09:40 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Փաշինյանը գործարքի չի գնա. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` օդից կախ

© Photo: official site of the Prime minister of RA
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
304 0 0

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող են առաջարկել Հայաստանին և անձամբ Նիկոլ Փաշինյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու փոխարեն։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին չի զիջի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական վեճը։

«Կարծում եմ, որ առաջիկայում` համենայնդեպս, մինչև դեկտեմբերի 6-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր անձի շուրջ կոնսենսուսի մասին պայմանավորվելու շանսեր չկան», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` տարբերակներ, որոնց դեպքում Նիկոլ Փաշինյանը կհամաձայներ մեկ այլ երկրի ներկայացուցչի թեկնածությանը, չեն երևում, առավել ևս ընտրությունների նախաշեմին։

Կոնսենսուս կարող է լինել միայն տեսականորեն, անհասկանալի է, թե ինչ կարող են առաջարկել Երևանին իր թեկնածուից հրաժարվելու դեպքում։

«Չգիտեմ, թե կոնկրետ ինչը կարող է կոմպեսացնել այն հեղինակավոր, նախընտրական և նույնիսկ ռազմավարական կորուստները, որոնք կկրի Հայաստանը և անձամբ Նիկոլ Փաշինյանը` գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու հետևանքով», – ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, նրա խոսքով, օպտիմալ տարբերակ է որպես պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին այդ պաշտոնում պահպանելը։

«Այնտեղ հստակ գիտակցում են, որ այս պատմական շրջանում Փաշինյանը որևէ գործարքի չի գնա», – նշեց Հակոբյանը։

Հաշվի առնելով բոլոր այդ գործոնները` ամենահավանական տարբերակը Սեմերիկովի պաշտոնավարման ժամկետը երկարացնելն է։ Քաղտեխնոլոգը չբացառեց, որ նման իրավիճակ կպահպանվի մինչև ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության ժամկետի ավարտը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ իրավիճակն իրականում ավելի խորքային հարցեր և խնդիրներ է արտացոլում, քան բուն կազմակերպության ղեկավարի նշանակումը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ որոշ անդամներ չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները։

Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական վեճ էր առաջացել այն բանից հետո, երբ Փաշինյանը նոյեմբերի 16-ին ասել էր, որ մտադիր է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներ` Ալեքսանդր Լուկաշենկոյից և Նուրսուլթան Նազարբաևից` ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի մասին նրանց հայտարարությունների վերաբերյալ։ Ավելի վաղ Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովին բացահայտել էր Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները, իսկ Նազարբաևն ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։ Ի պատասխան Փաշինյանն ընդգծել էր, որ երկու նախագահների գործողությունները հակասում են իրենց պայմանավորվածություններին։

Այս հայտարարությանը պատասխանել է Մինսկի ԱԳՆ ներկայացուցիչ Անատոլի Գլազը։ Վերջինս մասնավորապես ասել է, որ «մեծ քաղաքականության մեջ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները անընդունելի են»` Փաշինյանին մեղադրելով նրանում, որ նա «իրեն միջազգային դատախազ է երևակայում»։

Ըստ թեմայի

Փաշինյանը պետք է կարգավորի իրենց մոտ տիրող իրավիճակը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ քարտուղարի մասին
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճե՞լ են Աստանայում. պարզաբանում է Միրզոյանը
«Եթե պարտվես հայաստանցի ընկերոջդ». Լուկաշենկոն ասել է, թե ինչ կանի բելառուս երգչին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