21:51 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
1258 0 0

Հայաստանի վերնախավը համախմբվել ու պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրանց կողմից «բանակցողը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է։

Առաջին հայացքից Հայաստանի քաղաքական կյանքում անբացատրելի քաոս է տիրում․այն սկսվել է արցախյան վերջին պատերազմում պարտվելուց հետո։ Sputnik Արմենիան քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի օգնությամբ փորձել է գլուխ հանել իրավիճակից։

Տոտալ անիշխանություն

Ներկայիս իրավիճակում ժամանակը վարչապետի դեմ է աշխատում։ Ընդդիմությունը դեռ երկար կարող է բողոքի ակցիաներ անցկացնել, փորձել փողոցներ փակել կամ այլ քայլերի դիմել։ Այն երկրի ապագայի համար պատասխանատվություն չի կրում, դրա համար կառավարությունն է պատասխանատու։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. խոսել են նաև Արցախի մասին

Սակայն այս պահին երկրում իրական իշխանական լծակ չունի ո՛չ պաշտոնական իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը։ Հայաստանում վատագույն իրավիճակ է`ոչ թե երկիշխանություն, այլ տոտալ անիշխանություն։

«Ժամանակն իշխանության ու Հայաստանի դեմ է աշխատում։ Եվ այդ ճգնաժամը տեսանելի է քաղաքներում, գյուղերում,  տներում և այլ։ Դրան դիմակայելու համար ոչ մի լուրջ ռեսուրս այս պահին չկա։ Փորձ ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ինչ ուզում անում են», - ասաց Հակոբյանը։

Փաշինյանին առաջարկել են հեռանալ․ նա առևտուր է անում

Հակոբյանի խոսքով՝ տրամաբանական կլիներ, եթե ՀՀ վարչապետը հեռանար անմիջապես պարտությունից հետո։ Ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց իր դիրքորոշումն Արցախի հարցով, վերնախավի կողմից չընկալվեց ու հեռացավ։ Այսպիսով` նա իրեն որպես իսկական քաղաքական գործիչ դրսևորեց։ Փաշինյանը դա չարեց։

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ քաղաքական ուժերին խորհրդատվության է հրավիրում` 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով հարցով։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այդ քայլով վարչապետը փորձում է ժամանակ շահել երկու հիմնական խնդիր լուծելու համար։ Այդ խնդիրներն են` անվտանգության երաշխիքն ու ինչ-որ քաղաքական ապագայի ապահովումը։

Հաշվի առնելով առկա ճգնաժամը՝ հայկական վերնախավի (քաղաքական, տնտեսական և այլ) ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահի հետ։ Այդ մարդկանց շարքում են նախկին նախագահները, բողոքող ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը և այլն։

Հենց Արմեն Սարգսյանն է դարձել այն «բանակցողը», որն առաջարկել է Փաշինյանին հեռանալ։ Նրա հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների։

Ամենևին էլ «Անգլիայի թագուհին» չէ

Ինչ վերաբերում է նախագահին, նրա դերակատարությանը «թավշյա հեղափոխությանը» (գնահատականները տարբեր են), ապա նա չի սահմանափակվել միայն դիտորդի կարգավիճակով։  Հաշվի առնելով նրա անցած ուղին, նրա կապերը, շահերը, դժվար թե Սարգսյանը համաձայներ գալ Մեծ Բրիտանիայից՝ սահմանափակ լիազորություններ ունեցող «ստատիստ» լինելու համար։

«Քաղաքական դաշտի հիմնական խաղացողները դա շատ ավելի լավ են հասկանում։ «Բանակցողը» միայն «սուրհանդակ» չէ։ Հաշվի առնելով նրա դերակատարությունը 2018 թվականի իրադարձությունների ժամանակ՝ նա իրավունք ունի շատ ավելի բաց խոսել ու ավելի շատ բան պահանջել Փաշինյանից, քան ներքին վերնախավը։ Կարծում եմ՝ Սարգսյանը որոշակի առաքելություն ունի, որից հետո նա հնարավոր է հեռանա», - ասաց Հակոբյանը։

