00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտություն, աշխարհի «ջոջերի» հետ հարաբերություններ. մարտահրավերներ 2019

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ տարի Հայաստանում իշխանափոխություն եղավ, սակայն արտաքին խաղացողների համար շատ բան դեռ անհայտ է մնում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Դեռ տարին չսկսված Հայաստանի առաջ արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերներ են ծառացել։ Դրանցից են դեռևս չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, ոչ այդքան հարթ հարաբերությունները Ռուսաստանի հետ, Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ հարաբերությունների անորոշությունը։

Տարածաշրջանում ու աշխարհում հիմնական խաղացողների հետ Հայաստանի հարաբերությունների մասին է Sputnik Արմենիան խոսել է փորձագետների հետ`պարզելու համար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք մեր դիրքերն ամրապնդելու համար։

Ղարաբաղյան հակամարտություն

Չնայած մեծ տարածում ունեցող այն թեզին, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Հայաստանի նման երկրներում ամեն ինչ հակառակն է։

Սպուտնիկ զրույց-Երրվանդ Բոզոյան (28.12.18) - Sputnik Արմենիա
Արցախյան խնդրի շուրջ իրավիճակն անհանգստացնող է. Երվանդ Բոզոյան

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը անվտանգության ապահովումն է, Հայաստանի օգտին ղարաբաղյան հակամարտության լուծումն ու հանրապետության սոցիալտնտեսական զարգացման աջակցությունը։

Քաղտեխնոլոգն առանձնահատուկ կարևորում է վերջին գործոնը, քանի որ երկրի հզորության ավելացումն, անկասկած, ազդում է ղարաբաղյան հիմնախնդիրը բարենպաստ լուծելու հայկական կողմի կարողությունների վրա։

«Շատ հարցեր լուծված կլինեին, եթե անցած երեսուն տարիների ընթացքում կարողանայինք ապահովել երկրի տնտեսական հզորությունը», - նշում է Հակոբյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն, իր հերթին, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասում է, որ անհրաժեշտ է բանակցություններում «վերականգնել խախտված բալանսը» ։

«Մենք բանակցային գործընթացի շրջանակում շատ վտանգավոր դրության մեջ ենք հայտնվել», - կարծում է Բոզոյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացին զուգահեռ պետք էր ստեղծել զսպիչ մեխանիզմներ, որոնց մասին խոսվել էր Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի հանդիպումների ընթացքում։ Նա համարում է, որ պահանջներից Հայաստանի հրաժարվելը (հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին) պարզապես «նվեր» է Բաքվին։

Քաղաքագետին անհանգստացնում է նաև այն, որ երբ Ադրբեջանը հայտարարեց, որ հանարքվեի անցկացման մասին կետը, որը նշված էր Մադրիդյան սկզբունքներում, բանակցությունների սեղանին այլևս չկա, դրան պատասխանն եղավ ոչ թե Հայաստանից, այլ Ստեփանակերտից։

Քաղաքագետն անխուսափելի է համարում փոխզիջումները, որոնց արդյունքում կհաստատվի խաղաղություն։ Բոզոյանը վստահ է՝ ռևանշի փորձ չի լինի։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը դրական է համարում Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է Ստեփանակերտին ներառել բանակցային գործընթաց։

«Հույս կա, որ 2019 թվականին ՀՀ իշխանությունն ավելի արդյունավետ կգործի, ու հայկական կողմի շահերից դրական առաջխաղացումներ կլինեն», - ասաց Վերանյանը։

Ռուսաստան

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ՀՀ նոր իշխանությունը շատ անելիք ունի արտաքին քաղաքականության գրեթե բոլոր ուղղություններով։ Հասկանալի է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոններն այդ հարցում բացառություն չեն։ Նրա կարծիքով՝ մի շարք հարցեր կան ԵԱՏՄ շրջանակում։

Газовая конфорка - Sputnik Արմենիա
Ով և որքան է վճարում Հայաստանում գազի համար. համեմատություն Եվրոպայի, ՌԴ–ի և Բելառուսի հետ

«Ես միշտ ասել եմ, որ երկրների միջև ռազմավարական խնդիրներ չկան, կան միջանձնային հարաբերությունների հարցեր։ Մենք ամեն օր տեսնում ու համոզվում ենք, որ այդ հարցերի անտեսումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում», - կարծում է Հակոբյանը։ 

Երվանդ Բոզոյանը նշում է, որ պետք չէ մոռանալ նաև Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի ու Վրաստանի սերտ հարաբերությունների մասին։ Քաղաքագետին մտահոգում է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ որոշ երկրների հետ ավելի լավ հարաբերությունների մեջ է, քան Հայաստանը։

«ՀԱՊԿ–ում միակ երկիրը, որի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են, Ռուսաստանն է»,- նշում է Բոզոյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից չի բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը։

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվել են, սակայն Կարեն Վերանյանի կարծիքով, շեշտադրումներն են փոխվել։ Չնայած որոշ բացասական գնահատականներին, նա կարծում է, որ կառուցողականությունն ու արդյունավետությունն այդ ոլորտում ավելացել է։

«Հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են Երևանի համար ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային քաղաքական հարթակում։ Այդ առումով երկկողմանի հարաբերությունների խնդիրները` ՀԱՊԿ-ի, Ադրբեջանին զենք մատակարարելու, հնարավորինս չեն նկատվել», - կարծում է  Վերանյանը։

Չնայած նախորդ իշխանությունների հայտարարություններին, այդ խնդիրները չեն լուծվել։ Հիմա դա անելու հնարավորություն կա, դա բոլոր երկրների շահերից է բխում։

