15:53 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Панорама Москвы

Երևանում կանցկացվի «Ռուսաստանի օր. ռուս ժողովրդի պատմական ժառանգությունը» կլոր սեղան

© Sputnik/ Валерий Шустов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3 0 0

«Ռուսաստանի օր. ռուս ժողովրդի պատմական ժառանգությունը» կլոր սեղան կանցկացվի հունիսի 11–ին Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում, հայտնում է ՌՀՀ մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. Sputnik.  «Ռուսաստանի օր. ռուս ժողովրդի պատմական ժառանգությունը» կլոր սեղան կանցկացվի հունիսի 11–ին Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում, հայտնում է ՌՀՀ մամուլի ծառայությունը։

«Ռուս–հայկական երիտասարդական միաբանություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումը նվիրված կլինի նաև ռուս զորավար, Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսանդր Սուվորովի 285–ամյակին։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վետերանների միավորված միության ղեկավարությունը, ՌՀՀ–ի և ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողներ, հայկական պետական բուհերի ուսանողներ, Հայաստանի առաջատար պրոֆեսորներ և պատմաբաններ։

Կլոր սեղանի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով կդիմեն ՌՀԵՄ նախագահ Գ.Ղումաշյանը, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանության մշակութամարդասիրական հարցերով խորհրդական Օ.Շապովալովան։

Զեկույցներով հանդես կգան, մասնավորապես, Հայաստանի վետերանների միացյալ խորհրդի նախագահի տեղակալ Մ.Ստեփանյանը, Երևանում մշակույթի և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, «Կյանք» միջազգային ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային միության մասնաճյուղի ղեկավար Է.Մանեվիդիսը։

Ելույթների թեմաներն են` «Ռուսաստանի օրը. պատմություն և տոնի առանձնահատկություններ», «Ռուսաստանի ազգային հերոսներ` հայկական արմատներ փնտրելիս», «Սուվորովը որպես Ռուսաստանի ազգային հերոս», «Լորիս–Մելիքովը որպես Ռուսաստանի ազգային հերոս», «Սերեբրյակովը որպես Ռուսաստանի ազգային հերոս» և «Մադաթովը որպես Ռուսաստանի ազգային հերոս»։

Միջոցառման կազմակերպիչներն են նաև` Ռուս–Հայկական համալսարանը, Հայաստանում ՌԴ դեսպանությունը և Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը։

Գլխավոր թեմաներ