00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան ընտրություններ` կորոնավիրուսի ֆոնին. ո՞ւմից է կախված երկրորդ փուլի արդյունքը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում ընտրությունները բարդ ժամանակաշրջանում են անցնում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է Արցախի քաղաքական օրակարգը։

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Համավարակի ֆոնին անցկացված ընտրություններ

Կորոնավիրուսի համավարակի ու դրա դեմ պայքարի թեման այսօր գրեթե մոնոպոլիզացրել է տեղեկատվական դաշտը։ Կորոնավիրուսը սանիտարահամաճարակային մարտահրավերից հետզհետե վերածվել է հասարակական–քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործոնի։

Здание парламента Карабаха - Sputnik Արմենիա
Արցախի ապագա իշխանություններն առանձնահատուկ դեր ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում․ ԱԳՆ

Հիվանդության տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական հանրաքվեն հետաձգվել է։

Այս ֆոնին Ղարաբաղում ընտրություններ են անցկացվում, ընդ որում` խորհրդարանական ու նախագահական։ Ավելին՝ մարտի 31-ի քվեարկությամբ այդպես էլ չորոշվեց` ով է լինելու հաջորդ նախագահը։ Դեռ երկրորդ փուլ պիտի լինի։

Ազատ հայրենիք–Քաղաքացիական միացյալ դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանին 0,8% չհերիքեց հաղթելու համար։ Նրա օգտին քվեարկեցին ընտրողների 49,2%-ը։

Թեև նա զգալիորեն առաջ անցավ մրցակցից` ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանից, որը ստացավ քվեների 26,4 %-ը, բայց չի նշանակում, որ երկրորդ փուլը նրա համար հեշտ է լինելու։

Երկրորդ փուլը պետք է կայանա ապրիլի 14-ին, երբ դեռ դժվար կլինի խոսել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու մասին։

Ղարաբաղ․ սեփական օրակարգ

Կորոնավիրուսը չխանգարեց, որ մեծ թվով մարդիկ մասնակցեն քվեարկությանը։ 2020 թվականի մարտի 31-ի ընտրություններին գնաց գրանցված ընտրողների գրեթե 73%-ը։ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ցուցանիշը 70,6% էր, իսկ 2012 թվականի նախագահական ընտրություններին՝ 73%։

Հիշեցնենք՝ 2017 թվականին նախագահն ընտրվեց պատգամավորների քվեներով, ոչ թե անմիջական ընտրությունների արդյունքում։ Դա պայմանավորված էր սահմանադրական անցումային դրույթներով։

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախում խնդիրներ եղել են, բայց արդյունքներն արտացոլում են քվեարկության իրական պատկերը

Անխուսափելի հարց է առաջանում․ ինչո՞վ էր պայմանավորված այսքան մեծ թվով մարդկանց մասնակցությունը։ Մի՞թե 2012 թվականի կամ 2015 թվականի համեմատ ԼՂՀ-ն ավելի մոտ է դարձել միջազգային ճանաչմանը։ Ոչ, դրա նշույլներն էլ չեն երևում։

«Լեռնային Ղարաբաղի նախագահի ու պատգամավորների ընտրությունները լեգիտիմ չեն», - հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը (EAAS)։

Հայտարարություն տարածեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա)։ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդն է։

Մի կողմից՝ նրանք կարևորեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը երկրի ապագայի որոշման հարցում։ Մյուս կողմից` նշեցին, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը։

Մինչդեռ ԼՂՀ-ն սեփական ներքաղաքական միջավայրն ունի։ Պաշտպանության, անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման տեսակետից Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանի հետ ու շատ հարցերում կախում ունի Երևանից։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ ու միանշանակ չէ։

Ստեփանակերտն իր պատկերացումներն ունի ոչ միայն բուն ղարաբաղյան, այլև հայաստանյան քաղաքական օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։ Մի՞թե պատահական էր, որ անցած տարի ԼՂՀ նախկին ու գործող նախագահները անձնական երաշխավորություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։ Ղարաբաղյան քաղաքական գործիչները բազմաթիվ անգամ են քննադատական գնահատականներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Թեև այդպես է եղել նաև Հայաստանի այլ առաջնորդների պարագայում։ Սակայն ամենակարևորն այն է, որ չճանաչված ԼՂՀ-ն սեփական վերնախավն ունի։ Մարդիկ հենց այնտեղ են կարիերայով զբաղվում, ոչ թե Հայաստանում։

Здание парламента Карабаха - Sputnik Արմենիա
Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Հարությունյանը կարիերան սկսել է 2005 թվականին (եթե որպես սկիզբ ընդունենք նրա պատգամավոր դառնալը), իսկ նրա հակառակորդ Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններին է մասնակցել դեռ 2007 թվականին։ Էլ չենք խոսում, որ առաջինը վարչապետի պաշտոն է զբաղեցրել, իսկ երկրորդը՝ արտգործնախարարի։

Ներկայիս նախագահական մրցավազքի «բրոնզե մրցանակակիր» Վիտալի Բալասանյանը (14,7%) դեռ 1991 թվականին է ընտրվել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամ։ Ղարաբաղյան մեծ «ստաժ» ունի նաև խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Նա արդեն մի քանի անգամ անընդմեջ ղեկավարում է օրենսդիր մարմինը։

