00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:17
11 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:35
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին պետք է իր «Ամերիկան», կամ Փաշինյանի թվերն ու իրականությունը

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт
Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի նշած տնտեսական զարգացման նշաձողն անհասանելի է առանց որևէ գերտերության շատ զգալի օգնության։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանին պետք է իր «Ամերիկան», որը տնտեսապես վեր կհանի երկիրը, ինչպես Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո դա արեց Միացյալ Նահանգները` աճ տալով Ճապոնիային, Հարավային Կորեային, Արևմտյան Եվրոպային։ Միայն այդպես է հնարավոր հասնել այն նպատակներին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ստեփանակերտում օգոստոսի 5–ի հանրահավաքի ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Выступление премьер-министра Никола Пашиняна на площади Воссоединения (5 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նշած 2050 թվականի հետքերով. որքանո՞վ են նպատակներն իրագործելի

Նա կարծում է, որ վարչապետի նշմարած տնտեսական զարգացման նշաձողն անհասանելի է առանց որևէ գերտերության զգալի օգնության։ Սակայն, ըստ փորձագետի, այսօր չկան այնպիսի պետություններ, որոնք ուզում են հայկական տնտեսության մեջ տեսնել ՀՆԱ–ի աննախադեպ ծավալներ։ Հայաստանն ի վիճակի չէ դա սեփական ուժերով անել. հանրապետությունը դրա հնարավորությունները չունի։

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում թվարկել էր այն կարևոր խնդիրները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Կետերից մեկը վերաբերում է 1.5 մլն աշխատատեղերի ստեղծմանը և 2.5 մլն քաղաքացու աշխատանքով ապահովելուն։ Մինչև 2050 թվականը Հայաստանը նաև պետք է զարգացած արդյունաբերությամբ երկիր դառնա և 15 անգամ ավելացնի երկրի ՀՆԱ–ն։ Փաշինյանը խոսեց նաև միջին աշխատավարձը 7 անգամ ավելացնելու անհրաժեշտության մասին։

Միքայելյանն այս թեմայով մի քանի հարց ունի։ Նախ` ո՞վ է դա իրագործելու։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն իսկապես հստակ ծրագիր ունի, որտեղ մանրամասն նկարագրված են այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Բայց եթե Փաշինյանը տասը տարուց հեռանա, ապա ոչ մի երաշխիք չկա, որ գործը գլուխ բերելու ժառանգականությունը կպահպանվի։

Деньги - Sputnik Արմենիա
Նվազումը` նվազում, բայց առջևում դեռ պիկեր կան. ինչո՞ւ է Հայաստանը վախենում արտաքին պարտքից

«Նման երկարաժամկետ նպատակները վերնախավի որոշակի ռազմավարական գործունեության շարունակականություն են ենթադրում։ Հայաստանում այդպիսի շարունակականություն չկա ու երբեք չի եղել։ Ամեն անգամ, երբ նոր մարդ է գալիս իշխանության, զարգացման նախորդ կաղապարը կոտրվում է ու վերնախավը փոխվում է։ Որոշակի ժառանգականություն կար երկրորդ ու երրորդ նախագահների միջև, սակայն այստեղ էլ մի շարք փոփոխություններ եղան», – ավելացրեց տնտեսագետը։

Եթե թվերից խոսենք, այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ։ Օրինակ, երբ խոսվում է ՀՆԱ–ի 15 անգամ ավելացման մասին, ապա պետք է պարզել` խոսքն իրական արտահայտման մասին է, թե դրամով ՀՆԱ–ի աճի մասին, կամ դոլարով։

Միքայելյանը հիշեցրեց, որ 2000–ականներին ՀՆԱ–ն Հայաստանում մեծ աճ ապրեց, բայց այդ այն արտահայտվում էր դոլարով, ոչ թե իրականում։ Իսկ եթե ընդունենք, որ խոսքն իրական տնտեսության աճի մասին է, ապա դա այդքան էլ իրատեսական չէ։  

«30 տարվա ընթացքում ՀՆԱ–ի 15–ական աճ գրանցելու համար պետք է տարեկան 9,2% աճ ունենալ։ Մենք նման կարճատև շրջան ունեցանք, բայց դա սպեցիֆիկ էր։ Այն ոչ թե նորմա էր Հայաստանի համար, այլ պարզապես հանգամանքները բարեհաջող էին դասավորվել։ Այժմ դժվար թե հաջողվի կրկնել դա», –ասում է Միքայելյանը։

Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին

Կա նաև մեկ այլ կարծիք, համաձայն որի վարչապետը պետության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն է նկարագրել։ Այդ առումով կարևոր են ոչ այնքան թվերը, որքան ռազմավարական տեսլականի առկայությունը։ Միքայելյանը այդպիսի մոտեցումը համեմատում է «ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» սպորտային կարգախոսի հետ։ Եթե այդ թվերը մեկնաբանենք որպես սպորտային կարգախոս, ապա այդ իմաստով խնդրի ձևակերպումը կարող է արդարացված լինել։ Բայց փորձագետը կարծում է, որ վարչապետը խոսում էր կոնկրետ բաների մասին։ Այդ պատճառով մեխանիզմներն էլ պետք է կոնկրետ լինեն։

Տնտեսական աճի «խադավոյին նայեք». ի՞նչն է մտահոգել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Լրահոս
0