01:19 19 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Su30SM կործանիչները

Կործանիչներ հայոց բանակի համար. մատակարարում՝ ենթատեքստերի ֆոնին

© Sputnik / Александр Вильф
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
24510

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը շաբաթ օրը հայտարարեց Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչների առաքումների պայմանագրերը նախապատրաստելու եզրափակիչ փուլի մասին։ Այդ հայտարարությունը հատկապես հետաքրքիր է վերջին շրջանում հայտնված այն հաղորդագրությունների ֆոնին, որ արդեն երկար ժամանակ ռուսական զենք չի առաքվել Հայաստան։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց Ռուսաստանի Սու-30ՍՄ կործանիչների առաքումների պայմանագրերը նախապատրաստելու ընթացքը։ Ինչպես հայտարարեց դեկտեմբերի 1-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։ Նախարարը նշեց, որ կողմերը ձգտում են հնարավորինս արագացնել համաձայնագրի ստորագրումը, և հիմա քննարկում են վերջին դետալները։

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը հավելեց, որ  Հայաստանն առայժմ 100 միլիոն դոլարի վարկ չի ստացել Ռուսաստանից. դա ռազմական վարկ է, և գումարը պետք է ծախսվի բացառապես սպառազինություններ և ռազմական տեխնիկա գնելու վրա։ Սակայն ՊՆ ղեկավարը նշեց, որ սերտորեն համագործակցում է իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, իսկ գերատեսչության համապատասխան աշխատակիցները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ։

Նախարարի հայտարարությունը ռուսական արտադրության կործանիչների մասին հատկապես հետաքրքիր է հնչել վերջին շրջանում քննարկվող տեղեկությունների ֆոնին, որ Հայաստանը մայիս ամսից ռուսական արտադրության ոչ մի միավոր զենք չի ստացել։ Անկասկած, Տոնոյանի խոսքերը կարելի է պատասխան համարել նաև այդ տեղեկություններին։

Այնպես որ, պետք է ենթադրել, որ Ռուսաստանից Հայաստան զենքի առաքումները կրճատելու մասին լուրերը ապատեղեկատվություն են եղել։ Ուղղակի հիանալի կլիներ, եթե ցանկացած ապատեղեկատվություն հերքվեր հենց այսպես՝ գործնական և ըստ էության։

Հիմա հենց առաքումների մասին։ Մասնագետները պետք է որոշեն, թե հատկապես ինչ է պետք բանակին՝ կործանիչներ, թե գիշերային տեսանելիության միջոցներ։ Կործանիչը մնում է կործանիչ։

Մյուս կողմից, կործանիչների առաքումը կարելի է համարել լուրջ գործարք, որում տարբեր իմաստները, գաղափարախոսությունն ու քաղաքականությունն ավելի շատ են, քան բիզնեսը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուսական սպառազինությունը Հայաստան է առաքվում բոլորովին ոչ միջին շուկայական գներով։ Եվ այդ հանգամանքը, բացի առաքումները դադարեցնելու մասին պնդումների հերքումներից, կոչված է պատասխանել նրանց, ովքեր, թեկուզ՝ ինչ-որ չափով հիմնավորված, մտավախություն են արտահայտում հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին։

Բացի այդ, օրերս հայկական կողմն արտահայտել է իր մտահոգությունը՝ կապված Մինսկի կողմից Ադրբեջան զենք առաքելու հետ։ 2016թ-ից Բաքուն Բելառուսից մեծ գումարներով շատ զենք է գնել։ Առաքումներն ընթացել են ռադիոտեխնիկական հետախուզության և զենիթահրթիռային համալիրների ժամանակակից համակարգերի ուղղությամբ, իրագործվել են հակաօդային պաշտպանության հրթիռային հագեցվածությունն արդիականացնելու ծրագրեր։

Մեկնաբանելով Ադրբեջանին ՀՕՊ բելառուսական համակարգեր վաճառելու մասին հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ դա ոչ մի կապ չունի հայ-բելառուսական հարաբերությունների հետ։ Նա հիշեցրեց, որ Բելառուսն Ադրբեջանին առաքել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի խմբաքանակ դեռ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եղել է Հայաստանի ներկայացուցիչը։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է․ մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ: Եվ մենք կարծում ենք նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործունեությունը: Մենք փոխադարձ պետք է պարզաբանումներ ունենանք, յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ», - նշել էր այդ ժամանակ Փաշինյանը։

Ինչ-որ առումով կործանիչների առաքումները հնարավորինս արագացնելու աշխատանքը կարելի է գնահատել որպես պատասխան բելառուսա-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, որը հարթեցնում է սուր անկյունները և բանավեճերի թեմաները ՀԱՊԿ և դաշնակցային հարաբերությունների շրջանակում։

Եվ դա Տոնոյանի հայտարարության երկրորդ «մարդասիրական» ասպեկտն է։

Ըստ թեմայի

Փաշինյան-Լուկաշենկո հակամարտությունը. ՀԱՊԿ-ում համակարգային սխալներ կա՞ն
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Հովհաննիսյան
Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