00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը դեռ չի կորցրել Եվրո–2016 դուրս գալու շանսերը. Խորեն Հովհաննիսյան

© Sputnik / Асатур ЕсаянцХорен Оганесян
Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դեռ պահպանում է 2016թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը, կարծում է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դեռ պահպանում է 2016թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը, կարծում է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։

Հունիսի 13-ին տեղական ժամանակով 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

«Իհարկե, շատ դժվար կլինի Եվրո-2016–ի ուղեգիր նվաճելը, բայց, իմ կարծիքով, ամեն ինչ դեռ կորած չէ։ Մեր թիմն ունի ևս չորս խաղ, իսկ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել»,– ասաց Հովհաննիսյանը Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով` Պորտուգալիայի հավաքականի հետ հայկական թիմը Երևանում միշտ հաջող է խաղացել։

«Մենք գրեթե միշտ մինչև վերջ պայքարել ենք պորտուգալացիների դեմ։ Իհարկե, մենք բոլորս գիտենք,որ Պորտուգալիայի հավաքականը շատ հզոր թիմ է, սակայն Երևանում մեզ միշտ հաջողվել է նրանց հետ լավ խաղալ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով` Հայաստանի հավաքականի խաղացողները լավ արդյունքի հասնելու համար պետք է մտածեն միայն հաղթանակի մասին։

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է այդ խաղում միայն առաջ գնալ, ինչպես Չապաևը։ Մեր խաղացողները պետք է շատ զգույշ լինեն պորտուգալացիների հակագրոհների ժամանակ։ Եթե մեզ դա հաջողվի, կարծում եմ` մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,– հավելեց Հովհաննիսյանը։

Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով ավել, քան սերբերը։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։

Լրահոս
0