00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրանսկասպիական (նախագծվող Հարավային գազային միջանցքի մի մասը) գազատարի մասին կրկին խոսակցություններ բացելով` եվրոպացիները փորձում են հեռանալ որոգայթից, որի մեջ նրանց փորձում է գցել ԱՄՆ–ը` մշտապես հայտարարելով Ռուսաստանից էներգակիրների, առաջին հերթին՝ գազի, եվրոպական շուկայի կախվածության անթույլատրելության մասին։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Վաշինգտոնում համառորեն անտեսում են Տրանսկասպիական գազատարի շուրջ հակամարտության էությունը։ Սակայն հարցն այն է, որ ամերիկացիները փորձում են իրենց ձեռքն առնել եվրոպական գազային շուկան։ Իսկ ամերիկյան գազն ավելի թանկ է ռուսականից (ԶԼՄ–ներում տարբեր թվեր են տատանվում` 20-50 տոկոս), ինչն ուղղակի անընդունելի է տնտեսության և արդյունաբերության տեսանկյունից։

Ահա և Եվրոպայում փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։ Դե, որպեսզի նույն ամերիկացիները չկարողանան նրանց մեղադրել, թե նախընտրում են գտնվել «ռուսական գազային մենատիրոջ» կրնկի տակ, քան բնական գազ գնել դաշնակիցներից, բայց ավելի թանկ...

Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Ավագյանի հուշարձանը և գազի սակագինը․ Թբիլիսին Բաքվի այլընտրանք է փնտրո՞ւմ

Սակայն կհասնի՞ արդյոք թուրքմենական գազը Կասպիցի հատակով, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, արցախա–ադրբեջանական հակամարտության նեղ գոտով մինչև պատվիրատուին։

Եվրոպացիները հիանալի գիտեն յուրաքանչյուր կոպեկի գինը, որը ներդրվում է խոշոր նախագծերի մեջ, ինչպիսին է Կասպից ծովի հատակով 300–կիլոմետրանոց գազատարի ճյուղը։ Նրանք վտանգում են իրենց գումարները, գիտակցելով, որ թուրքմենական գազը կանցնի այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանով, ինչպիսին այսօր մեր տարածաշրջա՞նն է։ Առավել ևս, որ TANAP գազատարը (որով ադրբեջանական գազն այսօր առաքվում է Թուրքիա) անցնում է արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Սակայն եվրոպացիներին չի բավականացնի միայն Կասպից ծովի հատակով անցնող գազատարը։ Բանն այն է, որ նույն Հարավային գազային միջանցքն ունի տարեկան ընդամենը 16 միլիարդ խ/մ թողունակություն։ Համեմատության համար պետք է իմանալ, որ Ռուսաստանը Եվրոպա է առաքում տարեկան մոտ 200 միլիարդ խ/մ գազ։

Այսինքն բացատրությունը, որ եվրոպացիներն ուղղակի փորձում են հեռանալ Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունից, ոչ մի քննադատության չի դիմանում, եթե...

Եթե եվրոպական նախագիծը չտարածվի ամբողջ Հարավային  գազային միջանցքի վրա, որը եվրոպական շուկա առաքումների ծավալով կարող էր մրցել ռուսական հատվածի հետ։ Այսինքն, պետք է գազատար կառուցել ոչ միայն Կասպիցի հատակով, այլ նաև Բաքվից դեպի Եվրոպա ցամաքային հատվածով` մոտ 3500 կմ։

Հազիվ թե եվրոպացիները վտանգեն աստղաբաշխական գումարներ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։ Առայժմ Արցախի և Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կախված է օդում։

Чрезвычайный и полномочный посол Армении в Иране Арташес Туманян - Sputnik Արմենիա
Իրանի դիրքորոշումն արցախյան հարցում տարածաշրջանային զսպման գործոն է. դեսպան

Ընդ որում` պետք է հասկանալ, որ հակամարտության կարգավորումը եվրոպացիներից կախված է վերջին հերթին։ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու մեջ մեծ ներուժ ունեն Ռուսաստանը, Իրանը և ԱՄՆ–ը։

Սակայն առաջիկայում, ցավոք, չարժե դա ծրագրել, քանի որ չափազանց տարբեր են ու հակադիր հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները և մոտեցումները արցախյան հակամարտության կարգավորման հարցում։ Եվ հաստատ եվրոպացիները չեն փորձելու լուծել հակամարտությունը, որը տևում է արդեն 30 տարի։

Այդ առումով 2016թ–ի ապրիլին արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցած թեժացումը վնասում է առաջին հերթին Ադրբեջանին։ Չէ որ, եթե մի անգամ հակամարտող կողմերի նյարդերը տեղի են տվել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դա չի կրկնվի։ Նշանակում է, որ չարժե սպասել մեծ ներդրումների` կապված շրջանների հետ, որտեղ մի քանի տարի առաջ ընթացել են ռազմական գործողություններ։ Այդ գործողություններն այդ ժամանակ ծավալվել են Թալիշում, որտեղից մինչև գազատար շատ մոտ է։ Ընդամենը 30 կմ։

Այնպես որ եվրոպացիները հիմա դժվար թե գումար ծախսեն 3500–կիլոմետրանոց գազատարի վրա։ Եվ թուրքմենական գազը Եվրոպա տարանցելու համար իրենց կոպեկները չեն ստանա հույսեր փայփայող Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։

Մեծ փողերը, որոնք պետք է ներդնել նախագծում, սիրում են լռություն և անդորր ու երբեք չեն ներդրվում տարածաշրջաններում, որտեղ ռազմական հակամարտության վտանգ կա։

Լրահոս
0