17:18 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ազգային ժողովի նախասրահներում. 14 հունվարի 2019 թ., Երևան

Նոր ԱԺ. շուրջբոլորն անծանոթ դեմքեր են

© Sputnik / Asatur Yesayants
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
20410

Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների մեծամասնությունը լայն հանրությանը քիչ ծանոթ է, շատերը քաղաքական և օրենսդրական գործունեության փորձ չունեն։ Ոմանք դրա մեջ դրականն են տեսնում, ոմանք` հակառակը, սակայն ԱԺ–ի որակի մասին միանշանակ եզրակացություններ անել հնարավոր կլինի միայն ժամանակի ընթացքում։ Արդյո՞ք այդ ժամանակահատվածը երկար կլինի, թե ոչ, կախված է պատգամավորներից։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Երկուշաբթի իր աշխատանքը սկսեց նոր գումարման Ազգային ժողովը։ Անդրանիկ նիստը հանդիսավոր էր, բայց իսկական, առօրյա աշխատանքը դեռ առջևում է։ Ի՞նչ է վիճակված նոր ԱԺ–ին. ամենատարբեր կանխատեսումներն են արվում` ձախողումից, կարճ ժամկետից մինչև հաղթական սպասումներ։ Պարզ է մի բան. ամեն ինչ պատգամավորների ձեռքում է, որոնցից շատերը փաստորեն ստիպված կլինեն զրոյից պետական գործունեություն ուսումնասիրել։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նոր ԱԺ–ն «անծանոթների խորհրդարան» է անվանում։ Այս պահի դրությամբ, կարծում է Սուրենյանցը, խորհրդարանը հասարակության մեծ սպասումներն է արտացոլում, որոնք բնականորեն ի հայտ են գալիս հեղափոխական փոփոխությունների ժամանակ և դրանցից անմիջապես հետո։ Սակայն հիմա անհնար է կանխատեսել, թե ինչպես կփոխվի հասարակության վերաբերմունքը կես կամ մեկ տարի հետո, երբ հասարակության աջակցությունը նույնքան բնականորեն կնվազի։

Քաղաքական առումով նոր խորհրդարանը դժվար է ուժեղ անվանել, քանի որ ընտրությունների արդյունքները հիմնվում էին բացառապես մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա, իսկ այն մարդկանցից շատերը, որոնք մեկ ժամում պատգամավոր դարձան, զրոյական հասարակական վարկանիշ ունեն հենց այն պատճառով, որ նրանց ոչ ոք չի ճանաչում։ Այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ խորհրդարանի որակի վրա. նրա սահմանադրական մեծամասնությունը կարելի է ամորֆ անվանել, իսկ դա արդյունավետ գործունեություն չի ենթադրում։

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ճնշող գերակշռության պարագայում խորհրդարանում միասնական քաղաքական թիմ չկա։

Խորհրդարանը թույլ է լինելու, կարծում է Սուրենյանցը, և այդ իսկ պատճառով հիմա դժվար է քիչ թե շատ մոտ ապագայի համար հնարավոր քաղաքական զարգացումների մասին ենթադրություններ անել։

Խորհրդարանի ներսում ընդդիմության բացակայությունը, իշխանության վարկանիշի բնական նվազման հետ մեկտեղ, ամենայն հավանականությամբ, ընդդիմություն կծնի ԱԺ պատերից դուրս։ «Դրսից» առաջատարը կլինի քաղաքական այն ուժը, որը կկարողանա ճիշտ կառուցել իր երկխոսությունը հասարակության հետ։ Հաշվի առնելով, սակայն, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների ավանդույթների մեջ հասարակության հետ կապը կարևորությամբ վերջին տեղերից մեկն է զբաղեցնում. մեր կուսակցությունները ավելի շատ միևնույն հետաքրքրությունների շուրջ համախմբվածների ակումբներ են հիշեցնում. չի բացառվում, որ արտախորհրդարանական լուրջ ընդդիմություն ևս չի լինի։

Ամեն դեպքում խորհրդարանական մեծամասնությանը պետք է հնարավորինս արագ մտնել լիարժեք աշխատանքի մեջ, և այդժամ այն կկարողանա որակապես գերազանցել ցանկացած ընդդիմության։ Սակայն այսօր իշխող ուժի կողմից լուրջ սխալների հավանականություն կա, իսկ այդ ժամանակ իրադարձությունները կարող են այլ շրջադարձ ունենալ, ընդհուպ մինչև ֆորս–մաժորային իրավիճակ։

Ընդդիմության պոտենցիալ առաջնորդների թվում Սուրեն Սուրենյանցը ՀՀԿ–ին չի տեսնում։

Հասարակության համար ընկալվելու համար, այն պետք է մեծածավալ որակյալ փոփոխություններ, ռեբրենդինգ անի, և այդ գործընթացն արագ լինել չի կարող։ Նույնիսկ եթե ՀՀԿ–ն կարողանա երբևէ հավակնել առաջատար քաղաքական ուժերից մեկի դերին, ապա դա բավական հեռու ապագայի հարց է։

Բացի այդ պետք է արագ որոշել, ինչպես խուսափել ամբոխապետության, ամբոխի իշխանության վտանգից։ Դրա տարրերն ու դրսևորումները արդեն նկատելի են. սա կհանգեցնի հասարակության հետագա բևեռացմանը, նրանում նոր հակասությունների ավելացմանը և արդեն իսկ եղածի ծայրահեղ խորացմանը։ Դա չափազանց բացասական երևույթ է, կարծում է Սուրենյանցը, առավել ևս որ մի շարք դեպքերում իշխանությունն է խրախուսում նման դրսևորումները։

Հայաստանում դեռ, ցավոք, հեղափոխական օրակարգից քաղաքականին անցում չի եղել, իսկ ժամանակը չի սպասում։ Կառավարության կոնկրետ ծրագրեր, ստեղծագործ մոտեցում, համակարգային փոփոխություններ չկան, իսկ այն, ինչ կա, չափազանց ոչ միանշանակ է և երբեմն անհանգստություն է առաջացնում։ Չկա, ներքաղաքական, և ինչը ավելի կարևոր է, արտաքին քաղաքական վեկտորի տեսլական, տնտեսական գործողությունների հստակ ծրագիր չկա. այդ ամենը բացակայում է, և կարևորագույն բաների բացակայությունը լավատեսություն չի ներշնչում։

Իսկ մինչ այդ (եթե այդ ժամանակը իհարկե գա) 7-րդ գումարման ԱԺ–ն ոչ թե ինքնուրույն քաղաքական գործոն է լինելու, այլ ընդամենը գործիք կառավարության ձեռքում։

Օբյեկտիվ պատճառներով` նախևառաջ, այն պատճառով, որ նրա մեծամասնությունը ներկա պահին ո՛չ անհրաժեշտ գիտելիքներ ունի, ո՛չ խորհրդարանական աշխատանքի փորձ։

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանի» կռիվը ԲՀԿ-ի հետ չէ. ի՞նչ է պահանջում Մարուքյանն իշխանությունից
Չմոլորվեցին. նոր պատգամավորների առաջին օրը և 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը
«Այս հեռախոսով զանգում ենք Մոսկվա». Արա Բաբլոյանի խորհուրդները Արարատ Միրզոյանին
Երևանի կենտրոնից վերացնել «Քոբուլեթ» վիճակը. քաղաքապետարանում լուրջ են տրամադրված
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