01:24 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Հայաստանի նոր իշխանությունները հանրապետականների մարտավարությունն են որդեգրել. քաղտեխնոլոգ

© Sputnik / Aram Nersesyan ,
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
22510

Փորձագետի խոսքով` Հայաստանի ներկայիս կառավարությունը զարգացման օրակարգ չունի, իսկ ներկայացված ծրագիրը ընդամենը երկրում մենեջմենթը բարելավելու մեթոդների ժողովածու։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ իր համախոհներին համախմբելու կարիք ունի` իր վարկանիշը պահպանելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բանավեճը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեցին, որ փաստաթուղթը թվեր և ցուցանիշներ չի պարունակում, ծրագրում արտացոլված չեն երկրի առջև ծառացած առանցքային խնդիրների լուծման մոդելներն ու մեխանիզմները։ Իսկ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իշխող խմբակցությանը մեղադրեց հանդուրժողականության բացակայության մեջ` մատնանշելով, որ «իշխանության գալով նրանք հանկարծ անհանդուրժող դարձավ»։ Մարուքյանը բողոքեց, որ լիագումար քննարկումից առաջ կառավարությունն իր ծրագրի նախագիծը ԱԺ խմբակցություններին չի ներկայացրել։ Այդպիսով, կառավարությունն իրեն զրկել է ընդդիմության առաջարկները լսելու հնարավորությունից։ Փաշինյանն ի պատասխան իր վերջնական ելույթում «լուսավորներին» քննադատեց` հակադարձելով իշխանության հասցեին հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք և կոչ արեց չշահարկել իր հայտարարությունները։

Բադալյանի խոսքով` վարկանիշը պահպանելու համար վարչապետին կամ քաղաքական ու սոցիալ–տնտեսական զարգացման օրակարգ է պետք, կամ հակառակորդի կերպար։

«Ներկայիս կառավարությունը զարգացման օրակարգ չունի, իսկ ներկայացված ծրագիրն ընդամենը երկրում մենեջմենթը բարելավելու մեթոդների ժողովածու է։ Նման պայմաններում իշխանությունները որոշել են իրենց համար պայմանական հակառակորդ ընտրել և հարվածել նրան», – ասում է Բադալյանը։

Որպես թիրախ ընտրվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը փորձագետի կարծիքով, բավական հստակ, կետ առ կետ և գրագետ ձևով մատնանշել է կառավարության ծրագրի հեղինակների սխալները։ Սակայն, ըստ էության, բանավիճելու փոխարեն, իշխանություններն` ի դեմս «Իմ քայլը» դաշինքի, ընտրեցին հանրապետականների սիրված մեթոդը. գործադրել բարոյահոգեբանական ճնշում` օգտագործելով խորհրդարանում քանակային առավելությունը։ 

«Նախորդ գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էին կազմում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք ընդհանրապես հաշվի չէին նստում ընդդիմության քննադատության հետ։ Հանրապետականները կարծում էին, որ կարող են անել ամեն ինչ և որ որևէ բանի համար պատասխան չտան։ Ցավոք, նման մարտավարություն է ընտրել նաև այսօրվա մեծամասնությունը», – նշեց փորձագետը։

Ընդդիմախոսներն` ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի», հազիվ թե նրանց կարողանան արդյունավետ հակազդեցություն ցուցադրել։ Պատճառները տարբեր են, այդ թվում` նրանց փոքրաթիվ լինելը։ Իշխանությունն ընդդիմության առաջարկներին և նախաձեռնություններին ընդառաջ կգնա միայն այն հարցերում, որոնք իր համար սկզբունքային նշանակություն չեն ունենա։ Բադալյանի կարծիքով` միակ գործոնը, որը կստիպի իշխանությանը գոնե մի քանի համայնքում ընդհանուր առմամբ հաշվի նստել ընդդիմության հետ, տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններում նրանց պարտությունն է։

Армен Бадалян
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Բադալյան

Ըստ թեմայի

Դեմ քվեարկելով՝ մնում ենք կառավարության և մեծամասնության համախոհը. Նաիրա Զոհրաբյան
ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը
«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով, կառավարության ծրագիր

Գլխավոր թեմաներ