00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել. փորձագետը գիտի` ինչպես «սանձել» Թուրքիային

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции по итогам российско-турецких переговоров (8 апреля 2019). Москвa
Президент Турции Реджеп Тайип Эрдоган на пресс-конференции по итогам российско-турецких переговоров (8 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսլամամետ և ազգայնական ընտրազանգվածի օգնության վրա հույս դնելով` Էրդողանն ավելի ռադիկալ դիրքորոշում է արտահայտում Հայոց ցեղասպանության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում իր հռետորաբանության և գործողությունների մեջ։ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, նրա բավական սադրիչ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Թուրքիայի նախագահը, փաստորեն, արդարացրեց երիտթուրքերի կառավարության գործողությունները, կառավարություն, որը ծրագրել ու իրականացրել էր մի ամբողջ ժողովրդի կոտորած և այդպիսով փորձել «վերջնականապես լուծել հայկական հարցը»։

Здание министерств РА, Министерство Иностранных дел РА - Sputnik Արմենիա
Ցեղասպանության` «առավել ողջամիտ գործողություն» որակումը ցնցող է. ԱԳՆ–ն պատասխանը Էրդողանին

Թուրքիայի նախագահն ապրիլի 24-ին Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ուղղված նամակում ցավակցություն էր հայտնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի ժառանգներին։ Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ շատերն իբրև թե զոհվել են «այն անկարգությունների պատճառով, որոնք կազմակերպել էին հայկական հրոսակախմբերն ու զինված խմբավորումները»։ Նրա խոսքով` «հայ հրոսակախմբերը կոտորում էին Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին»։ Եվ որ նման  պայմաններում նրանց տեղահանությունը «ամենաողջամիտ որոշումն էր»:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Էրդողանի այդաստիճան ագրեսիվ պահվածքը մի նպատակ ունի` մնալ իշխանության գլուխ նաև 2023 թվականից հետո, երբ կնշվի Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-րդ ամյակը։

«Իսլամամետ և ուլտրաազգայնական ընտրազանգվածի օգնության վրա հույս դնելով Էրդողանն ավելի ռադիկալ դիրքորոշում է արտահայտում Հայոց ցեղասպանության և այլ պատմական խնդիրների հարցում»,– Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց փորձագետը։

Քեմալ Աթաթուրքը 1923 թվականին է հիմնել Թուրքիայի հանրապետությունը։ Սաֆրաստյանի խոսքով` Ներկայիս նախագահը ուզում է «նոր Թուրքիա» ստեղծել։ Այդ ծրագրի գաղափարական հիմքերից մեկը պանթուրքիզմն է։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էրդողանի արած հայտարարությունը խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք. Փաշինյան

«Օրինակ` մի քանի տարի առաջ, ես հրավեր ստացա մասնակցելու մի խոշոր գիտաժողովի Թուրքիայում, որը պետք է անցներ Էրդողանի հովանու ներքո։ Գիտաժողովը նվիրված էր թուրքերենի միջազգային հանրահռչակման հարցերին։ Կարծում եմ` իմաստ չկա ասելու, որ մերժեցի այդ առաջարկը», – պատմեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը նշում է, որ Էրդողանն իր մեսիջը բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, շատ լավ գիտակցում էր` ինչ է ասում։ Հայկական լսարանից բացի, նախագահի խոսքերը կարող էին ուղղված լինել նաև մի շարք մուսուլմանական երկրներին։ Սիրիայում, Եգիպտոսում և այլ պետություններում վերջին շրջանում առավել հաճախ են սկսել հետաքրքրվել Հայոց ցեղասպանության թեմայով։ Եվ Էրդողանը, երբ խոսում է մահմեդական կանանց և երեխաներին բնաջնջելու մասին, նպատակ է դնում Անկարայի դիրքորոշման շուրջ համախմբել իսլամական աշխարհին։

Այսօրվա Հայաստանը, փորձագետի կարծիքով, պետք է շարունակի խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Միաժամանակ պետք է շեշտը դնել Օսմանյան կայսրության հասցրած ֆինանսատնտեսական, բարոյական, քաղաքական և տարածքային կորուստները փոխհատուցելու վրա։ Սա մի կողմից կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա, մյուս կողմից` կլուծի պատմական արդարությունը վերականգնելու խնդիրը։  Բավական բարդ ու ծավալուն աշխատանք է` հաշվի առնելով Թուրքիայի նման ուժեղ հակառակորդի կողմից անխուսափելի դիմադրությունը։ Սակայն այդ աշխատանքը կարելի է և պետք է տանել` հենվելով հայ ժողովրդի հզոր ինտելեկտուալ ներուժի վրա։ Սաֆրաստյանը հույս ունի, որ Հայաստանում և սփյուռքում այսօրվա սերունդը առանցքային դեր կխաղա այդ հարցում։ Ըստ նրա, հայերին այս իրավիճակում պակասում է ճիշտ համակարգումը։ Պետք է ջանքերը բռունցքել, և այստեղ ուղղորդող դեր ոչ թե սփյուռքը պետք է խաղա, այլ հայկական պետությունը։

Լրահոս
0