Ադրբեջանական կողմից մեր դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. Վահրամ Պողոսյան

Հիմա երկրում իրավիճակը «զրոյացնելու» ուղղությամբ գործընթացներ են ընթանալու։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ այն, հանուն ինչի տեղ է ունեցել 2018 թվականի իշխանափոխությունը, ցավոք, իրականություն դարձավ (առնվազն դրա մեծ մասը)։

Եթե ծրագրած ամեն ինչը չէ, որ իրագործվել է, ապա հետագա իրադարձությունները կարող են հանգեցնել պետականության ամբողջական կորստին։

«Եթե վերլուծենք այս պահի մեր ինքնիշխանությունը, ապա դե ֆակտո ինքնիշխանություն չկա», - ասաց Հակոբյանը։

Փաշինյանն ու նրա թիմը հասկացել են՝ ինչու են նրանց թողել իշխանության գալ

Արդյո՞ք ներկայիս իշխանությունը «թավշյա հեղափոխության» ժամանակ գիտեր՝ ինչ է նրանց սպասում։ Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ ենթադրում էր։

«Փոխխոսնակ Լենա Նազարյանը մի անգամ անկեղծ գտնվեց ու ասաց (կոպիտ ասած), որ Արցախի հարցն իրենց «դեմ են տվել»։ Եթե Նազարյանը դա բարձրաձայնում է, ուրեմն թիմում նման խոսակցություններ եղել են։ Չեմ կարծում, որ դա նրա անձնական մտորումների արդյունքն է»,  - ասաց քաղտեխնոլոգը։

Նրանք (կամ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մի մասը) ամենայն հավանականությամբ հասկացել են՝ ինչ է նրանց սպասում արդեն իշխանության գալուց հետո։

Ավելին․Հակոբյանի խոսքով` «թավշյա հեղափոխությունը» մի քանի սցենար է ունեցել։ Ու իրականում «պլան Բ»-ն է իրագործվել։ Ամենայն հավանականությամբ ՝ «պլան Ա»-ի համաձայն, Փաշինյանը չէ, որ պետք է իշխանության գար։

«Լավ խաղացողը ճիշտ խաղ է տարել։ Դրա արդյունքում տեղի է ունեցել անկանխատեսելին։ Ճանապարհի կեսից նա իրավիճակն իր վերահսկողության տակ է առել», - կարծում է քաղտեխնոլոգը։

Արտաքին քաղաքական իրողություններն էլ են նոր իշխանություն պահանջում

Փոփոխություններ է պահանջում ոչ միայն երկրի ներսի իրավիճակը։ Տարածաշրջանում գրանցված իրողությունները փաստացի դուրս մղեցին Հայաստանին տարածաշրջանային գործընթացներից։ Երևանը պետք է փորձի նորից ներգրավվել այդ գործընթացներում որպես սուբյեկտ, ոչ որպես օբյեկտ։

Դրա համար Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Այսօրվա իշխանությունները հայտարարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, նոր սահմաններն արձանագրելու ու տարածքները ճանաչելու մասին։

«Այս իշխանությունը նույնիսկ հիմա` մինչ ընտրությունները արագ փորձում է արձանագրել այն, ինչն արել է, ինչի հասցրել են երկիրը», - նշեց Հակոբյանը։

Հիմա շատ դժվար է խոսել տարածաշրջանում Հայաստանի դերակատարության մասին։ Այն հիմա ո՛չ Արցախի, ո՛չ նույնիսկ Սյունիքի ու բուն Հայաստանի անվտանգության երաշխավոր չէ։ Այս դեպքում անվտանգության հարցերն անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ։

Պետք է գերակտիվ աշխատել, որ ձևավորվի Ռուսաստան–Իրան–Հայաստան առանցքը. Ոսկանյան

Բայց պետք է հաշվի առնել, որ Արևմուտքն էլ է ուզում վերադառնալ տարածաշրջան և ղարաբաղյան գործընթացին։ Տվյալ դեպքում դա արվում է Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններով։