Նույնը կարելի է ասել պատգամավորներից, իրավապաշտպաններից, ընդդիմադիրներից, քաղաքական ակտիվիստներից ու լրագրողներից շատերի մասին։ Դեպքեր կան, երբ մարդիկ Երևան են տեղափոխվում տարբեր պատճառներից դրդված, սակայն ղարաբաղյան վերնախավը պահպանվում ու վերարտադրվում է։

Արդյունքները` էլեկտրոնային թվաբանությունից դուրս

ԼՂՀ-ում սեփական քաղաքական օրակարգի գոյության թեզի ընդունումը թույլ է տալիս հասկանալ՝ ինչու են մարդիկ Ստեփանակերտում և այլ շրջաններում ընտրությունների գնում, ակտիվություն դրսևորում՝ չնայած հակամարտության սրացման մշտական սպառնալիքներին ու համավարակի տարածմանը։

Парламентские и президентские выборы в Карабахе (31 марта 2020). - Sputnik Արմենիա
Հաստատվեց` Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Նրանց համար ընտրությունը ծանր բեռ չէ, որ դրել է պետությունը, այլ արտաքին աշխարհին ազդակներ ուղարկելու ձգտում։ Այն մասին, որ իր կանոններն ու պատկերացումներ ունեցող միջավայր կա, թեև ճանաչված չէ միջազգային հանրության ու նույնիսկ պաշտոնական Երևանի կողմից։

Այսօր ոմանք փորձում են նկարագրել ղարաբաղյան քաղաքականության կառուցվածքը։ Բայց դա հեշտ գործ չէ։ Ո՞ւմ են ընդդիմադիր թեկնածու համարում, ո՞ւմ՝ իշխանամետ։ Առաջին հայացքից Հարությունյանը շատ հարցերում ասես ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահականի (որն ամեն դեպքում հեռանում է) գործերի շարունակողը լինի։ Նրա հետ են կապում իշխանության «փափուկ տարանցումը»։

Հարությունյանը դեռ 2018 թվականին հեռացել է պետնախարարի պաշտոնից։ Կարելի՞ է արդյոք Մայիլյանին համարել ընդդիմադիր կամ, ինչպես անում են որոշ բլոգերներ ու սոցցանցերի օգտատերեր, «սորոսական»։ Պատասխանը բացասական է։

Նախևառաջ այն պատճառով, որ նա նախագահական ընտրությունների գնաց արտգործնախարարի պաշտոնից, որը ստացել էր Սահակյանից, որն էլ, մեղմ ասած, չի երկրպագում հայտնի միլիարդատիրոջը։

Նշենք, որ անգլերենի լավ իմացությունը դեռ ոչ ոքի մեխանիկորեն չի դարձրել սորոսյան «բաց հասարակության» գաղափարների կողմնակից։ Միաժամանակ և՛ Հարությունյանը, և՛ Մայիլյանը, և՛ Բալասանյանը ԼՂՀ անկախության ճանաչման կողմնակիցներ են։ Ու անվտանգության հարցում նրանք դժվար թե էական տարաձայնություններ ունենան։

Парламентские и президентские выборы в Карабахе (31 марта 2020). - Sputnik Արմենիա
Թեկնածուները ձեռնոց նետեցին․ Արցախում անցկացված ընտրություններին բոլորը դիմակով էին

Երկրորդ փուլից առաջ շատ բան կախված է Բալասանյանի դիրքորոշումից, թեև նա չի կարող իր քվեները նվիրել թեկնածուներից ոչ մեկին։ Սակայն ամեն դեպքում կարևոր անձ է, հեղինակավոր քաղաքական գործիչ, ցանկացած ղեկավար (անկախ ազգանունից) Ստեփանակերտում հաշվի է առնելու նրա կարծիքը։

Բալասանյանը քննադատում էր Փաշինյանին։ Բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ նա անվտանգության խորհրդի քարտուղար կամ նախարար կլինի, միևնույնն է` պետք է աշխատի Երևանի հետ։ Դե, իսկ ՀՀ գործող վարչապետն էլ իշխանության ղեկին երկու տարի անցկացնելուց հետո հասկացավ Ղարաբաղի կարևորությունը հայկական օրակարգի համար։

Այլ հարց է, որ ներկայիս վարչապետն այդքան էլ հակված չէ ընդդիմադիրների հետ խաղաղ գոյատևմանը, նրա համար ավելի հոգեհարազատ է մենակենտրոն մոդելը, երբ վերջին խոսքն իրենն է։ Ու դիտորդներից շատերը բացահայտ ու ոչ բացահայտ ասում են, որ ընտրությունների չարձանագրվող արդյունքներից մեկը կարող է լինել Ստեփանակերտի նկատմամբ Երևանի հսկողության ուժեղացումը։ Թեև սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից` շատերն են փորձել լուծել այդ հարցը։ Եվ դեռ ոչ ոքին չի հաջողվել դա 100%-ով անել։

Լրահոս
0