Եվրամիություն

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ անհրաժեշտ է գործնականում իրագործել Հայաստան – ԵՄ համապարփակ ու ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը։ Հայկական կողմի գործողությունների հստակ ժամանակացույց կա, որի փոխարեն ԵՄ-ն խոստացել է որոշ աջակցություն ցուցաբերել։

Шенгенская виза - Sputnik Արմենիա
Ե՞րբ կպարզեցվեն ԵՄ-ի հետ վիզաները. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը

«Հիմա իրավիճակը սառեցված է։ Համենայնդեպս, 2018 թվականին եվրոպական գործընկերները հստակ ցույց տվեցին, որ միայն իշխանափոխության ու ժողովրդավարական կարգախոսներով Հայաստանին չի հաջողվի փոխել վերաբերմունքն իր հանդեպ», - կարծում է քաղտեխնոլոգը։

Ըստ էության, բոլոր երկրները պայման են դնում`կամ հստակություն մտցնել արտաքին քաղաքականության մեջ, կամ այլ փաստարկներ ներկայացնել։ Փորձագետի խոսքով՝ հիմա Եվրոպայում ոչ ոքի ժողովրդավարությամբ չես զարմացնի, հիմա «պրագմատիզմի դար է»։

Կարեն Վերանյանն ու Երվանդ Բոզոյանն իրենց հերթին հույս ունեն, որ 2019 թվականին Հայաստանի ու ԵՄ-ի միջև կնքված պայմանագիրը, վերջապես, բովանդակություն կստանա։

Միացյալ Նահանգներ

Վերանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններում որոշակի ակնկալիքներ կան․ Հայաստանի հեղափոխությունը երկկողմանի հարաբերությունների համար նոր հնարավորություններ է ստեղծել։ Մասնավորապես, հետաքրքիր են ԱՄՆ-ի հայտարարությունները Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների վերաբերյալ։ Այդ պատճառով, քաղաքագետի խոսքով, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ։ 

Сенат США - Sputnik Արմենիա
ԱՄՆ Սենատը հաստատեց կին դիվանագետի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Վիգեն Հակոբյանն այլ տեսակետ ունի։ Նրա կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների համար ծանր տարի է լինելու։ Բանն այն է, որ մեծ հաշվով այդ ուղղությամբ ոչ մի ակտիվություն չի զգացվել։

«Հարցն այն չէ, որ Հայաստանը պետք է հետաքրքրի Միացյալ Նահանգներին, այլ այն է, որ Վաշինգտոնն ուզում է որոշակի պարզաբանումներ ստանալ «թավշյա հեղափոխության», դրա ակունքների ու դրդապատճառների վերաբերյալ», - ասում է քաղտեխնոլոգը։

ԱՄՆ-ն հստակ ուղերձների է սպասում հնարավոր ներդրումների վերաբերյալ։ Հակոբյանի կարծիքով՝ հարցեր կան (սկսած Ամուլսարից), որոնք բավականին զգայուն են ամերիկացիների ու այն ֆինանսական շրջանների համար, որոնք կարող են գումար ներդրել Հայաստանի տնտեսության մեջ։

Իրան և Վրաստան

Հակոբյանը կարծում է նաև, որ Հայաստանի համար բավականին դժվար է լինելու համատեղել համագործակցությունը ԱՄՆ-ի ու Իրանի հետ, ու այստեղ պետք է ինչ-որ բալանսի հասնել։ Նախկինում ԱՄՆ-ն ըմբռնումով էի մոտենում  Երևանի ու Թեհրանի համագործակցությանը՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ դրությունը։

«Նոր իշխանությունը պետք է բալանս պահի, որ Իրանի դեմ պատժամիջոցները չազդեն Թեհրանի ու Երևանի հարաբերությունների հանդեպ լոյալության վրա», -  ասաց քաղտեխնոլոգը։

Праворульные машины в транзитной зоне на армяно-грузинской границе - Sputnik Արմենիա
Ջավախքի հայերը փակուղու մեջ են և չեն կարող Հայաստանից վերադառնալ Վրաստան

Կարեն Վերանյանը նույնպես վստահ է, որ ամերիկա-իրանական դիմակայության պայմաններում անհրաժեշտ է մանևրեր անել, որպեսզի առավելագույն շահույթով ու նվազագույն քաղաքական ու տնտեսական կորուստներով դուրս գալ։

«Ես համաձայն չեմ, որ դժվար է հակասությունների վրա խաղալ։ Շատ հաճախ դա նոր հնարավորություններ է ստեղծում», - նշեց Վերանյանը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, քաղաքագետի կարծիքով, երկու պետությունների իշխանությունները երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորեն երրորդ երկրների հետ հարաբերություններով։

Բոզոյանի կարծիքով՝ Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանի հնարավոր ուժեղացմամբ ու հետաքրքրված է Երևանի հետ հնարավոր համագործակցության ամրացմամբ։

Նրա կարծիքով՝ երկու կողմից հնչող համագործակցության ամրապնդման մասին հայտարարությունները պետք է գործնական քայլերով ամրապնդվեն։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Բոզոյանի խոսքով, թեև Հայաստանի  հեռ հարաբերությունները (ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի) ռազմավարական չեն, դրանք անպայման պետք է զարգացնել ու ընդլայնել։

Վիգեն Հակոբյանը ամփոփում է, որ ընդհանուր առմամբ իշխանության  ու անձամբ Նիկոլ Փաշինանի համար ամենակարևոր հարցն է վստահեցնել աշխարհաքաղաքական կենտրոններին, որ Հայաստանը կանխատեսելի արտաքին քաղաքականություն է վարում։

Լրահոս
0