 «Հայաստանի համար ինչ-որ նոր խաղ է սկսվում։ Թեև Ռուսաստանն էլ չի ուզում այս հարցում կորցնել իր դոմինանտ դերը։ Այդ առումով Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը կարևոր մեսիջ էր՝ Մոսկվան պատրաստ է խոսել այդ թեմայով։ Ու Հայաստանը կարող է բանակցել Ռուսաստանի հետ այդ հարցով», - նշեց Հակոբյանը։

Դրա համար Հայաստանում պետք է լինի ադեկվատ իշխանություն, որը ստորագրված փաստաթղթի հարցով ոչ մի պարտավորվածություն չունի Ադրբեջանի,Թուրքիայի ու ոչ էլ Ռուսաստանի առաջ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացմանը, ապա դեռ վաղ է խոսել դրա մասին։ Հիմա հաղթող կողմը «ոտքը գազին է դրել» ու ինչ ուզում է՝ թելադրում է։ Հայկական կողմը դրան դիմակայելու կամք չունի։

Ներկայիս իշխանության օրոք այս պահին պետք բացառել հարաբերությունների կարգավորումը նրանց հետ։

Չկողմնորոշվածների համար նոր դեմքեր չեն լինելու

Հանրության մեծ մասին դիմաց բարդ ընտրություն է․շատերը չեն սատարում Փաշինյանին, բայց չեն էլ համակրում ընդդիմությանը (նրանք հիմնականում նախորդ իշխանության ներկայացուցիչներն են)։

Սակայն Հակոբյանի կարծիքով՝ առաջիկա տարիներին նոր մրցունակ քաղաքական ուժի ձևավորում պետք չէ ակնկալել։

«Կարող է նոր քաղաքական միավոր հայտնվել, բայց կարծում եմ` դրա հետևում կլինեն ծանոթ դեմքեր, ամենայն հավանականությամբ «քարշակները» կլինեն հայտնի անունները։ Չի բացառվում։ Սակայն դժվար թե քաղաքական «փազլում» նոր անակնկալներ լինեն», - կարծում է քաղտեխնոլոգը։

Մյուս կողմից էլ՝ մարդկանց զգալի մասը, որոնք ասում են, թե բողոքի ակցիաներին չեն մասնակցում նախորդ ուժերի` այնտեղ լինելու պատճառով, ծածուկ իշխանամետ են։

«Նրանց մի մասը կոնֆորմիսներ են, ու դա նրանց բնական վիճակն է։ Հնարավոր է` քանի իշխանությանն աջակցելը թրենդի մեջ չէ, նրանք նախընտրում են լռել ու փորձում են պատճառաբանել դա ընդդիմության կազմով», - ասաց Հակոբյանը։

Միաժամանակ քաղտեխնոլոգի կարծիքով՝ պետք է առաջնայինը երկրորդականից տարբերել։ Հիմա «գլամուր մտորումներով» զբաղվելու ժամանակը չէ։ Իրավիճակը կրիտիկական է, ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում։

Ընդ որում, հարցն այն չէ, որ ներկայիս կորուստներն անդառնալի են։ Պետք է հրաժարվել պատրանքներից, որ ընտրություններից հետո կգա մի մարդ, որը մի երկու տարում կկայունացնի իրավիճակը, կթուլացնի հանրության շրջանում առկա ատելությունը, որից հետո կզբաղվի կորցրածը հետ բերելով։

Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահի հրաժարականը

«Այն, ինչը մենք հիմա հանձնում ենք, տեսանելի ապագայում չենք կարողանա վերադարձնել», –կարծում է Հակոբյանը։

Նշենք, որ Վիգեն Հակոբյանի հետ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին` Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից առաջ։

Ըստ թեմայի

Ուշադիր եղեք՝ էրեխեքը ճանապարհը չանցնեն․ ինչպես են Շուռնուխում «դիմավորել» ադրբեջանցիներին
Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի
Ի՞նչ է կատարվում վիճելի տարածքում. Սյունիքի մարզպետը հորդորում է որևէ սադրանքի չտրվել
«Ռուսը պետք է ապացուցի՝ մե՞րն է, թե՞ իրենցը». Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին
թեգերը:
Բողոքի ակցիա, ընդդիմություն, Արցախյան պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան

Գլխավոր թեմաներ