00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ 60 անգամ. որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները

© Sputnik / Aram NersesyanАкция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн
Акция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետները պնդում են, որ գրավատները կփակվեն, գրավատների տերերը հավաստիացնում են, որ հարկային նման բեռի տակից չեն կարող դուրս գալ։ Կենտրոնական բանկը դեռ հրաժարվում է մեկնաբանություն տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում գործող 128 գրավատների գերակշիռ մասը, ըստ դրանց տնօրենների, շուտով կկանգնի փակման առաջ։ Պատճառը մեկն է` կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

Акция протеста сотрудников ломбардов перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ուզո՞ւմ են արտագաղթենք». գրավատների համար պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ դժվար է գնահատական տալ և ասել` խելամի՞տ է 60 անգամ պետտուրքն ավելացնելը, թե՞ ոչ, քանի որ հիմնավորումներ չկան, թե ինչով է պայմանավորված պետտուրքի նման բարձրացումը։ Ըստ Խաչատրյանի` բացի ենթադրությունից, այն է` բյուջեն ավելացնելու միտումը, այլ հիմնավորում առկա չէ։ «Որոշումը կարող է հանգեցնել նրան, որ բանկերը մենաշնորհային դիրք ունենան, իսկ փոխանակման կետերն ուղղակի փակվեն, այսինքն` միայն բանկերը հնարավորություն կունենան այդ գործառույթն իրականացնել։ Մյուս կողմից, կարելի է նաև ենթադրել, որ պատասխանատվության բարձրացման միտում կա, քանի որ վերջերս ԿԲ–ն ուսումնասիրություններ է կատարել գրավատներում, որի արդյունքները դեռ չի հրապարակել։ Եվ միգուցե դրանց արդյունքում հայտնաբերել են որոշակի նորմերի խախտում, սակայն չեմ կարծում, որ այդ տարբերակով է առաջնորդվել կառավարությունը»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ հույս ունի` կառավարությունն, այնուամենայնիվ, ինչ-որ հաշվարկներ ու մանրամասն հիմնավորումներ ունի։

Տնտեսագետի խոսքով` խնդիրն այն է, որ հարկային քաղաքականության ընդհանուր պատկերը մենք չունենք և այդ պատկերն ունենալու դեպքում գուցե մի շարք հարցեր չառաջանային։ «Այո, հրապարակվել է, որ արտահանմանը, երկրի մրցակցության մեծացմանը, մենաշնորհների դեմ պայքարին միտված քաղաքականություն ենք վարում, բայց երբ առանձին դրվագներով ենք նայում, կարծես ճիշտ հակառակն ենք տեսնում։ Եթե հարկային ամբողջ գաղափարախոսությունն իրականացման մեխանիզմների առումով տեսնեինք, գուցե ավելի հեշտ կլիներ պատասխանել հարցին, թե, օրինակ, որքանով է կոմպենսացվում շահութահարկի նվազեցումը պետտուրքի նման բարձրացմամբ»,–ասաց Խաչատրյանը։ 

Лусине Чалабян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Չալաբյան. «Կանենք հնարավորը, որ կառավարությունը հրաժարվի պետտուրքը բարձրացնելու մտքից»

Խաչատրյանը հույս ունի, որ երբ նախագիծը քննարկվի ԱԺ–ում, ապա այդ ժամանակ մի շարք հարցադրումներ կվերհանվեն ու կհնչեն պատասխաններ։

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, «Լոմբարտ սթրիթ» ՍՊԸ  տնօրեն Մխիթար Ասլանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գրավատների ու փոխանակման կետերի պետտուրքի 60 անգամ թանկացման հետևանքը լինելու է այն, որ շուկայից դուրս են մնալու վերջիններս` բանկերի համար շուկայում մոնոպոլ դիրք ապահովելով։

