00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

© Sputnik / Asatur YesayantsАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռազմական ղեկավարության հասցեին ամենախիստ քննադատությունն է հնչում. պաշտպանության նախարարին ու գլխավոր շտաբի պետին մեղադրում են մահացու բոլոր մեղքերի մեջ։ Սակայն քչերն են բարեհաճում հասկանալ իրավիճակի էությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բանակում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերն անհանգստացրել են մարդկանց։ Նրանք փնտրում են ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան պատճառները և ուզում են այդ սարսափելի վիճակագրության դեմ պայքարելու գործիքներ ու տարբերակներ գտնել։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

Այդ միջոցների փնտրտուքին միացել են բոլորը` վարչապետից մինչև դպրոցի ուսուցիչ։ Իրավիճակը խորապես վերլուծելուց հետո հասկանալի է դառնում, որ ուսուցչի դերակատարությունը ոչ պակաս կարևոր է, քան վարչապետի գործառույթը։

Քննչական մարմինների կողմից հիմնականում որպես ինքնասպանություն/ինքնասպանության հասցնել որակավորված մահերի իրական պատճառները գտնելու համար պետք է հասկանալ` տարեկան երկու անգամ ինչ որակի զինվորներ են բանակ ուղարկվում։ Մենք ոչ մի դեպքում չենք ուզում դիպչել մեր տղաների արժանապատվությանը։ Քավ լիցի։ Բայց եկեք խոստովանենք` մեր զորակոչիկների մտավոր ու հոգեբանական պատրաստվածության մակարդակը հուսադրող չէ։ 

Բանակում մահվան դեպքերի հետ կապված` Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Այս օրերին զինվորական ղեկավարությանը խստորեն քննադատում էին, պաշտպանության նախարարին ու գլխավոր շտաբի պետին մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ։ Բայց շատ քչերն են խորացել իրավիճակի մեջ ու փորձել հասկանալ բուն էությունը։ Որոշեցինք լրացնել այդ բացն ու մտովի դպրոց գնացինք։ Անկեղծ ասենք, որ այստեղ ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Երեխաների դաստիարակության մասին գրեթե խոսք չկա։ Հանրակրթական դպրոցներում խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքի ու համատարած քաղաքականացվածության պայմաններում հուսալ, թե այնտեղ ոգով ուժեղ, կրթված ու զինծառայության դժվարություններին պատրաստ տղաների կմեծացնեն, միամտության գագաթնակետն է։

Թումանյանի, Չարենցի ու Չեխովի կամ Մոնթեի, Ազգալդյանի ու Բաղրամյանի փոխարեն երեխաների ընկերներն են դարձել սոցցանցերը, սմարթֆոններն ու անվերջ սերիալներն ու սիթքոմները` գողական, բանտային կամ օլիգարխիկ թեմաներով։ Իսկ ուսուցիչները... Նրանցից առանձնապես պահանջելու բան էլ չկա։ Շատերն աշխատելու և դա արդյունավետ անելու խթան չունեն։ Չնչին աշխատավարձը, կարիերայի աճի հեռանկարի բացակայությունն ու ամեն գնով աշխատանքը պահպանելու ձգտումը տեղ չեն թողնում, որ նրանք ուզեն երեխաներին կրթել, դաստիարակել ու որակյալ գիտելիք տալ։

Արդյունքում դպրոցականները բանակում են հայտնվում ֆիզիկապես, գաղափարապես ու հոգեբանորեն անպատրաստ վիճակում։ Առավել «օժտվածները», որոնք ավելի լավ են յուրացրել փողոցի օրենքները, ժարգոնային մի քանի արտահայտություն գիտեն ու կարող են թույլերի վրա տպավորություն թողնել, իրավիճակն արագ վերցնում են իրենց ձեռքը։ Մյուսներն ընկճվում ու իրենց ճնշված են զգում, իսկ ոմանք էլ, չդիմանալով մշտական ճնշումներին ու զինվորական կյանքի բարդություններին, ինքնասպան են լինում։

Ի՞նչ է պետք անել այս արատավոր շրջանից դուրս գալու համար։ Պետք է սկսել կրթության բարեփոխումից ու առաջին հերթին ֆինանսներից։ Ուսուցիչների ներկայիս աշխատավարձերը երբեմն նվաստացուցիչ են, ու անհնար է նրանցից անմնացորդ նվիրում պահանջել։ Որակյալ, բազմաշերտ կրթությունը ներդրումներ է պահանջում, դրանք ներդրումներ են սեփական ապագայի համար։ Խաղաղ պայմաններում տարեկան տասնյակ սպանված ունենալը 3 միլիոն բնակչություն ունեցող ու երկու կողմից թշնամաբար տրամադրած երկրներով շրջապատված պետության համար պարզապես խենթություն է։

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

Военная кепка - Sputnik Արմենիա
Արցախում մահացած սպային ինքնասպանությա՞ն են հասցրել. հարուցվել է քրգործ

Բազմաթիվ այլ լուծումները նույնպես ակնհայտ են, միայն թե դրանք կյանքի կոչելու համար կամք է պետք։ Հայտնի է, որ տարեկան հարյուրավոր սպաներ ծառայության ժամկետը լրանալուն պես հեռանում են բանակից։ Այդ մարդիկ 40–50 տարեկան են ու թիմային աշխատանքի, դաստիարակչական ու կազմակերպչական աշխատանքի հսկայական փորձ ունեն։ Լավ կլինի կրթության ոլորտում օգտագործել նրանց փորձը։ Կարծես ոչինչ չի խանգարում դպրոցներում նոր հաստիք բացելուն։ Այն կարող է կոչվել, օրինակ, հայրենասիրական դաստիարակության գծով տնօրենի տեղակալ։ Այդ մարդիկ կաշխատեն տղաների հետ, կհետաքրքրվեն նրանց խնդիրներով, լուծումներ կառաջարկեն, կդաստիարակեն գիտակից, պատասխանատու քաղաքացիների, հայրենասերների։ Պատկան մարմինների ճիշտ մոտեցման դեպքում հանգիստ կարելի է լավ արդյունքների հասնել։

Զինծառայողների մասին խոսակցությունները նորից հանգեցնում են պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտությանը։ Դրա մասին շատ է խոսվել, ու ամեն անգամ խնդիրը բյուջեում գումարի պակասն է։ Վերջերս էլ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը սուր ընկալվեց։ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն անցած տարի առաջարկում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին մեկ ամիս ծառայել, հետո 10 միլիոն դրամ տալ ու ազատվել ծառայությունից։ Սարգսյանի մտահղացմամբ` այդ գումարով կարելի էր ավելացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը։ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ մերժեց պատգամավորի առաջարկը` ասելով, որ այն չի համապատասխանում մեր իրականությանը։

Սակայն Սարգսյանի առաջարկը թեև խոցելի էր, բայց ողջախոհ մտքեր էր պարունակում։ Վաղ թե ուշ իշխանությունը վերանայելու է զորակոչի ներկայիս համակարգը։ Այս նախագիծը չլինի, մյուսը կլինի։ Գնալով ավելի շատ մարդիկ են համոզվում, որ 18 տարեկան տղաները չեն կարողանում մարտական հերթապահություն իրականացնել ու չպետք է դա անեն։

Իշխանյան. «Բանակում արատավոր բարքերի հիմնական պատճառները չորսն են»

Լրահոս
0