկին

ԽՍՀՄ–ի տապալումից հետո այնպես ստացվեց, որ հետխորհրդային տարածքը սուր մրցակցության դաշտ դարձավ։ Այստեղ չափազանց դժվար է ցանկացած միավորման նախագծեր ստեղծել։ Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի պես չեն նայելու Ադրբեջանին, իսկ Մինսկ ու Աստանան չեն նայելու Կիևին, Թբիլիսիին ու Քիշևին Մոսկվայի աչքերով։ Պարզապես առկա տնտեսական շահերից դրդված։

Այդպես Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ «2018 թվականի  ընթացքում ապրանքի փոխշրջանառությունն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է երեքուկես անգամ»։

Դժվար թե Մինսկը հրաժարվի այս շահույթից՝ նույնիսկ Երևանի ամենադրական ընկալման դեպքում։

Բելառուսի նախագահի համար սովորական է անդրկովկասյան ուղղությամբ «իրենն առաջ տանելը»։ Լինելով ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլև Ռուսաստանի հետ դաշնակից, Մինսկը չճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ Սակայն Հայաստանի` ԵԱՏՄ անդամ դառնալու մասին Լուկաշենկոն, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրենց դիտարկումներն ունեին։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը սպասում է Լուկաշենկոյի արձագանքին ու չի լռելու

Սակայն «հյուսիսային մայրաքաղաքում» ՀԱՊԿ ոչ ֆորմալ գագաթնաժողովի նախօրեին Լուկաշենկոյի ու Նազարբաևի քննադատական վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե Փաշինյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, այլև սեփական երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մտավախություններով։ Հենց այդտեղից է գալիս Արցախի հետխորհրդային պատմության վերաբերյալ կասկածամտությունը։ Ինչպես ասում են՝ անձնական ոչինչ չկա։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով` «ՀԱՊԿ–ում բոլորը ուղղահայաց երկկողմանի հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, իսկ միմյանց հետ հորիզոնական կապեր չկան»։ Դժվար է ավելի լավ սահմանում գտնել։ Այդ առումով Մոսկվայի համար շատ կարևոր է օգնել Երևանին ու Մինսկին փոխզիջումային տարբերակների որոնման հարցում։ Հատկապես, որ վիճաբանող կողմերը, բացահայտ, թե թաքուն, դիմելու են Ռուսաստանին։

Սակայն այս իրավիճակում Կրեմլն ինչ էլ անի, մի այլ բան է ակնհայտ։ Եթե հորիզոնական կապեր հաստատելու ընդհանուր կամք չդրսևորվի, ոչ մի ինտեգրացիոն աշխատանք էլ չի ստացվի. կպահպանվի միայն ներկայիս ստատուս քվոն` Կազմակերպության արդյունավետության մասին մշտական հարցերով։

Բայց եթե ՀԱՊԿ–ն ուզում է հակակշիռ դառնալ ՆԱՏՕ–ին ու տեղ զբաղեցնել միջազգային ասպարեզում, այդ բարդ հարցերը պետք է լուծվեն։

Լրահոս
0