00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական անակնկալներ․ ի՞նչ էր ակնարկում Դավիթ Տոնոյանը

© Photo : official site of the Ministry of Defence of RAМинистр обороны Армении Давид Тоноян на армяно-азербайджанской границе
Министр обороны Армении Давид Тоноян на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ սրընթաց զարգացնում է իր զինանոցը։ Հետաքրքիր է` սպառազինությունների կոնկրետ ինչ տեսակներ կարող են գնվել առաջիկա տարիներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս արած հայտարարությունը՝ Ռուսաստանից նոր սպառազինություններ գնելու մասին, բավական ինտրիգային է։ Նախարարն ասել է, որ «սպասվում են որոշակի անակնկալներ»։ Հասկանալի է, որ տվյալ փուլում պայմանագրերի մասին մանրամասն ինֆորմացիա չեն կարող տալ, այդպիսին են ռազմատեխնիկական ոլորտում միջպետական համագործակցության կանոնները։

Пресс-секретарь министрерства обороны Армении Арцрун Ованнисян в столовой республиканского сборного пункта (10 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ

Բայց այն, որ Հայաստանը սրընթաց զարգացնում է իր զինանոցը Ռուսաստանի օգնությամբ, կասկածի տակ չի դրվում։ Մնում է միայն գուշակել, թե սպառազինության ինչ տեսակներ կարող են գնվել առաջիկա տարիներին։ Տվյալ փուլում երկու զինատեսակ հասարակությունում դարձել են քննարկման առարկա։ Դրանք Սու-30 ՍՄ կործանիչներն են և Տոր-Մ2 զենիթահրթիռային համալիրները։

Հայտնի է նաև, որ «անակնկալներ» ունենալու պայմանագրերը ստորագրվել են Մերձմոսկվայում «Բանակ 2019» համաժողովի ժամանակ։

«Վախենամ, որ գնվող սպառազինությունների անվանացանկի մասին տեղեկատվությունն առայժմ ոչ ոքի ստույգ հայտնի չէ, բացի այն մարդկանցից, որոնք պայմանագրերը ստորագրել են և ռազմական գաղտնիքի են տիրապետում։ Խոսքը կարող է լինել ժամանակակից սպառազինությունների և զինամթերքի մասին։ Պատրաստի տեխնիկայից բացի պայմանագրերը ենթադրում են նաև զինամթերքի և բաղադրիչների առաքումներ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ զինամթերքները պակաս կարևոր չեն, քան ռազմական տեխնիկան՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունների ժամանակ դրանց ծախսը ավելի շատ է։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите глав МИД стран - участниц ОДКБ (22 мая 2019). Бишкек - Sputnik Արմենիա
Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Փորձագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ, վերջին 2-3 տարիներին Երևանը լրջորեն լրացրել է նախկին բացթողումները սպառազինության և հիմնական մրցակցի՝ Ադրբեջանի հետ հավասարակշռության առումով։ Միաժամանակ, հավասարակշռության պահպանումը մշտական գործընթաց է՝ հաշվի առնելով, որ Բաքուն նույնպես զարգացնում է իր զինանոցը ոչ այն մասշտաբներով, որոնք եղել են մինչև 2015թ-ի ճգնաժամը։

«Ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստան նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի առաքումները կարող են վերջնականապես փակել Ադրբեջանի հետ ռազմական հավասարության թեման։ Ես վստահ եմ, որ գնումները շարունակվելու են», - ասում է Ներսիսյանը։

Ադրբեջանը վերջին տարիներին ավելի ինտենսիվ է զենք գնում Իսրայելից, ինչպես նաև Բելառուսից։ Հատկանշական է, որ եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր, ապա հիմա Մոսկվան լուրջ առաքումներ չի իրականացնում։

Դիտարժան ավիաշոու, ռազմատեխնիկայի նոր նմուշներ. «Էրեբունի» ավիակայանում տոն էր

«Դժվար է ասել, թե դա ինչով է պայմանավորված՝  քաղաքականությամբ, թե Ադրբեջանի վճարունակության նվազմամբ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանից առաքումների նախկին ծավալները չկան։ Համենայն դեպս, մենք որևէ տեղեկություն չունենք նոր պայմանագրերի մասին», - հավելեց մեր զրուցակիցը։

Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը

Արդյունքում Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերների շարքում գերիշխող դիրք են զբաղեցնում Իսրայելը և Բելառուսը։ Մինսկն անցած տարի Բաքու է առաքել «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգ, իսկ, ընդհանուր առմամբ, վերջին 10-15 տարիների ընթացքում Բաքուն մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ծանր հրետանային համակարգեր և հակատանկային միջոցներ է ձեռք բերել։ Իսրայելն Ադրբեջան է առաքում դրոններ, ՀՕՊ համալիրներ և օպերատիվ-մարտավարական համալիրներ։

Լրահոս
0