Պարելու ընթացքում Պուգաչովան անընդհատ բարձրացնում է երկար զգեստը` ցուցադրելով ոտքերը։
Մրցաշարը, որը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին, անցնում է երկու փուլով։
Ռուսաստանը յուրացրել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների սերիական արտադրության տեխնոլոգիան և վստահ առաջ է շարժվում մերձակա տիեզերք դուրս գալու կարողություն ունեցող վեցերորդ սերնդի գերգաղտնի, գերարագ և հզոր ՄիԳ-41–երի ստեղծման ուղղությամբ։
Փոփոխությունը կատարվել է դպրոցների շրջանում իրականացված առցանց հարցումից հետո։ Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ։
Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։
Ազիզ Թամոյանը, որը 1988-1994 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը, մահկանացուն կնքել է 87 տարեկանում։
Մարզպետը վստահեցնում է` ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահմանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին։
Հայաստանն արդեն 6 տարի (սկսած 2015 թվականի հունվարի 2-ից) անդամակցում է ԵԱՏՄ–ին։ Ինչպե՞ս է զարգացել առևտուրն այս տարիների ընթացքում, և արդյո՞ք թուրքական ապրանքների արգելքը ԵԱՏՄ–ի ապրանքների համար նոր հնարավորություններ է բացում հայկական շուկայում։
Վաթինյանն իր կինոմտածողությունն ու կինոընկալումն է դրել մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Խաթաբալան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»։
Ամանորյա տոների հետ կապված սննդային թունավորման դեպքեր առանձնապես չեն գրանցվել։
«Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, հետո մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորակում։
Գեղեցկուհու հետևորդներն ապշել են. մայրն ու դուստրը ջրի երկու կաթիլի պես նման են իրար։
Եկավ Ցլի տարին, որը մեկն է 12 չինական կենդանակերպի նշաններից։ Դարեր շարունակ տարբեր ժողովուրդների մշակույթներում ձևավորվել են բազմաթիվ ավանդույթներ, որոնք կապված են ցլի հետ։ Շատ երկրներում ցուլը սուրբ կենդանի է համարվում։
Ադրբեջանական տիրույթում բազմաթիվ լուրեր են շրջանառվում, որոնց մեծամասնությունը կեղծ են։ Sputnik Արմենիան զրուցել է մասնագետների հետ` հասկանալու համար, թե որն է այս իրավիճակում տեղեկատվական գրոհի նպատակը։
Շուռնուխի գյուղապետը ներողություն է խնդրում համագյուղացիներից, որ ոչինչ չկարողացավ անել։
Վլադիմիր Կորենևն այս տարվա հունիսին կդառնար 81 տարեկան։ Նա ճանաչման էր հասել դեռ ուսանողական տարիներին։
Վարորդը չի փախել դեպքի վայրից, օգնել է, որ վրաերթի ենթարկված երիտասարդները տեղափոխվեն հիվանդանոց:
Երբ Լոլիտա Միլյավսկայան հայտնվել է դիմակով, ժյուրիի անդամները նրան չեն ճանաչել։
Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո արդեն ավելի քան քառասունյոթ հազար փախստական է վերադարձել Արցախ։
Հարյուրավոր թռչունների անկման հստակ պատճառը դեռ հայտնի չէ, բայց որոշ ենթադրություններ կան։