Ասլանյանի խոսքով` գրավատունն այն ոլորտն է, որտեղ անօրինական, չգրանցված գործարքներ չկան, քանի որ դա, առաջին հերթին, ձեռք չի տալիս հենց գրավատներին։ «Եթե քո գործարքը գրանցված չէ և հաճախորդը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, դու խնդիր ես ունենալու գրավի առարկան իրացնելու հետ. գրավի առարկան կարող ես իրացնել միայն օրինական ճանապարհով ու համապատասխան ընթացակարգով։ Այսինքն` առաջին հերթին հենց գրավատանն է ձեռնտու, որ բոլոր գործարքները գրանցվեն»,–ասաց Ասլանյանը։

Акция протеста сотрудников завода по производству газированных напитков перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գազավորված ըմպելիք արտադրողները պատրաստվում են ավելի մեծ բողոքի

Մեր նկատառմանը, որ պետտուրքը սահմանվել է 15 տարի առաջ, և եթե հիմա այն բարձրացնում են թռիչքային` 60 անգամ, չի՞ նշանակում նաև, որ գրավատները գերշահույթով են աշխատել, Ասլանյանը պատասխանեց, որ գրավատների բոլոր շահույթները գրանցվում են, և վերահսկիչ մարմինը` ի դեմս ԿԲ–ի, ակնհայտ տեսնում է գրավատներն ունե՞ն գերշահույթ, թե՞ ոչ.«Ուզում եմ ասել` ԿԲ–ն տիրապետում է ողջ ինֆորմացիային, և եթե ունեն նման տվյալ, որ գրավատները գերշահույթով են աշխատել, ապա կարող են հրապարակել այդ թվերը։ Այսինքն` այս պարագայում, երբ ԿԲ–ն որևէ հիմնավորում և մեկնաբանություն չի տրամադրել, սխալ կլինի նման մերկապարանոց հայտարարություններ անել, թե գրավատները գերշահույթով են աշխատել»։

Ասլանյանի խոսքով` այն, որ 15 տարի առաջ է սահմանվել պետտուրքը, ոչ ոք չի հիմնավորել` դա բա՞րձր է եղել, թե՞ ցածր. նույն վիճակն է և հիմա։ Ըստ նրա` այժմ էլ ԿԲ–ն օդից վերցրած, անհիմն գումար է սահմանել, որի տակ չկա որևէ տնտեսական հաշվարկ։

Խոսելով մեկ այլ թեմայի շուրջ, թե օրինագծի` կյանքի կոչվելու դեպքում որքանո՞վ է տուժելու քաղաքացին` Ասլանյանը նշեց, որ իրականում հասարակությունը կարող է հայտնվել «խավարման» մեջ` բանկերը կսկսեն թելադրել խաղի կանոնները։ «Որոշակի գրավատներ, իհարկե, կմնան շուկայում, սակայն ժամանակի ընթացքում բանկերը դրանց հարցերն էլ կլուծեն։  Բացի այդ` գրավատունն անում է առևտրային բանկերի կողմից իրականացվող գործառնություններից մեկի` վարկերի տրամադրման մի մասը, այսինքն` գրավատունը տրամադրում է կարճաժամկետ վարկեր` շարժական գույքի գրավով, միայն դրամով, միայն ֆիզիկական անձանց։ Եթե գրավատները միայն դրամով են վարկեր տրամադրում, ստացվում է դրանք իրենց վրա են կրում դրամի արժեզրկման և այլ ռիսկեր»,–ասաց Ասլանյանը։

Գազավորված ըմպելիք արտադրողները բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի առջև - Sputnik Արմենիա
Դըմփ–դըմփ–հու. գազավորված ըմպելիքի արտադրողները բողոքի ակցիա անցկացրին կառավարության առջև

