00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեղավոր են նշանակում, հետո նոր պարզում». Լարիսա Ալավերդյանը` Մարտի 1–ի գործի մասին

© Sputnik / Asatur YesayantsШествие посвященное 10-летию мартовских событий 2008 года
Шествие посвященное 10-летию мартовских событий 2008 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպանն իրավական անհեթեթություն է համարում մեղադրանքները` առաջադրված 2008 թ.–ի մարտի 1–ի դեպքերի քրեական գործի մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին հարցաքննության կանչելը «Մարտի 1–ի գործով» քննության շրջանակում վաղուց հասունացած քայլ էր, եթե, իհարկե, դա ձևական բնույթ չի կրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

Փետրվարի 7–ին հայտնի է դարձել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` որպես 2008թ.–ի մարտի 1–ի ողբերգական իրադարձությունների գործի վկա։ Նշվել է, որ հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ։ Ավելի ուշ նախկին նախագահի մամուլի քարտուղար Արամ Մուսինյանը հաղորդել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից։

Зал заседаний в Апелляционном суде Армении - Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանավորումը

Առաջին նախագահի հարցաքննության մասին տեղեկությունը չի զարմացրել իրավապաշտպանին մեկ պարզ պատճառով։

«Ես բոլոր այս ամիսների ընթացքում ասել եմ, որ եթե իրավապահ մարմիններն իսկապես շահագրգռված են օբյեկտիվ և համակողմանի հետաքննությամբ, ապա այդ ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչները պետք է հարցաքննվեին առնվազն որպես վկաներ», – նշեց Լարիսա Ալավերդյանը։

Միաժամանակ, նախկին օմբուդսմենի խոսքով, Մարտի 1–ի գործով քննությունը բազմաթիվ թերություններ ունի։ Առաջին հերթին խոսքը քրեական գործի հիմնական մասնակիցներին ներկայացված մեղադրանքների մասին է։ Հայտնի է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ (Քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։

Ալավերդյանի խոսքով` չի կարելի մեղադրել մարդուն մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել Քրեական օրենսգրքում իրադարձությունների ժամանակ և որոնք քրեական գործի համար առիթ են դարձել։ Փորձագետը դա իրավական նոնսենս է համարում, որը տարակուսանք է առաջացնում նույնիսկ միջազգային մակարդակի ամենահմուտ իրավաբանների մոտ։

«2008 թ.–ի մարտի դեպքերի ժամանակ Քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու են այդ մարդկանց նման մեղադրանք առաջադրել։ Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պատշաճ ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին», – հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանները, որոնք առնչություն ունեն Մարտի 1–ի գործին, մտադիր են դիմել ՄԻԵԴ։

Ալավերդյանը կարծում է, որ քննչական մարմիններն իրենց գործողություններով ու հայտարարություններով ձևավորում են հասարակական կարծիք և տարբեր կարծրատիպեր մինչև քննության ավարտը։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք արդեն վճիռ են կայացրել այդ ժամանակվա պետության առաջին դեմքերի նկատմամբ, բայց քննությունը դեռ չի ավարտվել։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյան. «Մարտի 1-ի մասին ֆիլմում պետք է լինեին նաև Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը»

«Ոչ մի դեպքում չի կարելի մեղավորներ նշանակել, իսկ հետո նախաքննություն կամ դատական գործընթաց սկսել», – ասում է նախկին օմբուդսմենը։

Հիշեցնենք, որ 2008 թ.–ին ընդդիմությունը Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ է անցկացրել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2–ի ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների։ Արդյունքում մահացել է 10 մարդ։

Քննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ ավարտել է իր կառավարման երկրորդ ժամկետը։ Քոչարյանը ներկա պահին գտնվում է կալանքի տակ։

Քննության տակ են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (հեռակա կարգով դատապարտված է կալանքի և հետախուզության մեջ է), գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել են, որ քննության շրջանակում հարցաքննվել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս
0