21:18 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. 22.04.18

Մեկ տարի անց. ինչու էր սխալ Սերժ Սարգսյանն ու ինչու` ճիշտ Փաշինյանը

© Sputnik / Asatur Yesayants
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (160)
28010

ՀՀ երրորդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անցել է մեկ տարի։ Քատեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերհիշել ու վերլուծել է 2018թ–ի ապրիլի 23-ի իրադարձությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. 2018թ.–ի ապրիլի 22-23-ին, երբ ձերբակալեցին շարժման ակտիվիստները, բայց շարժումը չկասեցվեց, ինչպես նախորդ բազմաթիվ դեպքերում` սկսած 90-ական թվականներից, արդեն պարզ դարձավ, թե ինչ հանգուցալուծում կստանա այն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով մեկամյա վաղեմության իրադարձությունները, ասաց քատեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Այն իրականությունը, որ ստեղծել էր Սերժ Սարգսյանը իր համար, ոչ մի կապ չուներ իրական իրականության հետ։ Դա թվացյալ կամ կեղծ իրականություն էր, որի պատճառով էլ նա ուղղակի նշեց, որ ինքը սխալ էր, Նիկոլը` ճիշտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որովհետև իրենց հանդիպման ժամանակ ասել էր` Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Այդ նոր իրականաությունն էր, որ չէր կարողանում ընկալել այն ժամանակվա գործող վարչապետը։ Եվ երբ ընկալեց, ստիպված եղավ հեռանալ» ,– ասաց Բադալյանը։

Բացի փողոցներում հավաքված հարյուր հազարավոր քաղաքացիներից, գործող վարչապետի որոշումը պայմանավոված էր նաև կառավարման համարկարգում նրա դեմ դուրս եկած անձանցով։

«Այստեղ կար նաև Կարեն Կարապետյանի գործոնը, նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, որը միջնորդում էր որպեսզի բռնություն տեղի չունենա»,– ասաց Բադալյանը։

Շարժման հանգուցալուծումը, քաղտեխնոլոգի դիտարկմամբ, պայնամավորվեց նաև հայաստանյան գործընթացների արտասահմանյան լրատվամիջոցներով ակտիվ լուսաբանմամբ։ Նման պայմաններում դիմել բռնության, Արմեն Բադալյանի խոսքով, կնշանակեր մարտահրավեր նետել Արևմուտքին։

2018թ–ի ապրիլի 23-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածեց նրա հայտարարությունը, որով նա հրաժարվում էր վարչապետի պաշտոնից։

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»,– ասված էր Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստում։

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (160)
թեգերը:
Հրաժարական, Սերժ Սարգսյան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