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ մոտավոր հաշվարկ է արել, թե ամսական որքա՞ն եկամուտ են ունենում գրավատները և որքանո՞վ է արդարացված պետտուրքի` նման չափով ավելացումը։ Պարսյանի ունեցած հաշվարկների համաձայն` գրավատները բարձր շահութաբերությամբ աչքի չեն ընկնում, եթե հաշվի առնենք, թե որքան գումար են ներդնում իրենց գործունեության մեջ։ «Միջին հաշվով մեկ գրավատունն ամսական ծախսում է մոտ 800 000 գումար, որն ուղղում է աշխատավարձերի, պահպանման և այլ ծախսերի վրա։ Իսկ մաքուր եկամուտն ամսական կազմում է 300-400 000 դրամ։ Այսինքն` տնտեսվարողները պետք է իրենց շրջանառությունը նվազագույնը 20 միլիոնով ավելացնեն, որպեսզի մարեն նաև պետտուրքի` 60 անգամով բարձրացված ծախսը։ Այս պայմաններում, անշուշտ, դա անիրական է, և մեր տնտեսվարողների մեծ մասն ուղղակի գործունեությունը դադարեցնելու է կամ անցնելու են ստվերային դաշտ` չեն վճարելու պետտուրքը ու գործելու են ապօրինի, սև շուկայում»,–ասաց Պարսյանը։

Նա նշեց, որ ներկայումս ԿԲ–ի կողմից 128 գրավատուն է լիցենզիա ստացել, ինչպես նաև առկա է 229 լիցենզիա` փոխանակման կետերի համար։ Պարսյանի հավաստմամբ, սակայն, պետտուրքի` 60 անգամ բարձրացման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ եթե գրավատներից 3-4–ն էլ շարունակի իր գործունեությունը և վճարի համապատասխանաբար 3-4 մլն դրամ պետտուրք, ապա պետբյուջեի մուտքային մասը կապահովվի։

Армянский сыр  - Sputnik Արմենիա
Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում

«Ստացվում է` պետբյուջեի մուտքային մասը վնաս չի կրի, սակայն շուկայից դուրս կմնան տնտեսվարողների 98-99 տոկոսը, իսկ արդյունքում կշահեն հայաստանյան խոշոր` 17 բանկերը։ Այս նախագիծը գլոբբինգ անողը ԿԲ–ն է, որը սպասարկում է Հայաստանի բանկային համակարգի շահերը. տարիներ շարունակ ԿԲ–ն խստացրել է գրավատների և փոխանակման կետերի պայմանները, ինչի արդյունքում մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Սա, ըստ էության, վերջին հարվածն է այս ոլորտում»,–ասաց Պարսյանը` հավելելով, որ սրա արդյունքում կունենանք գերկենտրոնացված շուկա, որի հետևանքով էլ ոլորտում ծառայությունների գները կբարձրանան։

Տնտեսագետի կարծիքով` պետտուրքի ավելացման դեպքում մարզկենտրոններից դուրս գործող գրավատներն ու փոխանակման կետերը ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ պետտուրքի միևնույն չափը նախատեսված է բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար` անկախ նրանց գտնվելու վայրից ու շահույթից։ Ըստ Պարսյանի` մի կողմից, խոսում ենք երկրի համաչափ կամ ներառական զարգացման մասին, մյուս կողմից, նման փոփոխության իրականացնելով, համաչափության մասով զգալի կորուստների, տնտեսությունն էլ գերկենտրոնացման տանում։

Ի դեպ, Կենտրոնական բանկը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տրամադրել թեմայի առնչությամբ։

Նշենք նաև, որ առաջարկվում է Հարկային օրենսգրքում նվազեցնել նաև բիզնեսի հարկը. եկամտահարկը 20–ից կհասնի 18%–ի։ Դրա նվազեցումը փոխհատուցելու համար առաջարկվում է ծխախոտի, օղու ու գարեջրի ակցիզը բարձրացնել, գազավորված ըմպելիքների ակցիզ մտցնել նաև ավելացնել խաղատների,  գրավատների ու արժույթի փոխանակման կետերի տուրքերը։ Այս և այլ փոփոխություններն ուզում են գործածեն արդեն 2020 թվականից։

Լրահոս
0