00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ է վտանգավոր Փաշինյանի` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչը

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург
Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին ելույթ ունեցավ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում։ Նա նաև մասնակցեց «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում» ցուցահանդեսի բացմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանը միշտ փորձել է եվրոպական «թրենդի» մեջ լինել և հանդես գալ որպես երկիր, որ կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ այդ «թրենդի» մեջ է ներառվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, որտեղ նա կրկին հայտարարել է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է պատրաստվեն խաղաղության։

Փորձագետը կարծում է, որ, ի հեճուկս դրան, Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի թաքցնում իր ռազմատենչ տրամադրվածությունը։ Այդ առումով Երևանի չափազանց խաղաղասիրական դիրքորոշումն անհամաչափ է թվում։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Մինչև 2018թ.–ը Ղարաբաղը եղել է բանակցություններում. Փաշինյանը` Սարգսյանի և Քոչարյանի մասին

«Դա այդքան վտանգավոր չէ, եթե գործնականում Հայաստանը միշտ պատրաստ լինի ամենատարբեր սցենարների, այդ թվում՝ ռազմական։ Հայաստանը պետք է տարածաշրջանային իրողություններին համարժեք մարտավորություն և ռազմավարություն ունենա», - ասաց Բոզոյանը։

Մեկնաբանելով Փաշինյանի ԵԽԽՎ-ին ուղղված կոչը՝ Արցախի քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու մասին, քաղաքագետ նշեց, որ մինչև հիմա այդ միջազգային կազմակերպությունը, սեփական դրույթներին հակասելով, չի փորձել ինչ-որ երկխոսություն հաստատել Ղարաբաղի բնակչության հետ։

Հայաստանի վարչապետը կոչ է արել Եվրոպայի խորհրդին աջակցել Արցախի ժողովրդին` օրենքները կատարելագործելու, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և մարդու իրավունքների հարցում։ Փաշինյանի խոսքով՝ առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ Արցախում նույնպես մարդիկ են ապրում։

Վարչապետի ելույթում կարմիր թելով անցել է այն միտքը, որ նա բոլորովին նոր Հայաստանի առաջնորդն է, որն այլևս այն չէ, ինչ եղել է նախկինում։

«Փաշինյանը փորձել է ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» որպես ապրանքանիշ, որպես նոր երևույթ։ Հայաստանի առաջնորդը հույս ունի, որ այստեղ կատարված իրադարձությունները կփոխեն եվրոպական կառույցների վերաբերմունքը երկրի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - նշեց Բոզոյանը։

Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակն առայժմ չի համապատասխանում նոր «ամպլուային», որի մասին խոսում է վարչապետը։ Երկրում չկա իսկապես անկախ դատական համակարգ, դատավորները գտնվում են շարունակական ճնշման տակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին վարչապետը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում։ Նա նաև մասնակցել է «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում» ցուցահանդեսի բացմանը։

Լրահոս
0